Ի՞նչ է կյանքը , դժվա՞ր է ասել , թե՞ ներսումդ եղած խոսքերն են քիչ: Եթե ուժ չունես կյանքի գաղտնաբառը գուշակելու , կարող եմ օգնել ` ցույց տալով օգնող կանխանշանները:
Ասեմ ` կյանքը ես ու դու ենք: Կյանքը մի ամբողջ գաղտնիք է : Գիտես չէ՞, եթե սխալվես, ապա այն քեզ կների ` տալով մի հնարավորություն ևս, բայց հաջորդ անգամ կյանքը քեզ ոչ մի հնարավորություն էլ չի տա: Կյանքը քո ապրածն է, կապ չունի լա՞վ, թե՞ վատ: Այն քեզ թելադրել կարող է, բայց դու նրան անգամ քո դժգոհությունը չես կարող հայտնել:
Կյանքն էլ մարդու նման է` առեղծվածային: Կյանքն ավելի հստակ է այն մարդկանց համար, ովքեր գիտեն, թե ինչ է իսկական հարվածը, ովքեր գիտեն, թե ինչ է ցավը, ովքեր գիտեն պայքարի , հաղթանակի , պարտության համն ու հոտը , ովքեր գիտեն սիրելու ու ատելու, տալու ու ստանալու, խոսքի և լռության , կորցնելու ու գտնելու և վերջապես՝ սկզբի և վերջի ընծան:
Հիշիր` կյանքը աստիճան է, եթե հայտվես ամենավերջին աստիճանին` վհատվելու կարիք չկա , ոչ էլ վերևում մնացածներին նախանձդ ցույց տուր , այլ հակառակը, համբերիր և դու էլ կհայտնվես ամենավերին աստիճանին: Մենք մեր աստիճաններից բացի , այլ աստիճաններ ո՛չ ճանաչում ենք, ո՛չ էլ ընդունում ենք ու ո՛չ էլ փորձում ենք այլոց աստիճանները բարձրանալ` ճակատագրի հեգնանքին թողնելով մերը:
Կյանքը գիտի նաև վախեցնել , ավելի շուտ` կյանքն ամեն ինչ էլ գիտի, այդ մարդն է, որ միշտ էլ թույլ է համարել կյանքին և ոչ էլ փորձել է գուշակել վերջինիս գաղտնաբառը ու միշտ կյանքի հանդեպ նետել է արհամարհական , թվացյալ ու խուսափողական հայացք` չիմանալով, որ կյանքն ունի սկզբունքներ, ունի պարզ և հստակ գծված սահման, որը անցնել կամ շրջանցել առանց որևէ պատասխանի` չի լինում:
Մարդն էլ է անհասկանալի , ինչու՞ է ամեն անգամ չար կատակներ խաղում կյանքի հետ, իսկ դու գիտե՞ս` ինչ է անում չար կատակ խաղացողներին ու իրեն չճանաչողներին կյանքը ` պատժում է:
Կյանքի գաղտնաբառը պարզ է, իսկ այն ավելի պարզ կդառնա այն ժամանակ , երբ միահունչ ու համընթաց կքայլես կյանքին: