★Ձեռքդ տու՛ր դու իմ ընկեր , տու՛ր , որ ամուր սեղմեմ ու հասկանամ , որ մենակ չեմ, տու՛ր, որ կողքիս զգամ մեկին, ում կարող եմ վստահել հոգուս ամենագաղտնի մտքերն ու խոհերը: Տու՛ր , որ միասին իրար հետ քայլենք մի հավերժություն , լինենք միասին , հետ մղենք այն բոլոր չարագուշակ վտանգներին` երանություն տալով մեր հավերժ ընկերությանը: Ձեռքդ տու՛ր , որ ասեմ քեզ աշխարհիս երեսին ամենաբարի խոսքերը: Դու ինձ համար ոչ միայն ընկեր եղար , այլ քույր եղար , եղբայր եղար , դու եղար իմ բացերի լրացումը , դու եղար իմ սխալների ճիշտը, դու եղար իմ չասածների ասածը, դու եղար իմ չարածների արածը: Դու կյանք եղար ինձ համար , մի ամբողջ կյանք `իմ կյանքից էլ թանկ: Ու որպես ընկեր, քեզ տվեցի իմ հոգին` նրա մեջ դնելով իմ ամբողջ սերն ու նվիրվածությունը և ի ուրախություն ինձ, ստացա համարժեք պատասխան: Միասին ինչքա՜ն համարձակ քայլերի գնացինք , ինչքա՜ն բաց բերաններ փակեցինք , այն ինչ պետք էր հակառակը անել , միասին ինչքա՜ն խոսեցինք ու քննադատեցինք , ինչքա՜ն եղանք իրար հակասող ու համակարծիք , ինչքա՜ն եղանք հանդարտ ու փոթորկալից , կարելի է ասել` ամեն ինչ էլ եղանք միասին , բայց չեղանք մի բան` դավաճան: Հիշում ես ինչքան էինք հակասում մեր կարծիքներով ` մեզ շրջապատող մարդկանց , դա մեզ հաճույք էր պատճառում , ոչ թե նրա համար , որ հակառակն էինք պնդում , այլ նրա համար , որ ամեն հարցում` թեկուզ սխալ, միշտ նույն կարծիքն ունեինք ու երբեք մեկս մեկին չէինք նսեմացնի կամ հակառակվի ուրիշի մոտ, կլինեինք միշտ իրար պաշտպան: Շատ ուրախ ու հպարտ եմ իմ ու քո համար , որ միասին դարձանք բազում արգելքների հաղթահարողը , դարձանք մի բուռ ` քարոզելով մեր և մեր նմաններին` մեր ընկերության տիպարը: Իհարկե մեր ընկերության ճանապարհին նախանձների հայցքներին էլ կարոտ չեղանք, մեզ բաժանողներին ևս կարոտ չմնացինք , բայց ո՛չ մի դեպքում հետ չկանգնեցինք մեր բռնած միասնական ուղուց ` հավատարիմ լինելով մի պարզ ու հասարակ սկզբունքի` դա վստահությունն էր , դա երդում էր երկու ընկերների միջև: Երբեմն մտածում եմ թե ինձ որտեղից այսքան ուժ , որ կարողացա դիմակայել այսքան արհավիրքների, հիմա պարզ ու հստակ գիտակցում եմ ` դա իմ և քո ուժն էր միասնական : Եթե դու չլինեիր , ես ի՞նչ կանեի: Եթե դեռ ինձ հետ ես, իսկ ես դրանում հպարտ եմ , ուրեմն արի ամուր բռնենք իրար ձեռք ու բացկանչենք … -Ձեռքդ տու՜ր , դու իմ ընկե՜ր…. Եղեք միշտ իրար նվիրված , անդավաճան , քանզի մարդն առանց ընկերոջ ոչինչ է:★
|