Ամեն կողմից լսվում էր մոտեցող , հեռացող ու կրակ արտահայտող հիշողությունների ձայնը : Եվ այդ հիշողության ձայնը այնքան հարազատ էր, այնքան հեռվից էր գալիս ու փարվում էր այնքան քնքշությամբ , կարծես երբեք էլ չէր հեռացել : Այժմ արդեն` առաջվա պես, խավարի մեջ աներևույթ հիշողությունը չի հոսում, այլ փոթորկից հետո , կարծես այն հանդարտվել ու դողում է` մի հեզ ու երջանիկ տենդով: Իմ հիշողություններն էլ ճիշտ և ճիշտ գետի նման լինեն կարծես, դրանք հոսում են միշտ նույն ուղղությամբ ` շշուկների ու քրքիջի ընկերակցությամբ ` աղմուկով ու երազների շրշյունով: Այս ձայների մեջ ավելի պարզ ու խանդավառ են հնչում իմ հիշողությունները: Դրանք իմ ու իմ անցյալի վատ ու լավ հուշերն են պատմում:
Իմ հիշողությունները լավն են, չգիտեմ ինչու է այդպես, երևի նրա համար, որ ցանկություն չունեմ վատը հիշելու և դիտմամբ ամբողջ հոգովս թաքցնում եմ:Այս բոլորն էլ պիտի լիներ, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, իմ հիշողություններն ինձ երբեք չէին դավաճանի , նրանք միշտ էլ պիտի երջանիկն ու բարին պատմեն:
Մի թաքուն , բայց անկեղծ երկնային երազանք ունեմ բոլորիս համար, որ մեր իսկ կամքով հիշենք միայն լավ հուշեր ` վատերն անտեսելով: