Գարուն է եկել: Վերջացավ ձմեռը և այսօր գարնան առաջին օրն է: Չնայած եղանակը մռայլ է, բայց ես Ձեզ շնորհավորում եմ գարնան գալստյան կապակցությամբ: Գարուն՝ նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ: Գարուն, որը գալիս է, որպեսզի ազդարարի ամառվա մուտքը: Չգիտեմ ում մոտ ոնց, բայց ես միշտ գարնանը սպասել եմ հրաշքի, քանի որ իրական հրաշքները գարնանն են կատարվում: Հույս ունեմ, որ այս գարունը ինձ չի հիասթափեցնի և վերջապես սպասումներս կարդարացվեն: Ինչևէ գարու՜ն է եկել… Շատ շուտով գարունը կհանի իր վրձինը և կգունավորի ամեն ինչ…