Մարին սիրահարված էր Էրիկին
ու ամեն երեկո հանդիպում էին:
Քայլում էին քաղաքի փողոցներով ու միասին երազում ապագայի մասին:
Նրանք շատ
երջանիկ էին ու չէին մտածում,որ մի օր բաժանվելու էին:
Մի օր մայրը իմացավ,որ ընկեր ունի ու թույլ չտվեց որ հանդիպեն,
Մայրը չէր ուզում,որ աղջիկը կյանքը կապի այդ տղայի հետ ու խանգարում էր:
Մարին չէր կարողանում տղային մոռանար ու չգիտեր ինչ աներ որ Էրիկին ասեր:
Ամեն օր երեկոյան տղան գնում էր նույն ժամին իրենց հանդիպման վայրը,բայց աղջկան չէր
տեսնում:
ՈՒ տղան գնաց աղջկա տուն,որպեսզի տեսներ աղջկան,բայց մայրը թույլ չտվեց որ տեսնի:
Էրիկը աղջկա ընկերուհու հետ հանդիպեց ու մի նամակ տվեց որ տա աղջկան ու այնտեղ գրված
էր,-
<<Բարև իմ սեր առանց քեզ չեմ կարողանում ապրել,կարոտել եմ քեզ ինչ անեմ ասա:
Արի հեղանանք ու միասին լինենք.եթե ուզում ես
արի այնտեղ որտեղ հանդիպում էինք
Վաղը քեզ կսպասեմ եթե կարող ես արի էլ չեմ կարողանում առանց քեզ եթե չեկար էլ ինձ չես
տեսնի:
Կսպասեմ քեզ իմ սեր սիրում ու կարոտում եմ:>>
Մարիի ընկերուհին եկավ ու փոխանցեց նամակը,ու նա սկսեց կարդալ մայրը եկավ ու վերցրեց նամակը: Սենյակի
դուռը փակեց ,որ դուրս չգա ու Մարին գոռում էր անընդհատ որ բացի դուռը,բայց իզուր մայրը
չբացեց:
Էրիկը գնացել էր հանդիպման վայր և մի քնի ժամ սպասելուց հետո հեռանում է ու էլ երբեք
տղայի մասին չի իմանում Մարին:
Բայց նա չի կարողանում մոռանալ Էրիկին ու ամեն անգամ իրենց հանդիպման վայր գնալուց հիշում է տղային
ՈՒ արտասվում իրենց կիսատ տողած սիրո համար, այն երջանիկ րոպեները
որ միասին են եղել երբեք չի մոռանա: