Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) անտիկ դարաշրջանի ամենանշանավոր պետությունն է, որն ընդգրկում
է Էգեյան ծովն իր կղզիներով` իր մեջ ներառելով թերակղզու հարավային մասը և
Փոքր Ասիայի արևմտյան ափը։ Երեք գլխավոր մասերի է բաժանված երկիրը՝
հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային մասը , որ
կոչվել է նաև Պելոպոնես: Այս
մասերն էլ իրենց հերթին ունեցել են նաև իրենց ստորաբաժանումները:
Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է
Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոս։ Միջին Հունաստանը
բաժանված էր մի շարք շրջանների, որոնց մեջ հայտնի են եղել Ատտիկան և
Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր
են եղել Արգոլիսը, Լակոնիան` Սպարտա մայրաքաղաքով, Արկադիան և այլն:
Հունաստանը
դեռ հնուց `հին քարի դարից էլ եղել է բնակեցված: Բնակչությունը
հիմնականում զբաղվել է նստակյաց կյանք վարելով, հիմնականում զբաղվել են
նաև հողագործությամբ և անասնապահությամբ: Բրոնզե գործիքների և նոր ի
հայտ եկած տարբեր նյութերի օգտագործումը նպաստել է արտադրողական ուժի
զարգացմանը: Զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը,
շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն է ունեցել տնտեսության,
արհեստների , ինչպես նաև մարդու մտավոր զարգացվածության վրա: Հունաստանը հայտնի է նաև ստրկատիրական իր մեծ շահագործմամբ: Հունաստանը
մինչ այսօր իր դիրքերը չի զիջում ճարտարագիտական կառույցների իր
շնորհով : Տարբեր ազգերի համար մինչ այսօր Հունաստանի ճարտարապետությունը
համարվում է յուրօրինակ, գեղեցկության , ներդաշնակության, բարձր ճաշակի և
հետաքրքիր համադրումների չափանիշ: Հունական արվեստը հիանալի է զարգացել և
նպաստել է նաև մարդկության զարգացմանը, այն մարդկության մեջ առաջ է
բերել խորը գծեր` նպաստելով գեղեցիկի և ներդաշնակի գնահատմանը: Հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքում։ Այս
արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և
ճարտարապետության մեջ։ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով
ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։ Նշեմ
նաև , որ ազգային զգեստի առումով Հունաստանը համարվում է ամենանրբագեղ և
ամենագեղեցիկ երկրներից մեկը: Զգեստները իրենց մեջ պարունակում են նուրբ
դեկորներ , որոնք ապացուցում են վերջինիս բարձր ճաշակի մասին:
|