Շատ հնարավոր է, որ հաջորդ սերունդը երբեք չիմանա, թե ինչ են հիվանդ ատամները, քանի-որ գիտնականները պնդում են, որ 20 տարի անց շոկոլադը կլինի գրեթե շքեղություն: Այն կդառնա այնքան հազվադեպ, որ ոչ բոլորն իրենց թույլ կտան օգտվել այդ հաճույքից: Սա ծանր նորություն է այն երկրների համար, որոնց երկրի շահույթը առաջանում է կակաոի վաճառքից: Այդպիսի երկներից է Գանայի Հանրապետությունը, որի տնտեսությունը կախված է շոկոլադի վաճառքից: Դրա հիմնական պատճառն է կակաոի աստիճանական անհետացումը: Բացի այդ, կակաոն աճում է խիտ արևադարձային անտառներում, որոնք մեր ժամանակներում անհետացման եզրին են՝ անտառահատների և արևի ուղիղ ճառագայթների պատճառով: Խնդիրը կայանում է նրանում, որ անհետանում են կակաոի ծառերը Արևմտյան Աֆրիկայում, իսկ բնապահպանական կազմակերպությունները չեն կարողանում վերահսկել: