|
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 11
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, չգիտենք թե ինչ է պետք անել այս մեծ, շատ մեծ աշխարհում: Դրա համար էլ պահապան հրեշտակի նման մեր ձեռքը բռնում է մայրիկը և օգնում է մեզ քայլել աշխարհի ամենատարբեր, հեշտ ու դժվար ճանապարհներով: Մայրիկները տարբեր են, շատ տարբեր, բայց «մայրիկ» բառը ամենահարազատն է բոլորիս համար: Եվ եթե մենք հնարավորություն ունենայինք կրկին մեզ համար մայրիկ ընտրելու, բոլորս էլ ընտրելու էինք մեր հարազատ մայրիկին, որովհետև յուրաքանչյուրիս մայրիկը աշխարհի ամենից գեղեցիկ մայրիկն է, ամենից համեղ կերակուրներ պատրաստող խոհարար
ը, ամենալավ բժիշկը, ամենահմուտ դերձակը, լավագույն ուսուցիչը և ամենաիմաստուն հանրագիտարանը, որ պատասխան ունի մեր բոլոր հարցերին` ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս, որտե՞ղ, ո՞ւր:
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Հանրաճանաչ լինելը Բացում է փակ դռները: Թանկարժեք կյանք, մեքենա, Անշուշտ, ո՞վ չի կամենա: Լիմուզիններ, ադամանդ Գլամուրային մի ողջ կյանք: Մեզ ժպտացող վառ դեմքեր Ու պահանջվող ինքնագրեր, Միշտ ցանկալի ու ազդեցիկ, Արտաքինիդ պես գեղեցիկ Ասուլիսներ, լրագրող, Փշոտ հարցեր, ծակծկող, Պապարանցցի ու լրտես Կյանքդ դարձնում են կրկես: Փորձում ես քեզ ամեն տեղ, դառնում վարող, շոումեն, երգիչ ես դու, դերասան, Ներիր, նաև սուտասան: Կնախանձեն մարդիկ քեզ, Չէ՞ որ նրանք էլ քեզ պես Ձեռք են ուզում բերել փառք, Աստղային փառք հաղթանակ:
|
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Եթե տանը կանխիկ գումար ունեք(ինչ որ բանի համար հավաքում եք), ապա լավագույն տարբերակ է դրանք պահել տան արևելյան, կամ հարավարևելյան հատվածում՝ կարմիր ծրարի կամ փոքրիկ պարկի մեջ(կարող եք ինքներդ կարել): Դրանք կպահպանվեն ու կբազմապատկվեն: Իսկ ոսկե զարդերը պետք է պահել հյուսիսարևմտյան մասում: Երբ արդեն կարմիր ծրարը կունենաք, հստակ որոշեք, թե ինչի համար եք ցանկանում դրամ հավաքել. որպեսզի գնաք հանգստանալու, որևէ սարքավորում , հագուստ գնեք և այլն: Բայց երբեք մի ասեք, թե այդ փողերը բուժման, հիվանդանոցի, թաղման համար են . դրանք, ճիշտ է, գուցե և այդ նպատակների համար ծախսվեն, բայց, միևնույն է, սկզբնական նպատակը պետք է դրական լինի: Տան փաստաթղտերը, որոնք կապված են ամենամսիա մուծումների հետ(գրքույկներ, կոմունալ ծառայություններ, վճարման տարբեր անդորագրեր և ալյն)՝ և՛ չվճարվածները , լավ կլինի պահել կարմիր թղտապանակում:Այդ դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա ժամանակին վճարումների համար, ավելին, այն դրամ տեպի կգրավի պարտքերը վերադարձնելու համար(եթե կան, իհարկե): Պահպանելով մի քանի կանոններ,դրա հետ մեկտեղ,ամեն մի գործողության մեջ մի քիչ հոգի, մի քիչ էլ դրական մտքեր ունենալով,դուք զգալիորեն կլավացնեք ձեր նյութական վիճակը:Իսկ ձեր կյանքը դարձնել այնպիսին,ինչպիսին միշտ երազել եք, երբեք Էլ ուշ չէ:
|
|
|
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|