Կիրակի, 29.12.2024, 02:00
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 3-ից
  • 1
  • 2
  • 3
  • »
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:02 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծամասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային: ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։[4]
Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թ. հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Աշխարհագրություն

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում)։ ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում։ Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր։ ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ռելիեֆ
Երկրի մակերևույթը խիստ բազմազան է։ Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչները։ Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիերա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆորնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Օգտակար հանածոներ
Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով։ Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ազբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները։ Ապալաչների օգտակար հանածոների մեծ բազմազանությունը պայմանավորված է նախկինում Չուկոտյան թերակղզու հետ կապն եղել քանի որովհետև վերոհիշյալ թերակղզում ինչպես նաև դրա հարակից շրջաններում հայտնի են օգտակար հանածոների մեծ պաշարներ։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:04 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ջրագրություն
ԱՄՆ-ի խոշորագույն գետը Միսիսիպին է՝ Միսուրի և Արկանզաս վտակներով։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ Լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Էլեկտրակայաններ

Երկրում գործում է 1300 ջրէկ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը։ Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները։ Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը։ Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Կլիմա

ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Պատմություն

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան։ Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը։
Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին։ Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին)։ 19-րդ դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.)։
Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր։ ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները։ Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 11
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ԱՄՆ-ի քաղաքներ

[խմբագրել]Նյու Յորք
Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին։ Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին։ Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը` օրենքի։ Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում։ Նյու Յորքի կենտրոնում, Մանհեթեն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները։ Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 12
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Վաշինգտոն
Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի։ 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է։ Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:05 | Գրառում # 13
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Այլ քաղաքներ
Ամերիկյան Մեծ Լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն։ Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, որի Դիրբոռն արվարձանում է գտնվում աշխարհի նշանավոր տրանսպորտային թանգարանը՝ ավտոմեքենաների, ջերմաքարշերի, ինքնաթիռների բոլոր տեսակների հավաքածուով: Ուշագրավ է Բոստոն քաղաքը, որտեղ ավելի շատ, քան ԱՄՆ-ի որևէ այլ քաղաքում, կարելի է հանդիպել պատմամշակութային հուշարձանների: Նրա արվարձան Քեմբրիջում է գտնվում ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանը: Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն։ Լոս Անջելեսը (իսպաներենից թարգմանաբար՝ հրեշտակապետ) հիմնադրել են իսպանացիները XVIII դարի վերջին։ Այն զանգվածային զվարճությունների, համազգային նորաձևությունների կենտրոն է: Նրա արվարձաններից մեկում է գտնվում Դիսնեյլենդ հայտնի համալիրը։ Այստեղ է գտնվում «Հոլիվուդ» ֆիրման, որը ներկայումս ունի 75 կինոստուդիա և թողարկում է ամերիկյան գրեթե բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:06 | Գրառում # 14
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Կինոարտադրությունը

ԱՄՆ-ն ֆիլմերի արտադրության թերևս ամենահայտնի երկրներից մեկն է։ Ամերիկյան կինեմատոգրաֆիան ամենազարգացած ու հզորն է ամբողջ աշխարհում, որը մեզ ազդեցություն է ունեցել և ունի այլ երկրների կինեմատոգրաֆիայի և կինոգործիչների աշխատանքների վրա։ Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակներից են ամերիկյան «Օսկարը» և «Ոսկե Գլոբուսը»։ ԱՄՆ-ն աշխարհին տվել է նշանավոր շատ կինոգործիչներ։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:06 | Գրառում # 15
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Զբոսաշրջություն

ԱՄՆ-ը նաև զբոսաշրջության երկիր է։ Յուրահատուկ լանդշաֆտները, արևոտ լողափերը, ազգային պարկերը, աշխարհահռչակ քարանձավները (Մամոնտի, Կարլսբադի), հիասքանչ ջրվեժները (Նիագարա, Յոսեմիթյան) և սպասարկման ժամանակակից ծառայությունները լայն հնարավորություններ են ապահովում հանգստի և զբոսաշրջության համար։ Տարեկան ԱՄՆ է այցելում 35 մլն զբոսաշրջիկ։
 
  • Էջ 1-րդ 3-ից
  • 1
  • 2
  • 3
  • »
Որոնել:


Copyright MyCorp © 2024