ՈՒրբաթ, 27.12.2024, 18:03
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
ձեր սիրած երգիչը
Պատասխանների ընդհանուր քանակը: 44
Քեզ Համար

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 10
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ  դարաշրջանի   ամենանշանավոր պետությունն է, որն ընդգրկում է Էգեյան ծովն իր կղզիներով` իր մեջ ներառելով թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երեք գլխավոր մասերի է բաժանված երկիրը՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային մասը , որ կոչվել է նաև Պելոպոնես:

Այս մասերն էլ իրենց հերթին ունեցել են նաև իրենց ստորաբաժանումները: Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը բաժանված էր մի շարք շրջանների, որոնց մեջ հայտնի են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան` Սպարտա մայրաքաղաքով, Արկադիան և այլն:

Հունաստանը դեռ հնուց `հին քարի դարից էլ եղել է բնակեցված: Բնակչությունը հիմնականում զբաղվել  է նստակյաց կյանք վարելով, հիմնականում զբաղվել են նաև   հողագործությամբ և անասնապահությամբ: Բրոնզե գործիքների  և նոր   ի հայտ եկած  տարբեր նյութերի օգտագործումը նպաստել է արտադրողական ուժի զարգացմանը: Զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն  է ունեցել տնտեսության, արհեստների , ինչպես նաև մարդու մտավոր  զարգացվածության վրա: Հունաստանը հայտնի է նաև ստրկատիրական իր մեծ շահագործմամբ: Հունաստանը մինչ այսօր  իր դիրքերը չի զիջում  ճարտարագիտական կառույցների  իր շնորհով : Տարբեր ազգերի համար մինչ այսօր  Հունաստանի ճարտարապետությունը համարվում է   յուրօրինակ, գեղեցկության , ներդաշնակության, բարձր ճաշակի և հետաքրքիր  համադրումների չափանիշ: Հունական արվեստը հիանալի է զարգացել և նպաստել է նաև  մարդկության  զարգացմանը, այն  մարդկության մեջ  առաջ է բերել խորը գծեր` նպաստելով  գեղեցիկի և ներդաշնակի գնահատմանը: Հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ 

Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջ։ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։ Նշեմ նաև , որ  ազգային զգեստի առումով Հունաստանը համարվում է  ամենանրբագեղ և ամենագեղեցիկ  երկրներից մեկը: Զգեստները իրենց մեջ պարունակում են նուրբ դեկորներ , որոնք ապացուցում են վերջինիս բարձր  ճաշակի մասին:

                         

Արդեն դիտել են: 543 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 10.04.2013 | Մեկնաբանություններ(1)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Մի՞թե դժվար է մխրճվել մարդու հոգու մեջ ու հասկանալ  նրան , այլ ոչ թե մի թույլ սխալ արտասանված խոսքից բարկանալ ու չհասկանալ , արդյոք ինչ կար դիմացինի մտքին : Դժվա՞ր է , թե քո շահերը երբեք էլ չեն փորձում խոսել դիմացինի շահերից, մի՞թե դժվար է բարի լինել, միշտ ասել գեղեցիկ խոսքեր , նույնիսկ դրա իմաստը երբեք համտես չեղածներին, մի՞թե դժվար է կանգնել վատի դեմն ու փակել ճանապարհը, մի՞թե դժվար է ,թե՞ ամեն բան քեզ այսպես էլ է դուր գալիս, թե՞ դժվար չէ ,ուրեմն տեղումդ մի մնա: Դու միգուցեև ցանկանաս այս բոլոր <<Միթե դժվար-ներն >> էլ շրջանցել ` չմտածելով , որ քեզանից հետո քո կրողն է կրելու ու քո սխալները հարթելու:Մի՞թե դժվար է պատժել սխալին ու մի մեծ ոճիր գործածին, մի՞թե դժվար է ներողություն խնդրել ու չամաչել կամ չփոշմանել, իսկ մի՞թե դժվար է չներելը, դժվար չէ, այս կյաքում անլուծելի ու անհասկանալի հարցեր ու բացեր չկան , ուղղակի մենք` անցանկացողներս , երբեք էլ չենք փորձում ամեն բանի համար պայքար տեսնել ու պատասխան պահանջել: Մի՞թե դժվար է չկռվել ու խաղաղ ապրել , ես հիմա վստահ եմ ոչ ոքին էլ դուր չի գալիս լինել միշտ անհամերաշխ դրության մեջ, առավելևս կռիվների , ամեն տեղ համընդհանուր խոսքի առարկա դառնալու նշույլ , ընդամենը ցանկություն , ցանկություն է անհրաժեշտ այս ամենը  ոչ թե ծածկելու , այլ վերացնելու անսպառ  աշխարհիս երեսից: Մի՞թե դժվար է խոսել , բայց կամաց, հասկացնել, բայց ոչ ապտակների ու ծեծի միջոցով, մի՞թե դժվար է անհույսներին հույսով զինել , մի՞թե դժվար է սիրել ու չլինել դավաճան, մի՞թե , մի՞թե դժվար է….Մի՞թե դժվար է   սովորել ու սովորել միայն ճիշտը, մի՞թե դժվար է սպասել ,իսկ մի՞թե դժվար է չուշանալ , որ սպասողն ամեն անգամ հարկադրաբար  ժամանակի կորստին զոհ չդառնա, իսկ մի՞թե դժվար է չաղմկել, իսկ մի՞թե դժվար է չասել ժխտում արտահայտղ խոսքեր, մի՞թե դժվար է ունենալ սեփականը, որ ուրիշների հույսից կամ շվաքից կախյալ չլինես, մի՞թե դժվար է  հավատալ հրաշքների , մի՞թե դժվար է անել այն ինչը միայն ոչ թե քեզ համար լավ կլինի, այլ բոլորի համար: Միթե դժվար է մանուկ մնալ, բայց հոգով , մաքուր մնալ ` ամեն ինչով, ,մի՞թե դժվար է օգնության կարիք ունեցողին ասել այս խոսքերը <<Ես ունեմ>> կամ  <<Ես կտամ>>կամ  <<Ես կարող եմ>>:Իսկ մի՞թե դժվար է  մնալ երախտապարտ ` ասելով միայն `<<Շնորհակալ եմ>>: Մի՞թե դժվար է մարդուն չչափել սոցիալական սանդղակով, այլ բոլորին տեսնել հավասար:Եթե դժվար է , ապա զու՞ր էր իմ գրած այս ամեն բանը, իսկ ես վստահ եմ , որ դժվար չէ և դժվար չէ ոչինչ այս կյանքում, ուղղակի այն սև տեսնողները  միշտ էլ բարդացնել գիտեն, իսկ վառ գույներով տեսնողները` շլացնել :
Արդեն դիտել են: 538 | Ավելացրել է: NANAJan | Օրը: 10.04.2013 | Մեկնաբանություններ(2)

Հտ Հայկո
Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024