Ամերիկայի Միացյալ Նահանգներ
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:06 | Գրառում # 16 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայերը ԱՄՆ-ում
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:06 | Գրառում # 17 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայերը ԱՄՆ-ում, ԱՄՆ-ում բնակվող հայերը։ Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից։ Այժմ նրանց թիվը շուրջ 1.500.000 է։ ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆորնիան է, որն հաճախ անվանում են «Ամերիկյան Հայաստան»։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:08 | Գրառում # 18 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Amerikayum aprox hayeric e naev NANAJan-@
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:08 | Գրառում # 19 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պատմություն
Ամերիկահայերի ընտանիք Բոստոնում, 1908 թ.։ Հայ-ամերիկյան առնչություններն վաղեմի պատմություն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ։ Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ։ Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ։ Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին։ Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով։ Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:08 | Գրառում # 20 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։ ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին: Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ։ Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:10 | Գրառում # 21 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայերի թիվը քաղաքներում[3] # Քաղաք Թիվը 1 Լոս Անջելես600.000 2 Գլենդեյլ 165.600(Nanajan@ aprum e Գլենդեյլ -um) 3 Նյու Յորք 100.000 4 Բոստոն 60.000 5 Սան Ֆրանցիսկո40.000 6 Նյուարկ 35.000 7 Չիկագո 10.000 8 Հյուստոն 4.000
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:10 | Գրառում # 22 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 500 հազար է. բնակվում են հիմնականում Կալիֆորնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեխաս նահանգներում։ Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ։ Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր։ Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:10 | Գրառում # 23 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ Առաքելական Եկեղեցին։ Առաջին Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թվականին Ուստրում։ Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ։ Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ։ Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում։ Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:11 | Գրառում # 24 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կրթություն
ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն։ ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։ Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:11 | Գրառում # 25 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայտնի ամերիկահայեր
Haytni mardkancic e naev NanaJan-@
Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը։ ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները։ Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է։ Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։ Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը։ Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում։ Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:14 | Գրառում # 26 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հոդվածը NanaJan-ի համար: The NanaJan-for
|
|
| |
|
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:30 | Գրառում # 28 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| xndrem
|
|
| |
NANAJan | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:38 | Գրառում # 29 |
Генерал-майор
Խումբ: լրագրող
Գրառումներ: 319
Կարգավիճակ: Offline
| apres shat shat chisht baner eir grel
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:48 | Գրառում # 30 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |