Երբ ձնծաղիկն ու մանուշակը բարի լույս են մաղթում հեռավոր երկրներից վերադարձող ծիծեռնակներին ու մանուկներին, և ավետում գարնան գալուստը։ Սիրում եմ գարունը, երբ դաշտերը կանաչ երանգով են պճնվում։ Ախ՜, գարու՛ն, որքա՜ն երջանկություն ես դու քեզ հետ բերում, կարծես կյանքս լցվում է սիրով, լավատեսությամբ, համեմվում բարձր տրամադրությամբ ու դրական լիցքերով։ Դու քեզ հետ բերում ես նույնիսկ ամառը` քեզ հաջորդող բոլորի կողմից սիրված եղանակը։ Բայց ամառվա գալստյանը մենք քեզ ենք պարտական։ Թող բոլորի կյանքում գալիք գարունը բերի իր հետ սեր, երջանկություն ու երջանիկ պահեր։ Շա՜տ բաներ կարող եմ ասել քո մասին, ու քեզ գովերգել, գարու՛ն։ Իսկ մի պահ ակամայից հիշեցի ցածր դասարանում գրքի մեջ գրված այս տողերը. « Դռները բացե՛ք, գարուն է գալիս՚...»:
Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա: Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա: Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Աշուն, խոր աշուն և մեր սիրած այգին: Ծաղիներ, մի շատ գեղեցիկ պարտեզ...Երազներ..Հիմա կմտածեք, թե սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Հիմա կբացատրեմ. «Աշնան մի սքանչելի առավոտ ես և ընկերուհիս քայլում էինք փողոցով: Որոշեցինք գնալ եկեղեցի: Քայլեցինք դեպի մոտակա եկեղեցին: Ես նրան հարցրեցի, թե ինչի՞ է պատրաստ հանուն ինձ: Նա պատասխանեց՝ ամեն ինչի: Այդ պահին ես նրան համբուրեցի և ասացի, որ գնալու եմ երկրից: Բայց ետ գալուն պես անպայման ամուսնանալու ենք: Երբ խոսքս վերջացրեցի, զգացի՝ հազիվ էր զսպում արցունքները, սակայն արցունքները ավելի ուժեղ գտնվեցին: Նա սկսեց լաց լինել: Ես նրան ամուր գրկեցի և ասացի, որ սպասի ինձ: Այնուհետև հրաժեշտ տվեցի և հեռացա: Նա նվիրածս ծաղիկները նետեց աղբամանը ու արցունքներով լի աչքերով հեռացավ:Mimi-ի կողմից