|
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 03
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Ակացիա-Էլեգանտություն Անյուտայի աչիկներ-«Մի մոռացիր ինձ» Աստրա-գեղեցկությունը վաղանցիկ է Բալզամին-մենք անհավասար ենք Մեղակ-անմեղություն Գեորգինա-հանրգանքՄԳորտենզիա-դաժանություն Հասմիկ-ընկերասիրություն Իրիս-«կարող եմ լուր հաղորդել» Զանգակ-հավերժություն Լավանդա-անկեղծություն Լիլիա-ամոթխածություն Լոտոս-աստվածային սեր Մագնոլիա-ուզում եմ սիրել ձեզ Կակաչ-քուն Միմոզա-զգացմունքայնություն Մարգիզ-ինքնասիրություն, եսասիրություն Անմոռուկ-իրական զգացմունքներ Ադուվանչիկ-Ճշմարտասիրություն Վարդ- սեր Յասաման-սիրահարվածություն
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացե՛ք, պետք կգա: 1. Այն ձեռքը, որ քեզ կերակրում է՝ մի կծի: 2. Մարդիկ գոռոզ են մինչև ընկնում են: 3. Միայն նրանք որ կամքի ուժ և անհատականություն չունեն հասարակության հետ կհամաձայնվեն և կանեն այն, ինչ բոլորն են անում՝ առանց մտածելու: 4. Մեծահասակները և խելոքները դժվարորեն են խաբվում: 5. Սկսելը հեշտ է, շարունակելը՝ դժվար: 6. Քիչը, որ ունեք ավելի լավ է, քան շատը, որ չունեք: 7. Աղքատը և ժլատը երկու անգամ են վճարում: 8. Համբերությունը արժանիք է: 9. Սահմանափակ մարդը միայն ավելի սահմանափակ մարդկանց կողքից կարող է վերադաս համարվել: 10. Միայն մանրամասներն են տեսնում, փոխարեն տեսնեն` դրանք ինչ են նշանակում: 11. Պատին ականջ դնողը միայն իր անպատվությունն է լսում: 12. Պետք եղած ժամանակ մարդու ընկերների թիվը պակասում է: 13. Իրար նմանները սիրում են իրար հետ շփվել: 14. Իսկապես դժվար է խելամիտ խոսելը, ավելին՝ խելամիտ լռելը: 15. Սպասիր մինչև գործի վերջը, հետո դատիր: 16. Երբ շրջապատված ես մի տեսակ մարդկանցով` նրանց նման վարվիր: 17. Մի սպասիր վաղվան` գործդ անելու համար:
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Երբ ձնծաղիկն ու մանուշակը բարի լույս են մաղթում հեռավոր երկրներից վերադարձող ծիծեռնակներին ու մանուկներին, և ավետում գարնան գալուստը։ Սիրում եմ գարունը, երբ դաշտերը կանաչ երանգով են պճնվում։ Ախ՜, գարու՛ն, որքա՜ն երջանկություն ես դու քեզ հետ բերում, կարծես կյանքս լցվում է սիրով, լավատեսությամբ, համեմվում բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով։ Դու քեզ հետ բերում ես նույնիսկ ամառը` քեզ հաջորդող բոլորի կողմից սիրված եղանակը։ Բայց ամառվա գալստյանը մենք քեզ ենք պարտական։ Թող բոլորի կյանքում գալիք գարունը բերի իր հետ սեր, երջանկություն ու երջանիկ պահեր։ Շա՜տ բաներ կարող եմ ասել քո մասին, ու քեզ գովերգել, գարու՛ն։ Իսկ մի պահ ակամայից հիշեցի ցածր դասարանում գրքի մեջ գրված այս տողերը. « Դռները բացե՛ք, գարուն է գալիս՚...»:Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա: Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Աշուն, խոր աշուն և մեր սիրած այգին: Ծաղիներ, մի շատ գեղեցիկ պարտեզ...Երազներ..Հիմա կմտածեք, թե սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Հիմա կբացատրեմ. «Աշնան մի սքանչելի առավոտ ես և ընկերուհիս քայլում էինք փողոցով: Որոշեցինք գնալ եկեղեցի: Քայլեցինք դեպի մոտակա եկեղեցին: Ես նրան հարցրեցի, թե ինչի՞ է պատրաստ հանուն ինձ: Նա պատասխանեց՝ ամեն ինչի: Այդ պահին ես նրան համբուրեցի և ասացի, որ գնալու եմ երկրից: Բայց ետ գալուն պես անպայման ամուսնանալու ենք: Երբ խոսքս վերջացրեցի, զգացի՝ հազիվ էր զսպում արցունքները, սակայն արցունքները ավելի ուժեղ գտնվեցին: Նա սկսեց լաց լինել: Ես նրան ամուր գրկեցի և ասացի, որ սպասի ինձ: Այնուհետև հրաժեշտ տվեցի և հեռացա: Նա նվիրածս ծաղիկները նետեց աղբամանը ու արցունքներով լի աչքերով հեռացավ:Mimi-ի կողմից
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
գարնան առաջին օրն է։ Ամեն տարի այս օրը բնությունը զարթոնք է ապրում։ Վերակենդանանում է մահացած ու սառած բնությունը, մարդիկ ջերմանում են արևի շողերով, նրանց հոգիներում կրկին լույս է վառվում։ Բայց իհարկե դա չի նշանակում, որ ձմռանը ամեն ինչ վատ է, ո՛չ, պարզապես մարդիկ իրենց մեջ սրսկել են մի միտք, թե ձմեռը սառը, բացասական լիցքերով ու շատերի կողմից չսիրելի եղանակ է։ Իհարկե ամեն մեկը յուրովի է մտածում ։ Բայց այն փաստը, որ ծաղիկները կրկին իրենց գլխիկներն են հանում ձնից կիսահալված հողի տակից, երբ սառցակալած առուները արևի շողերի հովանավորության ներքո հալվում են ու նորից երգելով հոսում, իսկ թռչունները սկսում իրենց անուշ երգը, ու երբ օրը կամաց-կամաց երկարում է, և գիշերը իր տեղը զիջում ցերեկվան, այս ամենից հետո ինչպե՞ս կարող ենք չասել, որ բնությունը արթնացել է իր երկարատև քնից, և կարծես արքայադստեր նման համբույր է ստանում արևի կողմից, և վերադառնում մանուկների ու ծերերի, տղաների ու աղջիկների, սիրահարների ու երիտասարդների մոտ։Mimi-ի կողմից
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Սիրել եմ ու երևի թե սիրեմ , չեմ հասկանում ինքնաբերաբար է լինում թե՞ ժամանակավոր
, միևնույն է սիրում եմ ու կսիրեմ : Սակայն վախենում եմ , որ հանկարծ շատ չսիրեմ , անհնար է , այսպես ապրել , առանց քեզ
, առանց քո ներկայության , առանց քո նշմարվող հայացքի , գիտես , վախենում եմ քեզ կորցնելուց
, բայց ինչ արած այնքան կորուստներ եմ ունեցել
, որ այս մեկին էլ կդիմանամ , չնայած գիտեմ այս ցավն էլ ավելի ուժեղ է իմ մնացած կրած
ցավերիցս , բայց ինչ արած :Սիրում եմ , հա այնքան եմ սիրում , քեզ իմ լույս , երևի
շատ մեծ է սերս , բայց դու չես սիրում , ամեն անգամ այնպես ես անցնում , որ կարծես ոչ տեսել ես , ոչ խոսել ես , ոչ լսել ես իմ մասին
, այնքան լուռ ես անցնում կողքովս , կարծես ամբողջ աշխարհի դարդերը քեզ են տվել , կամ այնպիսի
տպավորություն է ասես ունակ չես , որ խոսես
, բայց ես հո գիտեմ պատճառը , գիտեմ , բայց կնախընտրեի չիմանալ , հա հենց էդպես կնախընտրեի չիմանալ , քան իմանալ
, կսկիծը սրտումս պահած : Երանի չլինեիր իմ կյանքում իմ սիրելի Ջեկո, երանի ամեն անգամ
ինձ տեսնելիս թաթով բարև տայիր , հաչեիր ու
իմ հավատարիմ ընկերը դառնայիր , իմ միակ պահապանը
, դու այս աշխարհում իմ միակ ընկերն ես իմ փոքրիկ շնիկ Ջեկո:ԴԴԴԴԴԴ
Ո՞վ էր սպասում այսպիսի ավարտի: Ես էլ չէի սպասում :ԴԴԴ անկեղծ
ասած:ԴԴԴ
|
|
|
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|