Երկուշաբթի, 20.05.2024, 21:15
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
ձեզ դուր է գալիս կայքի նոր դիզայնը
Պատասխանների ընդհանուր քանակը: 33
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 01
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Գարուն է եկել: Վերջացավ ձմեռը և այսօր գարնան առաջին օրն է: Չնայած եղանակը մռայլ է, բայց ես Ձեզ շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ: Գարուն՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ: Գարուն, որը գալիս է, որպեսզի ազդարարի ամառվա մուտքը: Չգիտեմ ում մոտ ոնց, բայց ես միշտ գարնանը սպասել եմ հրաշքի, քանի որ իրական հրաշքները գարնանն են կատարվում: Հույս ունեմ, որ այս գարունը ինձ չի հիասթափեցնի և վերջապես սպասումներս կարդարացվեն: Ինչևէ գարու՜ն է եկել… Շատ շուտով գարունը կհանի իր վրձինը և կգունավորի ամեն ինչ…
Արդեն դիտել են: 633 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 01.03.2013 | Մեկնաբանություններ(2)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Մենք բաժանվել էինք  , իսկ ես ինչու եմ սպասում , որ կգաս, կգաս ու կասես ,որ չես մոռացել...Մի անգամ հայրս ասաց , որ մենք հյուրեր ենք ունենալու: Նա ասաց , որ գալու է իր ընկերը ` ընտանիքի հետ:
  Եկավ այդ օրը և հանկարծ լսվեց դռան զանգը : Ես գնացի դուռը բացելու և հանկարծ սուրճի բաժակն ընկավ ձեռքիցս:Ես շոկի մեջ էի , չէի հասկանում ինչ է կատարվում , Դա դու էիր...Ես սառած աչքերով ձեզ ներս հրավիրեցի :Ամբողջ օրվա ընթացքում դուրս չէի գալիս սենյակից, վախենում էի քեզ կրկին հանդիպել, վախենում էի , որ չեմ կարողանա զսպել քեզ ամուր գրկելու ցանկությունս:  Հանկարծ դու եկար իմ սենյակ , տվեցիր ինձ մի թուղթ ու լուռ գնացիր: Թղթի վրա գրված էր մի հասցե ... մի հասցե , որն ինձ այնքան ծանոթ էր , այնքան հարազատ...
   Հաջորդ օրը ես եկա հանդիպման , մենք  խոսեցինք շատ երկար : Բայց հանկարծ դու քեզ վատ զգացիր , դու դանդաղ մոտեցար ինձ համբուրեցիր  շուրթերս ու ուշագնաց եղար: Ես վախից գոռում էի , խնդրում էի , որ արթնանաս , անձրևի հետ միասին թափվում էին արցունքներս:  Քեզ տեղափոխեցին հիվանդանոց , ես եկա քեզ մոտ , գրկել էի քեզ ու խնդրում էի , որ ասես թե ինչ է պատահել:Եվ հանկարծ ականջներիս հասավ մի ծանր նախադասություն 
  -Ես անբուժելի հիվանդ եմ :
Ես սառեցի և այլևս ոչինչ զգալ չէի կարող : Ու դու ինձ ասացիր , որ անգամ այս մահը մեզ բաժանել անկարող է :Ու փակեցիր աչքերդ ... փակեցիր հավերժ...Դու մահացար , մահացար հենց իմ ձեռքերում : Ես գոռում էի ցավից , ողբում էի մեռած իմ սիրո համար :Հիմա եմ հասկանում , թե ինչու 2 տարի առաջ խնդրեցիր , որ բաժանվենք: Ես հասկաց, բայց արդեն ուշ էր , դու գնացել էիր էլ ետ չէր գալու , մենք բաժանվել էինք , չէինք միանալու :Ախ այդ օրը , ախ այդ անձրևոտ օրը...
Արդեն դիտել են: 431 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 01.03.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Չէ',ես պոետ չեմ,ո'չ էլ բանաստեղծ,ուղղակի հիմա ուզում եմ գրել...Ուզում եմ զգացածս թղթին հանձնել...Մի հարց եմ ուզում ձեզ տալ,դուք գիտեք ի՞նչ է նշանակում կարոտել...Համոզված եմ,դա շատերտ եք զգացել,բոլորն էլ ինչ-որ մեկին կարոտում են:Իսկ հիմա ևս մի հարց.դուք գիտեք ի՞նչ է նշանակում կարոտել անցյալը:Կարոտել ու հասկանալ,որ չես կարող այն ետ բերել:Ա՛յն,ինչ անցած է և երբեք ետ չի գա:Իսկ հիմա ևս մի հարց...Դուք  գիտեք ի՞նչ է նշանակում կարոտել այն,ինչ հեռացել է ու միշտ հիշեցնելով իր մասին ստիպում է դողալ...Խելագարվել ....Հիասթափվել ...Ու կարոտել....Կարոտել այն ամենը,ինչ ետ բերել անկարող ես....Ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել կամ էլ ետ տալ ...իսկ եթե անգամ հնարավոր է,մեկ է ՝այդ ժամանակ չի կարող կրկնվել այն,ինչ եղել է այն ժամանակ:Իսկ եթե անգամ կրկնվի,չես կարող զգալ ա՛յն,ինչ զգացելես այն ժամանակ ...Իսկ զգալ այն ինչ անցել է՝անհնար է:Իսկ եթե  անգամ զգաս,դա ուղղակի նման կլինի այդ զգացմունքին, բայց չի լինի նախկինը:Դու ուղղակի կխաբես քեզ,փորձելով  հասնել նպատակիդ,այսինքն զգալ այն ինչ զգում էիր,ինչով երջանիկ էիր:Ճիշտ եմ...այո՞:Հիմա բոլորդ մտովի գնացեք ձեր ամենալավ օրերի,ամիսների,տարիների կամ թեկուզ ժամերի ու րոպեների հետ :Դուք կընդունեք իմ խոսքը.... Ջնջել անցյալը երբեք ոչ մեկին չի հաջողվել...Հնարավոր է ջնջել հիշողությունները,բայց ո՛չ զգացածը,ո՛չ մտքում եղածը:Ես կարոտել եմ այն մաքուր ու ջինջ զգացումները, որոնք զգում էի,որոնցով ապրում էի,որոնք ինձ ստիպում են ժպտալ...ծիծաղել...Եվ որոնք այնքան խորը արմատներ են թողել իմ մեջ և մոռանալ այդ ամենը անհնար է դարձել ինձ համար:Ու ի վերջո...մանկությունս եմ կարոտել,խաղալիքներիս արկղն եմ կարոտել,իմ անմեղ ու միամիտ հարցերն եմ կարոտել:Իմ լուսավոր աշխարհն եմ կարոտել,իմ աշխարհի գունավոր գույներն եմ կարոտել...Ես անցյալս եմ կարոտել..
Արդեն դիտել են: 503 | Ավելացրել է: ARSEN | Օրը: 01.03.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Դուռը կամաց ջարդել:
Արդեն դիտել են: 496 | Ավելացրել է: HaRuT1 | Օրը: 01.03.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Չինացի 95-ամյա Սյու Ֆենգին համարում էին մահացած և արդեն հասցրել էին կատարել հուղարկավորման արարողություն, սակայն վերջինս ամենևին էլ ցանկություն չուներ այնտեղ պառկելու: Զարթնել է, դուրս եկել այդ մռայլ փայտե վանդակից և վերադարձել տուն..
Սյու Ֆենգը ապրում է Գուանցի պրովինցիայում գտնվող իր սեփական տանը' մենակ:
Նա ստանում է գլխուղեղի վնասվածք և երկար ժամանակ կորցնում է գիտակցությունը: Նրա անգիտակից մարմինը գտնում է հարևան Ցին Վանգը:
Նա պատմում է, որ ինքը փորձել է արթնացնել հարևանուհուն, սակայն այդպես էլ նրան ոչինչ չի հաջողվել անել, վերջինս չէր շնչում:
Համարելով Սյուին մեռած'Ցին Վանգը և նրա որդին Սյուին դրել են դագաղի մեջ և կազմակերպել հուղարկավորության արարողություն:
Բարեբախտաբար, ըստ չինական ավանդույթի, հանգուցյալին մի քանի օր չեն թաղում, որպեսզի կարողանան նրան հրաժեշտ տալ ընկերներն ու բարեկամները: Ցին Վանգը ևս որոշել էր սպասել մի քանի օր և հետո միայն Սյուին թաղել:
Թաղումից մի օր առաջ պարզվեց, որ դագաղը դատարկ է և Սյուն փախել է այնտեղից: Վախեցած հարևաններն ու հարազատները սկսեցին փնտրել նրան և գտան իր տանը ճաշ պատրաստելիս:
Բժիշկները ասում են, որ ուժեղ հարվածից նա կորցրել է գիտակցություն և գտնվել «արհեստական մահվան» մեջ, որի ժամանակ շնչառությունը շատ թույլ է'գրեթե աննկատ:
Իհարկե, հիմա կեսեք այս կնոջ բախտը բերեց, բայց մի՛ շտապեք, քանի որ խեղճ Սյուն այժմ ոչինչ չունի. ըստ չինական ավանդույթի մեռած մարդու ունեցվածքը այրվում է:b_300_200_16777215_0___images_stories_9998_gitaj_97_12117.jpg
Արդեն դիտել են: 469 | Ավելացրել է: hovo | Օրը: 01.03.2013 | Մեկնաբանություններ(3)

Հտ Հայկո
Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024