Քիչ
առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արարատի մարզի Խաչփառ գյուղից հայտնեց, որ
օրեր շարունակ որոնողական աշխատանքներ կատարելու արդյունքում փրկարարար
ծառայության ջրասուզակները հայտնաբերեցին 13-ամյա Արսեն Բալայանցի դին:
Այս պահին ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը ժամանեց
նշված վայր: Երեխայի որոնողական աշխատանքների կատարման բոլոր օրերին ներկա է
եղել գրեթե ողջ գյուղը՝ գյուղապետի գլխավորությամբ:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի
18-ին՝ ժամը 22։00-ի սահմաններին, նշված վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ
իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ
վարչության պետ Արման Ցոլակյանը։
Գիշերը՝ մինչև ժամը 03։30-ը, Մասիսի հրշեջ-փրկարար ջոկատի և Սևանից ժամանած
ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում և միայն 03։30-ից հետո
դադարեցրեցին աշխատանքները՝ առավոտյան շարունակելու համար։
Մինչև լուսաբաց դեպքի վայրում էին եղել մեծ թվով գյուղացիներ՝ Խաչփառ վարչական շրջանի ղեկավար Շահեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Բալայանցը, ով սովորում էր
նույն գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, հասակակից ընկերների հետ
գտնվելիս է եղել նշված վայրում, և տեղի է ունեցել ողբերգությունը։ Նրա
ընտանիքը սոցիալապես անպահով է, և ընտանիքի անդամները ողջ գիշեր չէին
հեռանում փրկարարների կողքից։