Եթե տանը կանխիկ գումար ունեք(ինչ որ բանի համար հավաքում եք), ապա լավագույն տարբերակ է դրանք պահել տան արևելյան, կամ հարավարևելյան հատվածում՝ կարմիր ծրարի կամ փոքրիկ պարկի մեջ(կարող եք ինքներդ կարել): Դրանք կպահպանվեն ու կբազմապատկվեն: Իսկ ոսկե զարդերը պետք է պահել հյուսիսարևմտյան մասում: Երբ արդեն կարմիր ծրարը կունենաք, հստակ որոշեք, թե ինչի համար եք ցանկանում դրամ հավաքել. որպեսզի գնաք հանգստանալու, որևէ սարքավորում , հագուստ գնեք և այլն: Բայց երբեք մի ասեք, թե այդ փողերը բուժման, հիվանդանոցի, թաղման համար են . դրանք, ճիշտ է, գուցե և այդ նպատակների համար ծախսվեն, բայց, միևնույն է, սկզբնական նպատակը պետք է դրական լինի: Տան փաստաթղտերը, որոնք կապված են ամենամսիա մուծումների հետ(գրքույկներ, կոմունալ ծառայություններ, վճարման տարբեր անդորագրեր և ալյն)՝ և՛ չվճարվածները , լավ կլինի պահել կարմիր թղտապանակում:Այդ դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա ժամանակին վճարումների համար, ավելին, այն դրամ տեպի կգրավի պարտքերը վերադարձնելու համար(եթե կան, իհարկե): Պահպանելով մի քանի կանոններ,դրա հետ մեկտեղ,ամեն մի գործողության մեջ մի քիչ հոգի, մի քիչ էլ դրական մտքեր ունենալով,դուք զգալիորեն կլավացնեք ձեր նյութական վիճակը:Իսկ ձեր կյանքը դարձնել այնպիսին,ինչպիսին միշտ երազել եք, երբեք Էլ ուշ չէ: