ՈՒրբաթ, 27.12.2024, 18:30
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե ցանկություն ունես լինել mywebarmenya.do.am կայքի մոդերատոր,  ունես հետաքրքիր մտքեր և կարծում ես, որ  կարող ես գրել յուրօրինակ ստատուսներ ապա...
Ինչ է հարկավոր  մոդերատոր դառնալու համար.

1.ՈՒՆԵՆԱԼ 20 ԱՎԵԼԱՑՐԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
2.ՈՒՆԵՆԱԼ 10 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ  ՖՈՐՈՒՄՈՒՄ
3.ՈՒՆԵՆԱԼ 90 ԱՎԵԼԱՑՐԱԾ ՍՏԱՏՈՒՍ




Եթե դուք ունեք այդ ամենը ուրեմն դիմեք կայքի գլխավոր ադմինստրին՝   aniarturlove-ին:


Արդեն դիտել են: 597 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Ամեն մարդ ազատությունը այլ կերպ է պատկերացնում , բայց ազատության ամբողջական հիմքում ընկած է մարդու հոգու ,մտքի , ապրելակերպի ազատ ընկալումները: Մարդը ազատությունը դարձրել է  իր կյանքի կարգախոսը , մարդը դրանով է ապրում ու իրեն համարում է ազատ : Իհարկե , եթե մարդ լինի  փակ , չօգտագործի իր լիարժեք հնարավորությունները դա ոչինչի չի բերի: Ազատ է այն մարդը , ով գիտի գնահատել այն , մարդուն ազատությունը տրված է վայելելու , բայց միայն չափավոր: Մարդը պետք է գործի, մտածի , ապրի ազատ , բայց էլի ու էլի չափավոր:  Չափի զգացում ն էլ կբերի գեղեցիկի ընկալմանը, հավասարակշռության կարգախոսի: Հենց մարդն է իր ազատության երաշխավորողն ու կառավարողը:Բայց ազատությունը դառնում է մարդու միակ սկզբունքը  ու նրան հետևում է իր ամբողջ կյանքի ընթացքում : Ազատ լինելը մարդու կյանքի պատկերացումներում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել , բայց ազատությունն էլ ինչպես բոլոր երևույթներն էլ պետք է լինեն գեղեցիկ: Մարդը մտածում է , նույնիսկ քարանում  կամ վախենում է, որ հանկարծ իր ձեռքից միակ մարդկային ազատությունը չտանեն, բայց և վախենում է  , որ հանկարծ չդառնա ազատության զոհ: Ազատ եղե՛ք , բայց չափավոր:

Արդեն դիտել են: 442 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(5)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է, որ կայքում գրեթե բոլոր գործողություններն անելու համար անհրաժեշտ է մուտքագրել անվտանգության կոդը:Ադմինստրացիան պատրաստ է հեռացնել այդ` երբեմն հոգնեցնող կոդը ակտիվ մասկակիցների համար:

Ի՞նչ է անհրաժեշտ ակտիվ մասնակից ճանաչվելու համար.

1.Ունենալ առնվազն 20 նվեր պրոֆիլում տարբեր մարդկանցից:
2.Ունենալ առնվազն 50 ավելացրած մեկնաբանություն կայքում:(վորոնք չպետքե լինեն սպամ)

Եթե դուք ունեք այդ ամենը ուրեմն դիմեք կայքի գլխավոր ադմինստրին՝  aniarturlove-ին,Harut1-ին կամ Arsen-ին

                  
Արդեն դիտել են: 467 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն դիտել են: 535 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն դիտել են: 510 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(0)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…
– Հիվանդի համաշխարհային օրը լավ առիթ է` անդրադառնալու բժիշկ-հիվանդ հարաբերությունների առանձնահատկություններին, խնդիրներին մեր երկրում և մեր օրերում: Թեմայի շրջանակում առաջին հերթին ի՞նչ հարցեր կառանձնացնեք Դուք:

 

–  Երբ ուսանող էի, մի դեպք տեղի ունեցավ, որը հիշում եմ ամբողջ կյանքում: Պրոֆեսորներից մեկը, ով վիրաբուժության ամբիոնի վարիչն էր, համայց էր կատարում, և երբ բուժող բժիշկը զեկուցեց՝ «հիվանդ Պետրոսյան», նա ընդհատեց և ասաց՝ ՊԱՑԻԵՆՏ: «Պացիենտ» բառի հիմքում համբերությունն է. մարդ, ով համբերատար տանում է իր հիվանդության պատճառած հոգսերը: Եվ եթե պացիենտի ու բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլև հոգեբանական շփմամբ: Հետևաբար յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի և բժշկի միջև համաձայնություն և համագործակցություն՝ ուղ­ղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երևույթների հաղթահարմանը:


–   Ունեք երկար տարիների կլինիկական փորձ, մշտական շփում երեկվա, այսօրվա ուսանողի հետ, նաև տևական ժամանակ ծառայել եք ընտա-նեկան բժշկության զարգացմանը Հայաստանում, ըստ Ձեզ` ինչպե՞ս են զարգացել այդ հարաբերությունները ժամանակի մեջ: Կա՞ ակնհայտ փոփոխություն:


–  Իհարկե՛: Քանի որ մեր թեման բժիշկ-պացիենտ հարաբերություններին է վերաբերում, ես կփորձեմ տալ դրանց զարգացումը ժամանակի մեջ՝ իմ տեսածի, սեփական փորձի վրա հիմնվելով: Գոյություն ունի առողջապահական-բժշկական ծառայությունների մատուցման երեք աստիճան՝ առաջնային օղակ (պոլիկլինիկա), երկրորդային (մասնագիտացված բաժանմունքներ, հիվանդանոցներ) և երրորդային (բարձր տեխնոլոգիաների օգտագործումը բժշկության մեջ): Ես, ղեկավարելով ընտանեկան բժշկության ամբիոնը, եղել եմ բարեփոխումների համահեղինակ կրթական բաղադրիչում և որպես թոքաբան՝ աշխատել եմ նաև երկրորդային օղակում: Կարծում եմ՝ մեր թեմայի շրջանակում պետք է կանգ առնել հատկապես առաջնային օղակի վրա. բժիշկ-պացիենտ հարաբերություններն այստեղ չափազանց կարևոր են: Եթե պացիենտը դիմում է բուժօգնության` ուշացած ժամկետում, դա առաջնային օղակի խնդիրն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ առողջական խնդիրների ութսուն տոկոսը պետք է լուծվի առաջնային օղակում: Կարծում եմ՝ ընտանեկան բժշկության մոդելի ներդրումն այդ հարցերի պատասխանը կարող է տալ: Ընտանեկան բժիշկը ոչ միայն բուժում է իրականացնում, այլև` առողջության պահպանում, մշտական հսկողություն: Ստացվում է՝ շփումը պացիենտի հետ ավելի հաճախ է, և՝ ոչ միայն բուժօգնության կարիքի դեպքում։


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Ձեր դիտարկմամբ՝ բացի համբերատարությունից, էլ ի՞նչ է պահանջվում պացիենտից այդ հարաբերություններում:


–  Վստահությո՛ւն բժշկի նկատմամբ: Իհարկե, այդ վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ անգամ արտաքին տեսքով… Իրականում ամեն բան մեծ նշանակություն ունի:


Պացիենտից պահանջվում է նաև համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին: Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և եթե բուժումը կրի տարերային բնույթ, անօգուտ է: Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:


–   Բժշկի դերում` Ձեր խոսքը բժշկին. ի՞նչ խորհուրդ կտաք, մանավանդ որ Ձեր հսկողությամբ ապագա բժիշկների մի ողջ սերունդ է այսօր կրթվում:


–  Օ՜,  շատ բան: Դա չէի անվանի հսկողություն, այլ պատասխանատվություն և մասնակցություն: Եթե մեր բուհը ստանձնել է այդ պարտականությունը, պատասխանատվությունը մեր հասարակության նկատմամբ, մենք պետք է պատրաստենք որակյալ կադրեր ո՛չ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև հետևենք նրանց վարքին, արտաքին տեսքին, ամեն-ամեն բանի…Մենք ունենք և՛ նախադիպլոմային, և՛ հետդիպլոմային, և՛ շարունակական կրթության շրջան: Յուրաքանչյուրի դեպքում գործ ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: 16 տարեկան առաջին կուրսեցին և 45 տարեկան վերապատրաստվող բժշիկն ունեն միանգամայն տարբեր փորձ, վերաբերմունք, աշխարհայացք… Ես կուզեի, որ այս հանգամանքը նկատի ունենալով՝ պեդագոգիկային զուգահեռ, շրջանառության մեջ մտներ ԱՆԴՐՈԳՈԳԻԿԱ տերմինը, ինչը նշանակում է մեծահասակների ուսուցում:


–   Ձեզ հետ շփվելիս չես կարող չզգալ այն վստահությունն ու հանգստությու-նը, որ Դուք եք ներշնչում: Դրանք հատկություններ են, որոնց տիրապե-տում եք մասնագիտությա՞ն բերումով: Ձեր կարծիքով՝ հոգեբանական ի՞նչ հատկանիշներ են պետք բժշկին:


–  Կարծում եք՝ հանգի՞ստ մարդ եմ: Փա՜ռք Աստծո… Իրականում շատ անհանգիստ բժիշկ եմ, բայց եթե անգամ շատ մտահոգված եմ լինում պացիենտի վիճակով, նրա հիվանդության զարգացման հեռանկարով, պետք է պահպանեմ այս հանգիստ վիճակը, որ նա դրանից լիցքավորվի: Եթե անհանգստություն, խուճապ, անհամբերություն ցուցաբերեմ, չեմ նվաճի ամենակարևորը՝ նրա վստահությունը և չեմ կարողանա օգնել: Գիտե՞ք՝ ինչն է պրոֆեսիոնալին տարբերում ոչ պրոֆեսիոնալից… Մի տեղ կարդացել եմ ու շատ է դուր եկել. պրոֆեսիոնալը, գալով աշխատանքի, հետը չի բերում իր տրամադրությունը, իրավունք չունի՛: Ինչպես, օրինակ, դերասանը, ով բեմից ուրախացնում է մարդկանց, բայց հոգում կարող է մեծ տխրություն ունենալ:


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Հնարավո՞ր են ապագայում դասընթացներ բժիշկ բուժ­քույր-հի­վանդ փոխհարաբերության էթիկայի մասին։


–  Շատ արդիական հարց է: Էթիկան մենք հիմա դասավանդում ենք ցածր կուրսերում: Բայց, որպես երեսուն տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ, համոզված եմ, որ նման դասընթացներ պետք է ներառվեն նաև բարձր կուրսերում, որովհետև անընդհատ գործընթաց է` հասկանալու, թե ով է պացիենտը, ինչ է հիվանդության ծանր ընթացքը… Ուշադիր եղե´ք՝ չեմ ասում ծանր հիվանդ, այլ՝ հիվանդության ծանր ընթացք պացիենտի մոտ:


–   Ձեր խոսքը, մաղթանքը պացիենտի հարազատներին…


–  Թող առողջ լինեն նրանց հարազատները, որ իրենք չդառնան պա­ցի­ենտի հարազատ… Բայց եթե արդեն իսկ դարձել են, թող իրենց կող­մից էլ լինի միտում՝ բժիշկների հետ ստեղծելու բարյացակամության, հա­մա­գոր­ծակցության մթնոլորտ:


Մի մաղթանք էլ բժիշկներին… Բժիշկները պե՛տք է ցանկանան, որ բոլորը լինեն առողջ: Այդ մաղթանքս շատ հիմնավորված է: Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է և բուժումը, այլև առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը…

Արդեն դիտել են: 551 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(0)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Գ
րեք հոդված <<Արցախ իմ սեր, իմ հպարտություն>> վերնագրով և ուղարկեքaaa@status4ka.am  էլ-փոստին հոդվածի ներքեվում կգրեք ձեր մականունը լավագույնը կտեղադրվի կայքում:Մրցույթը կավարտվի փետրվարի 28-ին


Արդեն դիտել են: 554 | Ավելացրել է: aniarturlove | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(5)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Եթե ուզում էք լինել խմբագիր ապա լրացրեք այս թեստը, 8-11 լրացնելուց հետո դուք կլինեք խմբագիր, եթե հետաքրքրում է սա ադմիններին թող լրացնեն և ասեն թե քանի միավոր ենք հավաքել, հիշեցնեմ , որ խմբագիրը ավելի բարձր պաշտոն է քան լրագրողը:
Թեստը անցնելու համար սեղմեք այստեղ՝ http://mywebarmenya.do.am/tests/0-1

Արդեն դիտել են: 451 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(8)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի օգտվողներ՝ Լրագրողներ, օգտվեղներ, ակտիվ մասնակիցներ, մոդերատորներ և ինչո՞ւ ոչ ադմինիստատորներ, գրեք հոդված հետևալ վերնագրերով՝
<<Առաջին սեր>>
<<Մեր սիրո ճանապարհը>>
<<Սերը լքեց ինձ>> 
<<Ես գտա իմ սերը>>
<<Իմ սերը ես եմ հորինել> վերնագրերցից մեկը ընտրեք, գրեք հոդվածը և ուղարկեք Թեմայի տակ գտվող նեղ մասում, հիշեցնեմ հոդվածը պետք է լինի 3 նախադասությամբ, ոչ շատ:
Արդեն դիտել են: 467 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Եվրասիան Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%: Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը: 
«Եվրասիա» տերմինը առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1883 թ.-ին: 

Արդեն դիտել են: 618 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 23.02.2013 | Մեկնաբանություններ(0)

Հտ Հայկո
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024