Հանրաճանաչ լինելը Բացում է փակ դռները: Թանկարժեք կյանք, մեքենա, Անշուշտ, ո՞վ չի կամենա: Լիմուզիններ, ադամանդ Գլամուրային մի ողջ կյանք: Մեզ ժպտացող վառ դեմքեր Ու պահանջվող ինքնագրեր, Միշտ ցանկալի ու ազդեցիկ, Արտաքինիդ պես գեղեցիկ Ասուլիսներ, լրագրող, Փշոտ հարցեր, ծակծկող, Պապարանցցի ու լրտես Կյանքդ դարձնում են կրկես: Փորձում ես քեզ ամեն տեղ, դառնում վարող, շոումեն, երգիչ ես դու, դերասան, Ներիր, նաև սուտասան: Կնախանձեն մարդիկ քեզ, Չէ՞ որ նրանք էլ քեզ պես Ձեռք են ուզում բերել փառք, Աստղային փառք հաղթանակ: