|
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 11
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Աշխարհում կան այնպիսի լճեր , որոնք իրենց արտասովոր տեսքով արժանանում են մարդկանց շարունակական ուշադրությանը, ոչ միայն իրենց գեղեցկությամբ և զբոսաշրջության համար հարմարավետ վայր լինելուց բացի, այլ իրենց արտասովոր տեսքով:
Իսկ այս անգամ աչքի է զարնում լճերի տարօրինակ գույները: Նման արտասովոր գույն ունի Հիլլեր լիճը` Միդլ կղզում ` իր արտասովոր վարդագույն գույնով: Լիճն ունի յուրօրինակ ու աչքի զարնող վարդագույն գույն, որը անգամ տեսանելի է դառնում ինքանթիռից: Լճի արտասովոր գույնը , երկար ժամանակ ու մինչ այսօր տվել է գիտնականներին մտորելու առիթ , գիտնականները լճի վարդագույն լինելը բացատրում են այսպես, որ ջրի մեջ առկա են Dunaliella, Halobacteria մանրէներ, որոնք էլ պայմանավորում են լճի վարդագույն տեսքը: Լիճը շրջապատված է կանաչ տարածքով , իսկ կանաչ տարածքը առավել ցայտուն է ընդգծում լճի արտասովոր գույնը: 600 մ երկարությամբ է ձգվում լիճը ու հետաքրքիր բնույթի երևույթ է սա:
Իսկ մեկ այլ վայրում ` Աֆղանստանում `Հինդու Կուշ լեռներում գտնվող Վանդե Ամիր լիճը , աչքի է ընկնում իր մուգ ու ցայտուն երևացող կապույտ գույնով: Գիտնականները ասում են , որ նման գույնը պայմանավորված է հանքային ջրերի առկայությամբ: Դե ինչ , բնությունը հարուստ է էկզոտիկ , գեղեցիկ ու դեռ չբացահայտված վայրերով , որոնք մինչ օրս էլ արժանանում են թե՛ հանրության, և թե՛ գիտնականների ուշադրությանը ` համարվելով բնության հրաշք:
|
|
|
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
| | |