Չինացի 95-ամյա Սյու Ֆենգին համարում էին մահացած և արդեն հասցրել էին կատարել հուղարկավորման արարողություն, սակայն վերջինս ամենևին էլ ցանկություն չուներ այնտեղ պառկելու: Զարթնել է, դուրս եկել այդ մռայլ փայտե վանդակից և վերադարձել տուն.. Սյու Ֆենգը ապրում է Գուանցի պրովինցիայում գտնվող իր սեփական տանը' մենակ: Նա ստանում է գլխուղեղի վնասվածք և երկար ժամանակ կորցնում է գիտակցությունը: Նրա անգիտակից մարմինը գտնում է հարևան Ցին Վանգը: Նա պատմում է, որ ինքը փորձել է արթնացնել հարևանուհուն, սակայն այդպես էլ նրան ոչինչ չի հաջողվել անել, վերջինս չէր շնչում: Համարելով Սյուին մեռած'Ցին Վանգը և նրա որդին Սյուին դրել են դագաղի մեջ և կազմակերպել հուղարկավորության արարողություն: Բարեբախտաբար, ըստ չինական ավանդույթի, հանգուցյալին մի քանի օր չեն թաղում, որպեսզի կարողանան նրան հրաժեշտ տալ ընկերներն ու բարեկամները: Ցին Վանգը ևս որոշել էր սպասել մի քանի օր և հետո միայն Սյուին թաղել: Թաղումից մի օր առաջ պարզվեց, որ դագաղը դատարկ է և Սյուն փախել է այնտեղից: Վախեցած հարևաններն ու հարազատները սկսեցին փնտրել նրան և գտան իր տանը ճաշ պատրաստելիս: Բժիշկները ասում են, որ ուժեղ հարվածից նա կորցրել է գիտակցություն և գտնվել «արհեստական մահվան» մեջ, որի ժամանակ շնչառությունը շատ թույլ է'գրեթե աննկատ: Իհարկե, հիմա կեսեք այս կնոջ բախտը բերեց, բայց մի՛ շտապեք, քանի որ խեղճ Սյուն այժմ ոչինչ չունի. ըստ չինական ավանդույթի մեռած մարդու ունեցվածքը այրվում է: