Երկուշաբթի, 20.05.2024, 21:00
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
կայքի ադմիններից ում էք ամենաշատը սիրում
Պատասխանների ընդհանուր քանակը: 22
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 24
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
♣Երեկո էր...Տխուր էի... Գնացել էի դուրս, որ մի քիչ ցրվեի... քայլում էի փողոցներով մեն-մենակ ու մտածում` ես սխալ էի, թե ոչ, այսպես մտածելով քայլում էի, երբ տեսա, որ մի քանի տղաներ մի աղջկա հետևից գնացին, բանի տեղ չդրեցի և շարունակեցի քայլել, բայց հետո հասկացա, որ նրանք իմ հետևեցին են գալիս, ճիշտն ասած ես մեր տանից այդ ժամանակ շատ հեռու էի, վախեցա, ցանկացա զանգահարել ընկերուհուս, որպեսզի նրան ասեմ, որ գա ինձ դիմավորի, բայց տեսա` հեռախոսս մոտս չէ, այդ ժամանակ հուզվեցի և տեսա, որ նրանք գնալով ավելի են մոտենում ինձ, չցանկացա վազել, բայց ինչքան կարողանում էի, արագ-արագ էի քայլում և հասցրեցի հասնել մետրոյին...
Այդ ժամանակ ես վախեցա նստել մետրո, մտածեցի այնտեղ ինձ շուտ կբռնեն և մտա ինչ-որ մի շենք: Իսկ այդ տղաները ինձ շատ մոտիկ էին, մոտավորապես 15 մետր էր մեր հեռավորությունը, նրանք կանգնել էին և երևի ինձ էին սպասում: Մի կին մտավ շենք, ինձ նայեց-նայեց և ասաց. << Դու այստեղ ես բնակվում>>, իսկ ես ասացի <<Ոչ>>, ոչինիչ չասեց և բարձրացավ վերև: Նրանք լսեցին այդ ձայնը և արագ-արագ մոտենում էին դեպի շենքը, իսկ ես վերելակը թողած` աստիճանով բարձրանում էի վերև, տղաներից մեկը նկատեց ինձ և ասաց. <<Քուրիկ ջան, մի վախեցիր, մի փախչիր մեզանից, դու հեռախոսդ ես չէ երևի կորցրել, մենք տեսանք ինչպես ընգավ ձեռքիցդ, արի վերցրու հեռախոսդ>>: Իսկ ես ամաչեցի և ասացի .<<Չէ, չէ ես ձեզնից չէի փախչում, ուղղակի այստեղ է իմ տուննը, շնորհակալություն>>... նրանք ծիծաղեցին, հեռախոսս տվեցին և գնացին, իսկ մի 20 րոպե հետո ես նստեցի մետրո և գնացի տուն: Ախ այնքան էի վախեցել, իսկ այսօր, երբ հիշում եմ այդ դեպքը, ծիծաղում և ամաչում եմ:♣
Արդեն դիտել են: 493 | Ավելացրել է: Alisa | Օրը: 24.03.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Alisa-ն կարող է լինել լրագրող, ուղարկեց իր նյութը ինձ շատ դուր եկավ, նա նաև լրագրող է Ստատւս4կա.ամ կայքում:Շնորհավոր Ալիսա` դու լրագրող ես:
Միմի , իսկ դու կլինես Մոդերատոր, եթե շարունակես պատճենահանելը, ես չեմ ցանակնում ոչ ոքի վիրավորել, ուղղակի մեզ էլ հասկացեք, իսկ Հովոն եթե վաղը չմտնի կայք, կհեռանա լրագրողնի կոչումից: Այսօրվանից շատ խիստ եմ լինելու
Արդեն դիտել են: 467 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 24.03.2013 | Մեկնաբանություններ(3)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր երկրների նախավերջին  չորրորդ տասնյակը:
1.Պերու-Լիմա
2.Եգիպտոս-Կահիրե
3.Սուդան-Խարթում
4.Սիրիա-Դամասկոս
5.Ֆիջի-Սուվա
6.Մոնտենեգրո-Ցետինե
7.Դանիա-Կոպենհագեն
8.Ա.Մ.Է.-Աբու-Դաբի
9.Միկրոնեզիա-Պալիկիր
10.Նոր Զելանդիա-Վելլինգթոն




Արդեն դիտել են: 372 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 24.03.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Նա չգիտեր: Չգիտեր սիրո մասին խոսել, չգիտեր բանաստեղծություններ ու պատմվածքներ գրել…Չգիտեր երգել և նկարել…Չգիտեր պարզապես մոտենալ և ասել այն, ինչ վաղուց էր զգում, այն, ինչը վաղուց բույն էր դրել իր հոգում և սրտում: Հաճախ նույնիսկ չէր էլ կարողանում բացատրել ի՞նչը և ինչպե՞ս…և չէր կարողանում արտահայտել այն, ինչը անընդհատ  այնքան շատ գիտեր և ինչքա՜ն բարի մտքում էր… Նա չէր կարողանում գիշերները շուտ քնել ու չէր կարողանում առավոտները շուտ արթնանալ, որ օրը ավելի շուտ սկսի…Չգիտեր ժպտալ, երբ տխուր էր, չէր կարող կեղծել, թե ամեն ինչ լավ է, երբ հազիվ էր զսպում արցունքները: Նա չէր կարողանում մոռանալ ցավը և արցունքները, չէր կարողանում հեշտ ներել…Նա շատ բան չգիտեր, և չէր էլ ուզում սովորել: Չէր ուզում տնից դուրս գալ, երբ դրսում արև չկար ու անձրև էր, բայց նաև այնքա՜ն էր ուզում ոտաբոբիկ վազվզել ջրափոսերի մեջով և գոնե այդպես հայտնվել մանկության իր աշխարհում…Երբեմն նրան թվում էր, թե ինքը չգիտի ապրել: Նա չգիտեր ինչ ասել մարդուն, ում պետք էր հանգստացնել, ում պետք էր օգնել, չէր կարողանում անակնկալներ մատուցել, չնայած որ այդքան մտքեր ուներ: Նա կարող էր ժպտալ ընդհանրապես անծանոթ մարդու, բայց երբեմն չէր կարողանում աչքերը բարձրացնել ու նայել այն մարդու աչքերին, ում հետ կես կյանք ապրել է…
Նա չգիտեր ապրել, չգիտեր ճի՞շտ է, թե՞ սխալ, չգիտեր ինչից հրաժարվել, ինչի հետ համաձայնվել, չէր կարոողանում ընտրություն անել, և շատ հաճախ էր զղջում կատարած ընտրության համար: 
Չէր կարողանում հեռանալ, երբ իրեն պահող ոչինչ էլ չկար….չէր կարողանում վերադառնալ, երբ հետ կանչող այդքա՜ն շատ բան կար…Նա չգիտեր առաջին հայացքից սիրահարվել, չգիտեր մեկ բառով աշխարհ նվիրել, չգիտեր դատարկ խոստումներ տալ… Բայց նա գիտեր ՍԻՐԵԼ, գիտեր սիրել ամբողջ սրտով ու հոգով…Գիտեր սիրել նրան, ով կողքին էր, գիտեր սիրել նրանց, ովքեր հեռու են, ովքեր ոչ միայն նկարներում են, այլ նրա սրտում…նա գիտեր սիրել, և այդ սերը նրան սովորեցրել էր հասկանալ, ներել ու մոռանալ…Այդ սերը նրան սովորեցրել էր պարզապես լռել ու լսել, գալ, երբ իրեն չեն կանչում, զանգել, երբ դրան չեն սպասում…Այդ սերն էր, որ նրան սովորեցրել էր մնալ, երբ հպարտությունը հրամայում է հեռանալ..... 

Արդեն դիտել են: 496 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 24.03.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

   

Ձեռքդ  տու՛ր դու իմ ընկեր , տու՛ր , որ ամուր սեղմեմ ու հասկանամ , որ մենակ չեմ, տու՛ր, որ կողքիս  զգամ մեկին, ում  կարող եմ վստահել հոգուս ամենագաղտնի մտքերն  ու  խոհերը: Տու՛ր , որ միասին իրար հետ քայլենք մի հավերժություն ,   լինենք միասին  , հետ  մղենք  այն բոլոր չարագուշակ   վտանգներին` երանություն տալով մեր  հավերժ ընկերությանը: Ձեռքդ  տու՛ր , որ  ասեմ քեզ աշխարհիս երեսին  ամենաբարի խոսքերը: Դու ինձ համար ոչ միայն ընկեր եղար , այլ  քույր եղար , եղբայր եղար , դու եղար իմ բացերի լրացումը , դու եղար իմ սխալների ճիշտը, դու եղար իմ չասածների  ասածը, դու եղար իմ  չարածների արածը: Դու կյանք եղար ինձ համար , մի ամբողջ կյանք `իմ կյանքից էլ թանկ: Ու որպես ընկեր, քեզ տվեցի  իմ հոգին` նրա մեջ դնելով իմ ամբողջ սերն ու  նվիրվածությունը և ի ուրախություն ինձ, ստացա համարժեք պատասխան: Միասին ինչքա՜ն   համարձակ քայլերի գնացինք , ինչքա՜ն բաց բերաններ փակեցինք , այն ինչ պետք էր   հակառակը անել , միասին ինչքա՜ն խոսեցինք ու քննադատեցինք , ինչքա՜ն եղանք իրար հակասող ու  համակարծիք , ինչքա՜ն եղանք   հանդարտ ու փոթորկալից , կարելի է ասել` ամեն ինչ էլ եղանք միասին , բայց չեղանք մի բան` դավաճան: Հիշում ես ինչքան էինք  հակասում  մեր կարծիքներով ` մեզ շրջապատող մարդկանց , դա մեզ հաճույք էր պատճառում , ոչ թե նրա համար , որ  հակառակն էինք պնդում , այլ նրա համար , որ ամեն հարցում` թեկուզ սխալ, միշտ  նույն կարծիքն  ունեինք ու երբեք մեկս մեկին չէինք  նսեմացնի կամ հակառակվի ուրիշի մոտ, կլինեինք միշտ իրար պաշտպան: Շատ ուրախ ու հպարտ եմ  իմ ու քո համար , որ միասին դարձանք  բազում արգելքների հաղթահարողը , դարձանք  մի բուռ  ` քարոզելով   մեր և մեր նմաններին`  մեր ընկերության տիպարը: Իհարկե մեր ընկերության ճանապարհին նախանձների  հայցքներին էլ կարոտ չեղանք, մեզ բաժանողներին ևս կարոտ չմնացինք , բայց ո՛չ մի դեպքում  հետ 

չկանգնեցինք մեր բռնած միասնական ուղուց ` հավատարիմ լինելով  մի պարզ ու հասարակ սկզբունքի` դա վստահությունն էր , դա երդում էր երկու  ընկերների միջև:  Երբեմն մտածում  եմ թե ինձ  որտեղից այսքան ուժ , որ կարողացա դիմակայել այսքան    արհավիրքների, հիմա պարզ ու հստակ գիտակցում եմ ` դա իմ և քո ուժն էր միասնական : Եթե դու չլինեիր , ես ի՞նչ կանեի: Եթե դեռ ինձ հետ ես, իսկ ես դրանում  հպարտ եմ , ուրեմն արի ամուր բռնենք իրար ձեռք  ու բացկանչենք …

-Ձեռքդ տու՜ր , դու իմ ընկե՜ր….

Եղեք միշտ իրար նվիրված , անդավաճան , քանզի մարդն  առանց ընկերոջ ոչինչ է:

Արդեն դիտել են: 456 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 24.03.2013 | Մեկնաբանություններ(2)

Հտ Հայկո
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024