Այսօր ես որոշեցի հարցազրույց վերցնել շատերի կողմից սիրված խմբագիր Նանաջան-ից: Բոլորը նրան ճանաչում են որպես լավ անձնավորություն : Երևի արդեն սկսենք:
- Ե՞րբ և որտե՞ղ ես ծնվել: ~ծնվել եմ 1995թվականի մայիսի 28 -ին Աշտարակում , սակայն հանգամանքների բերումով տեղափոխվել եմ ԱՄՆ : -Որտե՞ղ ես սովորում կամ աշխատում, եւ ինչ ես ցանկանում դառնալ: ~ Այժմ ապրում եմ Հայաստանում , սակայն նոր եմ եկել ԱՄՆ -ից, սովորում եմ , մասնագիտությունս է հաշվապահ , իսկ արդեն Հայստանում ուսումնասիրում եմ բանասիրությունը, ուզում եմ դառնալ բանասեր : - Որքա՞ն ժամանակ է, ինչ կաս myebarmenya.do.am-ում: ~ Մոտավոր չեմ հիշում երևի 1 շաբաթ: -Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել: ~Կարելի է ասել ազատ ժամանակ չեմ ունենում , եթե ունենում եմ հարազատներիս , նոր ընկերներիս հետ եմ անցկացնում կամ համակարգչի մոտ: -Այստեղ ու՞մ աշխատանքներն են քեզ դուր գալիս: ~Բոլորի աշախատանքներն էլ լավն են , չեմ ուզւոմ առանձին անուններ նշել :
-Ծանո՞թ ես ադմինների հետ, ի՞նչ կասես նրանց մասին: ~Այո , ծանոթ եմ միայն լավ խոսքեր , նրանք ինձ շատ են օգնում ամեն հարցում , դե նոր եմ դրա համար շատ բաներ չեմ հասկանում ,բայց հասցրել եմ արդեն շատ բաներ յուրացնել: -Ի՞նչ կուզեիր փոխվեր myebarmenya.do.am-ում: ~Ես ամենսկզբից ուզում էի ,որ փոխվեր դիզայնը և այն փոխվեց , այժմ ամեն բան ինձ շատ է դուր գալիս և շատ հարմար է: -Ինչպե՞ս կնկարագրես ինքդ քեզ: ~Նկարագրեմ , դժվար է , բայց կանեմ , ինչպես բոլորը այնպես էլ ես հասարակ , սովորական մարդ եմ , շփվող , օգնող , հասկացող , աշխատասեր , պատասխանատու (խնդրում եմ վերջին երկու պատասխանները գովաբանություն չնդունել) : -Շնորհակալություն ժամանակ գտնելու ու հարցերիս պատասխանելու համար: ~Իհարկե Հարութ ջան ինչ ես ասում առանց շնորհակալության , չէ , որ մենք ընկերներ ենք , խնդրեմ :
|