Ժայռոտ բարձրունքին կանգնաց մի զինվոր, Նամակ էր գրում սիրած աղջկան
Գրում է դանդաղ սիրուն ձևերով.
Այդ երկար տարին չէր փոխել նրան:
Մտքերն անվերջ խեղդում էին նրան,
Պետք է կայացներ նա ճիշտ որոշում
ՈՒ որոշեց այդ անվախ տղան,
Ասի աղջկան ինչքան է սիրում:
ՈՒ գրեց տղան խոսքերն այն հզոր,
Որ վաղուց պիտի աղջկան ասեր,
Սակայն ամեն օր ինչ-ինչ պատճառով:
Չէր կարողանում այդ բառերն ասել:
Երկու բառ որոնք,հրաշք են գործում
Երկու բառ որոնք,տուն են կառուցում,
Երկու պարզ բառեր…այնքան հասարակ
Որոնք գնդակի շարժն են կանգնեցնում:
Սահմանից այն կողմ թշնամու գոտում,
Մի դիպուկարհ իր տեղն էր փոխում:
ՈՒ հանկարծ տեսավ մենակ տղային,
Որ նստած բարձունքին նամակ էր գրում:
ՈՒշադիր զննեց թշնամին նրան,
ՈՒ հարմար դիրքից նա նշան բռնեց,
Բայվ տեսնելով նամակը ձեռքին,
Նա նույնպես սիրած աղջկան հիշեց:
Երբեք տղան չի մոռանա
Այդ ժամերն բարձունքին:
Իսկ քեզ’, պատգամ միշտ զգոն մնաս.
Պահ է’,-ասաց թշնամին