Կարոտել եմ... կարոտել եմ քեզ, ամա՛ռ, կարոտել եմ ջե՛րմ արև, ա՜խ , այնքան եմ կարոտել: Արդեն գարուն է, արևը դուրս է գալիս, բայց այն արևը, որին ես սպասում եմ չկա ու չկա: Այսօր բացեցի սառնարանը, տեսա պիցցայի խմորը, այդ ժամանակ սոված չէի, չէի ուզում ուտել, բայց վերցրեցի և պատրաստեցի, ասեմ` ես շատ լավ եմ պատրաստում: Օգտվելով բաղադրատոմսից` պատրաստեցի իմ պիցցան, հենց ցանկացա ուտել, չկարողացա, մեղքս եկավ, ախր նա այնքան նուրբ էր, կարծես թե նա այն արևը լիներ, ում ես սպասում էի: Ժամեր անցան և քույրս եկավ տուն, նա շատ սոված էր և առանց իմանալու կերավ իմ պիցցան, ես որ տեսա դա, շատ տխրեցի և նույնիսկ նրան ասացի արևակեր: Անցան օրեր... Իմ կուրսեցին, որի անունն էր Լիլյա, ինձ և մի քանի հոգու հրավիրել էր իր ծնունդին, ես չմերժեցի հրավերը: Բայց ծնողներս և քույրս տանը չէին, նրանք գնացել էին հարսանիք: Իսկ ինձ մոտ մեծ գումար չկար, որպեսզի լավ նվեր գնեի, ընդամենը կար 200 դրամ, շատ մտածեցի և մտքումս մի միտք հղացավ... Խանութից գնեցի պիցցայի խմոր և որոշեցի պատրաստել պիցցա, տանը կար մնացած մթերքները` պիցցայի համար, պատրաստեցի պիցցան և գնացի ծնունդ: Դե քանի որ ես միշտ լավ նվերներ եմ տարել ծնունդներին, ընկերներս մտածեցին, թե այս նվերը թանկարժեք կլոր բան է, ես դա փաթեթավորել էի: Երբ իմ նվերը բացեց Լիլիան, բոլորը ծիծաղեցին, իսկ ես չգիտեյի ինչ անեի, և ես նույնպես ծիծաղեցի: Լիլիան նեղվեց, սկսեց կարծես թե փոքր ինչ բանավեճ: Դե քանի որ ես էի հեղինակը, պատմեցի այն, ինչ եղել էր, բոլորը ուղղակի զարմացան և ինձ մի քիչ հասկացան, իսկ պիցցան ոչ ոք չկերավ և դա եղավ ծննդյան արեգակը, իմ ու Լիլիաի մեջ առաջացավ սեր, և ընդհանրապես, բոլորը պիցցայի շնորհիվ երջանկացան... Ես շատ եմ սիրում պիցցա, նա ինձ տվեց ամեն-ինչ` խելք, սեր, երջանկություն և ուրախություն:
|