Երեքշաբթի, 21.05.2024, 00:37
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
կայքի ադմիններից ում էք ամենաշատը սիրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 22
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 14
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Մի մութ ու մռայլ  երազկոտ  գիշեր: Դրսում ամեն ինչ միայնակ է թվում ինձ : Մթնած է , մթնած է նաև հոգիս : Զգում եմ ինձ մի հետևող շշուկի ձայն  , ստվերոտ , բայց աղոտ պատկերներ եմ նշմարում : Բայց  և՛ ես , և՛ ստվերը վախենում ենք հանդիպելուց: Զգում եմ քո սառը, բայց միևնույն ժամանակ լուսավոր ներկայությունը, ստվե՛ր: Դու ընդամենը ձուլվել ես մի ծառի տերևի` շշնջալով քամու մի անուշ տարերգ: Ինչքան դժվար է զգալ մութ գիշերում մի մութ ու մռայլ ստվերի ներկայությունը և չկարողանալ ոչինչ նրանից նշմարել: Մ՞իթե  չես խղճում ինձ դու անգութ աչքերով անծանոթուհի, մի՞թե չես ուզում , որ տեսնեմ քեզ: Զգում եմ քամին  , այն այնքան մեղմ է , կարծես հոգուցս փչի ու դիպչի քո դեմքին: Նայում եմ ու նայում , չկաս , տեսնում եմ քեզ , բայց այդքան անգութ մի եղիր: Քո աչքերը կարծես մի լուսավոր շղարշ լինեն այս  դառը մթության մեջ: Դու նման ես մի առկայծող լույսի, ով դարձել է անգութ գիշերվա անմեղ հերոսուհին ու  գերուհին: Էլ չեմ դիամանում, այս տանջող ու աներևույթ վիճակն անտանելի է: Ուզում եմ գոռալ….

-Ո՞վ ես դու , անգութ, գեթ մեկ անգամ ես տեսնեմ , որ չմնաս լոկ մի երազ այն էլ  աներազ  իմ հոգում: Մի՞թե դժվար է ինձ հասկանալը , մի՞թե վատն եմ այդքան , մի՞թե…

Դու ադպես էլ դարձար իմ աղջամուղջ թվացող երազների անգութ աչքերով անծանոթուհին: Ու անձայն հեռացար….

-Տղաս, Նարեկ վեր կաց , դասից ուշանում ես , միթե չես լսել զարթուցիչի ձայնը: Դե արագ հագնվիր ուշանում ես:

Արդեն դպրոցում:

-         -Երեխաներ , այսօր ցանկանում  եմ , որ դուք գրեք ստեղծագործական , ռոմանտիկ կամ ձեր հոգուց բխող  շարադրություն, ինքներդ ընտրեք վերնագիր և շարադրեք:

Նարեկը վերցրեց տետրն ու գրեց վերնագիրը . <<Անգութ աչքերով անծանոթուհին>>:

Ու այդպես էլ հուզված` առանց որևէ շարունակության վերադարձրեց ուսուցչուհուն:


Արդեն դիտել են: 628 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 14.03.2013 | Մեկնաբանություններ(3)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Նա մենակ էր, լռում էր, ձայն չէր հանում, քամու երաժշտության տակ իր երգն էր երգում, երգում էր նա և օրոր էր  ասում, օրոր էր ասում իրեն, որպեսզի քնի մեղմ քամու տակ ու այլևս չարդնանա:
Նա հոգնել էր այս կյանքից,  հոգնել էր բոլորից, չէր ցանկանում որևէ ձայն լսել, միայն քամու երաժշտության տակ օրոր էր ասում:
Նրան ոչ ոք չէր հասկանում, ոչ ոք չէր ուզում իր դրության մեջ մտնել, և նա կամաց-կամաց գժվում էր, կամաց-կամաց ավելի մենակ էր իրեն զգում, նա ուներ այս կյանքում մի ընկեր` քամին, քանի որ միայն քամին էր նրան հասկանում, քամին էր նրան պահում, քամին էր նրան ապրել ներշնչում...
Անցնում էին օրեր, ամեն ինչ նույն ձև էր ընթանում, նույն երգը, նույն հույսը, նույն սպասելիքը, նույն սերը և նույն ընկերն էր նրան մխիթարում:
Բայց կարծես թե քամին նրան լքեց, քամին վերացավ, նա լրիվ միայնակ մնաց...Իսկ մի քանի օր հետո հողը նրան կանչեց` ասելով, որ նրան լավ կնայի, միշտ իր կողքին կլինի և իր երգը կնվիրի նրան, նա համաձայնվեց և իրեն վայր գցեց ժայռից, որպեսզի գնա իր նոր ընկերոջ մոտ:

Արդեն դիտել են: 612 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 14.03.2013 | Մեկնաբանություններ(3)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Ամեն կողմից  լսվում էր մոտեցող , հեռացող ու կրակ արտահայտող  հիշողությունների ձայնը : Եվ այդ հիշողության  ձայնը այնքան  հարազատ էր, այնքան  հեռվից էր գալիս  ու փարվում էր այնքան  քնքշությամբ , կարծես երբեք էլ չէր  հեռացել : Այժմ արդեն`  առաջվա  պես,  խավարի մեջ աներևույթ  հիշողությունը չի հոսում, այլ փոթորկից հետո , կարծես այն  հանդարտվել  ու  դողում է` մի հեզ  ու երջանիկ տենդով: Իմ հիշողություններն  էլ ճիշտ և ճիշտ գետի նման  լինեն կարծես, դրանք հոսում են  միշտ նույն  ուղղությամբ ` շշուկների  ու քրքիջի ընկերակցությամբ ` աղմուկով  ու երազների  շրշյունով: Այս ձայների  մեջ ավելի  պարզ ու խանդավառ  են հնչում իմ  հիշողությունները: Դրանք իմ ու իմ անցյալի  վատ ու լավ հուշերն են պատմում:

Իմ հիշողությունները լավն են,  չգիտեմ ինչու է այդպես, երևի նրա համար, որ ցանկություն չունեմ  վատը հիշելու  և դիտմամբ  ամբողջ հոգովս թաքցնում եմ: Այս բոլորն  էլ պիտի լիներ,  ուրիշ կերպ չէր էլ կարող լինել,  իմ հիշողություններն ինձ երբեք չէին դավաճանի , նրանք միշտ  էլ  պիտի երջանիկն ու բարին պատմեն:

Մի թաքուն , բայց անկեղծ երկնային երազանք ունեմ բոլորիս համար, որ մեր իսկ կամքով  հիշենք միայն լավ հուշեր ` վատերն անտեսելով:

Արդեն դիտել են: 514 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 14.03.2013 | Մեկնաբանություններ(2)

Հտ Հայկո
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024