ՈՒրբաթ, 27.12.2024, 18:28
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
ձեր սիրած երգչուհին
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 23 » ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
15:55
ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ՆԱՐԻՄԱՆՅԱՆ. Հիվանդի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ արտաքին տեսքով…
– Հիվանդի համաշխարհային օրը լավ առիթ է` անդրադառնալու բժիշկ-հիվանդ հարաբերությունների առանձնահատկություններին, խնդիրներին մեր երկրում և մեր օրերում: Թեմայի շրջանակում առաջին հերթին ի՞նչ հարցեր կառանձնացնեք Դուք:

 

–  Երբ ուսանող էի, մի դեպք տեղի ունեցավ, որը հիշում եմ ամբողջ կյանքում: Պրոֆեսորներից մեկը, ով վիրաբուժության ամբիոնի վարիչն էր, համայց էր կատարում, և երբ բուժող բժիշկը զեկուցեց՝ «հիվանդ Պետրոսյան», նա ընդհատեց և ասաց՝ ՊԱՑԻԵՆՏ: «Պացիենտ» բառի հիմքում համբերությունն է. մարդ, ով համբերատար տանում է իր հիվանդության պատճառած հոգսերը: Եվ եթե պացիենտի ու բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար տրվում են խնդիր­ների լուծումները: Բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլև հոգեբանական շփմամբ: Հետևաբար յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի փսիխոթերապիայի մեթոդներին: Այդ դեպքում ստեղծվում է մի վիճակ, որն արտասահմանյան գրականության մեջ կոչ­վում է կոմպլայնս՝ պացիենտի և բժշկի միջև համաձայնություն և համագործակցություն՝ ուղ­ղված հիվանդության պատճառած հոգսերի, տառապանքների, համ­բե­րությունը փորձության ենթարկող երևույթների հաղթահարմանը:


–   Ունեք երկար տարիների կլինիկական փորձ, մշտական շփում երեկվա, այսօրվա ուսանողի հետ, նաև տևական ժամանակ ծառայել եք ընտա-նեկան բժշկության զարգացմանը Հայաստանում, ըստ Ձեզ` ինչպե՞ս են զարգացել այդ հարաբերությունները ժամանակի մեջ: Կա՞ ակնհայտ փոփոխություն:


–  Իհարկե՛: Քանի որ մեր թեման բժիշկ-պացիենտ հարաբերություններին է վերաբերում, ես կփորձեմ տալ դրանց զարգացումը ժամանակի մեջ՝ իմ տեսածի, սեփական փորձի վրա հիմնվելով: Գոյություն ունի առողջապահական-բժշկական ծառայությունների մատուցման երեք աստիճան՝ առաջնային օղակ (պոլիկլինիկա), երկրորդային (մասնագիտացված բաժանմունքներ, հիվանդանոցներ) և երրորդային (բարձր տեխնոլոգիաների օգտագործումը բժշկության մեջ): Ես, ղեկավարելով ընտանեկան բժշկության ամբիոնը, եղել եմ բարեփոխումների համահեղինակ կրթական բաղադրիչում և որպես թոքաբան՝ աշխատել եմ նաև երկրորդային օղակում: Կարծում եմ՝ մեր թեմայի շրջանակում պետք է կանգ առնել հատկապես առաջնային օղակի վրա. բժիշկ-պացիենտ հարաբերություններն այստեղ չափազանց կարևոր են: Եթե պացիենտը դիմում է բուժօգնության` ուշացած ժամկետում, դա առաջնային օղակի խնդիրն է: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ առողջական խնդիրների ութսուն տոկոսը պետք է լուծվի առաջնային օղակում: Կարծում եմ՝ ընտանեկան բժշկության մոդելի ներդրումն այդ հարցերի պատասխանը կարող է տալ: Ընտանեկան բժիշկը ոչ միայն բուժում է իրականացնում, այլև` առողջության պահպանում, մշտական հսկողություն: Ստացվում է՝ շփումը պացիենտի հետ ավելի հաճախ է, և՝ ոչ միայն բուժօգնության կարիքի դեպքում։


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Ձեր դիտարկմամբ՝ բացի համբերատարությունից, էլ ի՞նչ է պահանջվում պացիենտից այդ հարաբերություններում:


–  Վստահությո՛ւն բժշկի նկատմամբ: Իհարկե, այդ վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, թե՛ անգամ արտաքին տեսքով… Իրականում ամեն բան մեծ նշանակություն ունի:


Պացիենտից պահանջվում է նաև համբերատարություն իր ախտանիշների նկատմամբ և, իհարկե, կարգապահություն, օրինակ՝ ճիշտ հետևի դեղի ընդունման ժամին, կարգին: Այդ ամենը հենց այնպես չի ասվում. ամեն հիվանդություն ունի իր բուժման սխեման, և եթե բուժումը կրի տարերային բնույթ, անօգուտ է: Այդ սխեմաներին, ալգորիթմներին տիրապետում է բժիշկը և միայն վստահության դեպքում է դա կատարում պացիենտը:


–   Բժշկի դերում` Ձեր խոսքը բժշկին. ի՞նչ խորհուրդ կտաք, մանավանդ որ Ձեր հսկողությամբ ապագա բժիշկների մի ողջ սերունդ է այսօր կրթվում:


–  Օ՜,  շատ բան: Դա չէի անվանի հսկողություն, այլ պատասխանատվություն և մասնակցություն: Եթե մեր բուհը ստանձնել է այդ պարտականությունը, պատասխանատվությունը մեր հասարակության նկատմամբ, մենք պետք է պատրաստենք որակյալ կադրեր ո՛չ միայն իրենց գիտելիքների պաշարով, այլև հետևենք նրանց վարքին, արտաքին տեսքին, ամեն-ամեն բանի…Մենք ունենք և՛ նախադիպլոմային, և՛ հետդիպլոմային, և՛ շարունակական կրթության շրջան: Յուրաքանչյուրի դեպքում գործ ունենք տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: 16 տարեկան առաջին կուրսեցին և 45 տարեկան վերապատրաստվող բժշիկն ունեն միանգամայն տարբեր փորձ, վերաբերմունք, աշխարհայացք… Ես կուզեի, որ այս հանգամանքը նկատի ունենալով՝ պեդագոգիկային զուգահեռ, շրջանառության մեջ մտներ ԱՆԴՐՈԳՈԳԻԿԱ տերմինը, ինչը նշանակում է մեծահասակների ուսուցում:


–   Ձեզ հետ շփվելիս չես կարող չզգալ այն վստահությունն ու հանգստությու-նը, որ Դուք եք ներշնչում: Դրանք հատկություններ են, որոնց տիրապե-տում եք մասնագիտությա՞ն բերումով: Ձեր կարծիքով՝ հոգեբանական ի՞նչ հատկանիշներ են պետք բժշկին:


–  Կարծում եք՝ հանգի՞ստ մարդ եմ: Փա՜ռք Աստծո… Իրականում շատ անհանգիստ բժիշկ եմ, բայց եթե անգամ շատ մտահոգված եմ լինում պացիենտի վիճակով, նրա հիվանդության զարգացման հեռանկարով, պետք է պահպանեմ այս հանգիստ վիճակը, որ նա դրանից լիցքավորվի: Եթե անհանգստություն, խուճապ, անհամբերություն ցուցաբերեմ, չեմ նվաճի ամենակարևորը՝ նրա վստահությունը և չեմ կարողանա օգնել: Գիտե՞ք՝ ինչն է պրոֆեսիոնալին տարբերում ոչ պրոֆեսիոնալից… Մի տեղ կարդացել եմ ու շատ է դուր եկել. պրոֆեսիոնալը, գալով աշխատանքի, հետը չի բերում իր տրամադրությունը, իրավունք չունի՛: Ինչպես, օրինակ, դերասանը, ով բեմից ուրախացնում է մարդկանց, բայց հոգում կարող է մեծ տխրություն ունենալ:


Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյան–   Հնարավո՞ր են ապագայում դասընթացներ բժիշկ բուժ­քույր-հի­վանդ փոխհարաբերության էթիկայի մասին։


–  Շատ արդիական հարց է: Էթիկան մենք հիմա դասավանդում ենք ցածր կուրսերում: Բայց, որպես երեսուն տարվա աշխատանքային փորձ ունեցող բժիշկ, համոզված եմ, որ նման դասընթացներ պետք է ներառվեն նաև բարձր կուրսերում, որովհետև անընդհատ գործընթաց է` հասկանալու, թե ով է պացիենտը, ինչ է հիվանդության ծանր ընթացքը… Ուշադիր եղե´ք՝ չեմ ասում ծանր հիվանդ, այլ՝ հիվանդության ծանր ընթացք պացիենտի մոտ:


–   Ձեր խոսքը, մաղթանքը պացիենտի հարազատներին…


–  Թող առողջ լինեն նրանց հարազատները, որ իրենք չդառնան պա­ցի­ենտի հարազատ… Բայց եթե արդեն իսկ դարձել են, թող իրենց կող­մից էլ լինի միտում՝ բժիշկների հետ ստեղծելու բարյացակամության, հա­մա­գոր­ծակցության մթնոլորտ:


Մի մաղթանք էլ բժիշկներին… Բժիշկները պե՛տք է ցանկանան, որ բոլորը լինեն առողջ: Այդ մաղթանքս շատ հիմնավորված է: Բժշկությունը ոչ միայն հիվանդության ախտորոշումն է և բուժումը, այլև առողջության պահպանումը, հիվանդությունների կանխարգելումը, նրանց առաջացման պայմանների խորը հետազոտությունը…

Դիտումներ: 552 | Ավելացրեց: ARSEN | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Հտ Հայկո
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024