Հունաստան
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:16 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հունաստան
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:16 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Աթենք Տարածքը՝ 131,9 հզ. կմ2 Բնակչությունը՝ 11,1 մլն Պետական լեզուն՝ հունարեն Դրամական միավորը՝ եվրո (մինչև 2002 թ.՝ դրահմա)
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:16 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հունաստան (հունարեն՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս տարածքի մեջ է մտնում նաև Պիրեուս համայնքը). Համաձայն 2011 թ. մարդահամարի նախնական տվյալների ունի 11 միլիոն բնակիչ։ Հունաստանը հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանի տարածքը արևելքից ողողում է Էգեյան ծովը, արևմուտքից` Հոնիական ծովը, իսկ հարավից` Միջերկրական ծովը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հունաստանը ջրափնյա գծի երկարությամբ (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտավորապես 1․400, որից 227-ը բնակեցված), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի 80%-ը լեռներ են, որոնցից ամենաբարձրը Օլիմպոսն է` 2917 մ բարձրությամբ։ Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության, Արևմտյան փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, Արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և Արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, ծննդավայրն է։ Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։ Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության անդամ է, իսկ 2001-ից Եվրագոտու, ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով, Համաշխարհային բանկի 2010 թ. տվյալներով կյանքի որակի մակարդակով աշխարհում 21-րդն է։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անվանում Երկրի հայերեն անվան հիմքում ընկած է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափի և հարակից կղզիների հին հունական Հոնիա անունը։ Հույներն իրենք իրենց երկիրն անվանում են Հելլաս (Հելլադա), որը նշանակում է «հելլենների երկիր»։ Այս ինքնանվանումն առաջացել է հունական գաղութացման դարաշրջանում (մ․թ․ա․ 8-6 դդ․)։ Ըստ հունական առասպելների այն ծագում է հույների առասպելական նախահոր Հելլենոսի անունից։ Հռոմեացիները հին հույներին անվանել են գրեկներ։ Սկզբում այս անվանումը միայն վերաբերում էր հարավային Իտալիայի հույն գաղութաբնակներին, սակայն հետագայում լայն տարածում գտավ եվրոպական ժողովուրդների մոտ։ Հունաստանը լատիներեն կոչվում է Graecia, ֆրանսերեն՝ Grèce, անգլերեն՝ Greece, գերմաներեն՝ Griechenland, ռուսերեն՝ Греция։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Աշխարհագրություն Հունաստանը լեռնոտ երկիր է, որը գտնվում է Բալկանյան թերակղզու հարավային մասում, որն ավարտվում է Պելոպոնես թերակղզով (բաժանված է մայրցամաքային մասից ջրանցքով) և երկրի մայրցամաքային մասի ու Փոքր Ասիայի ափերին հարող կղզիների վրա։ Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 131 994 կմ²։ Սահմանակից է Ալբանիա, նախկին Հարավսլավական Մակեդոնիա հանրապետության, Բուլղարիայի և Թուրքիայի հետ: Հունաստանը շրջապատում է Միջերկրական ծովը, իր Հոնիական, Էգեյան ծովերով, իսկ Կրետեի հարավային ափերը նաև Լիբիական ծովը։ Իր չափազանց կտրտված ափեզրի պատճառով, Հունաստանը աշխարհում 11-րդն է ափեզրի երկարությամբ` 13 676 կմ, այն դեպքում երբ նրա ցամաքային սահմանը ընդամենը 1160 կմ է։ Երկիրը գտնվում է մոտավորապես 34° և 42° աստիճանի հյուսիսային լայնությունների, և 19° և 30° E արևելյան երկայնությունների միջև։ Հունաստանի տարածքի մեջ են մտնում մեծ քանակով կղզիներ, կղզու տարբեր սահմանումներով 1,200-ից 6,000[55], որոնցից 227 բնակեցված են։ Կրետեն ամենամեծ և ամենաշատ բնակչությամբ կղզին է, երկրորդը Էուբեան է, այն բաժանված է մայցամաքից ընդամենը 60 մ լայնությամբ Էուրիպուս նեղուցով, այս երկու կղզիներին հետևում են Հռոդոսը և Լեսբեսը։ Հունական կղզիները ավանդորեն բաժանված են հետևյալ խմբերի` Արգո-Սարոնիկ կղզիներ տեղակայված Սարոնիկ ծոցում, Աթենքի մոտ, Կիկլադներ խիտ կղզիների խումբ է տեղակայված Էգեյան ծովի կենտրոնական մասում, Հյուսիսային Էգեյան կղզիներ, նոսր կղզիների խումբ Թուրքիայի արևմտյան ափեզրի մոտ, Դոդեկանես ևս մեկ նոսր խումբ հարավ-արևելքում Թուրքիայի և Կրետեյի միջև, Սպորադներ, փոքր խիտ խումբ Էուբեայի ափեզրին մոտ, և Հոնիական կղզիներ որոնք տեղակայված են Հոնիական ծովում երկրի արևմտյան ափեզրի մոտ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 7 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հունաստանի մոտ ութսուն տոկոսը լեռնային կամ բլրոտ տարածքներ են, երկիրը Եվրոպայի ամենալեռնային երկրներից մեկն է։ Երկրի ամենաբարձր կետն է Միթիկաս պիկը (2917 մ) որը գտնվում է Օլիմպոս լեռան վրա։ Արևմտյան Հունաստանը ունի մի քանի լճեր և ջրա-ճահճային տարածքներ և շրջապատված է Պինդուս լեռնաշղթայով։ Պինդուսը, որը հանդիսանում է Դինարյան Ալպերի շարունակությունը, վեր է խոյանում մինչև 2637 մ (Սմոլիկաս լեռը, Հունաստանում բարձրությամբ երկրորդը) և պատմականորեն եղել են մեծ խոչնդոտ արևելք-արևմուտք առևտրի համար։ Պինդուս լեռնաշղթան շարունակվում է դեպի կենտրանական Պելոպոնես, հատում է Կիթերա և Անտիկիթերա կղզիները և շարունակվում է դեպի Էգեյան ծով հարավ-արևմտյան մասը, որտեղ այն ավարտվում է Կրետե կղզով: Էգեյան ծովի կղզիները ստորջրյա լեռների պիկերն են։ Պինդուսի առանձնահատկություններն են բարձր, ուղղաձիգ գագաթները, որոնք հաճախ կտրտված են բազմաթիվ կիրճերով և ձորերով, և մի շարք այլ կարստային լանդշաֆտներով։ Պինդուսում, Վիկոս Աուս Ազգային պարկում է գտնվում Վիկոս կիրճը, որը գրանցված է Գինեսի գրքում, որպես աշխարհի ամենախորը կիրճը: Մեկ այլ նշանակալի ձևավորում է Մետեորաի ժայռե սյուները, որոնց գագաթների վրա կառուցվել էին միջնադարյան Հունական ուղղափառ վանքեր։ Հյուսիս-արևելյան Հունաստանում է գտնվում ևս մի բարձրադիր լեռնաշղթա` Ռոդոպի լեռնաշղթան, որը տարածվում է արևելյան Մակեդոնիա և Թրակիա շրջանում, այս տարածքը ծածկված է ընդարձակ, խիտ, հնագույն անտառներով, այստեղ է գտնվում նաև հայտնի Դադիա անտառը է։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 8 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Թեսալիայում, Կենտրոնական Մակեդոնիայում և Արևմտյան Թրակիայում հիմնականում հարթավայրեր են։ Դրանք կարևոր տնտեսական նշանակություն ունեն, քանի-որ երկրի սակավ մշակվող հողատարածքների մեծ մասը այստեղ է գտնվում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:17 | Գրառում # 9 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ռելիեֆ Հունական լանդշաֆտը ժայռոտ, հաճախ ողորկ լեռների, խիտ բնակեցված հովիտների, բազմաթիվ կղզիների, նեղուցների և ծոցերի հաջորդականություն է։ Լայն տարածում ունեն կիրերը, հատկապես երկրի արևմտյան մասում, սա բերել է կարստային ձագարների և քարանձավների առաջացմանը։ Լեռնային մասիվները զբաղեցնում են Հունաստանի տարածքի համարյա չորրորդ մասը: Սա հիմնականում միջին բարձրության լեռներ են (մինչև 1200—1800 մ)։ Հունաստանի ամենաբարձր կետն է Օլիմպոս լեռը (2917 մ)։ 2000 մետրից բարձր են խոյանում նաև Պինդոսները, Պարնասը, Կենտրոնական Հունաստանի լեռնաշղթան և Տայգետը: Հարթավայրերը քիչ են, հիմնականում գտնվում են երկրի կենտրոնական մասում և Պելոպոնեսում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 10 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կլիմա Հունաստանի կլիման կարելի է բաժանել երեք տեսակի` միջերկրածովյան, ալպիական և չափավոր, որոնցից ամեն մեկը խիստ կապված է տեղանքի հետ։ Պինդոս լեռնաշղթան ուժեղ ազդեցություն ունի երկրի մայրցամաքային մասի կլիմայի վրա, նրանից արևմուտք գտնվող շրջանները (Էպիրոս) ստանում են ավելի շատ տեղումներ, քան արևելքում գտնվող Թեսալիան։ Միջերկրածովյան կլիման բնութագրվում է փափուկ խոնավ ձմեռներով և շոգ ու չոր ամառներով։ Այս տեսակի կլիմայական գոտում են գտնվում Կիկլադները, Դոդեկանեսը, Կրետեն, Պելոպոնեսի արևելյան մասը և Կենտրոնական Հունաստանը։ Այստեղ ջերմաստիճանը հաճախ հասնում է ռեկորդային արժեքների, իսկ ձմռանը նույնիսկ Կիկլադներում և Դոդեկանեսի կղզիներում հնարավոր է ձյան տեղումներ։ Կլիմայի ալպիական տեսակը ավելի բնորոշիչ է երկրի լեռնային հատվածներին` Էպիրոս, Կենտրոնական Հունաստան, Արևմտյան Մակեդոնիա, Թեսալիայի մի մասը, ինչպես նաև Աքեա, Արկադիա և Լակոնիա նոմերը։ Արևելյան Մակեդոնիա և Թրակիա շրջանը կարելի է հատկացնել չափավոր կլիմայական գոտուն, համեմատաբար ցուրտ և խոնավ ձմեռնեով և տաք ու չոր ամառներով։ Աթենքը գտնվում է անցումային գոտում, որտեղ միավորվում են երկու կլիմայական գոտիները` միջերկրածովյան և չափավոր։ Աթենքի հյուսիսային մասում գերակայում է չափավոր կլիման, իսկ կենտրոնական և հարավային մասերը ունեն միջերկրածովյան կլիմայի հատկանիշներ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 11 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Գետեր Նեղ և լեռնոտ Հունական թերակղզում մեծ գետային համակարգեր չէին կարող առաջանալ։ Գերակշռում են լեռնային գետակները, գեղատեսիլ սահանքներով և ջրվեժներով, որոնք հոսում են դեպի ծովը նեղ կիրճերով։ Հունաստանի ամենաերկար գետը Ալյակմոնն է (ավելին քան 300 կմ)։ Մյուս մեծ գետերն են Էվրոսը, Նեստոսը, Ստրիմոնը, Վարդարը և Աքելոոսը։ Գետերը նավարկելի չեն, սակայն ունեն կարևոր դեր որպես էլեկտրաէներգիայի աղբյուր։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 12 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Լճեր Հունաստանում հաշվվում են ավելին քան 20 լիճ, որոնց մակերեսը գերազանցում է 10 կմ²։ Ամենախոշորները և խորերը ունեն տեկտոնական ծագում, դրանցից են Տրիխոնիսը (95,5 կմ²), Վոլվին (75,6 կմ²), Վեգորիտիսը (72,5 կմ²)։ Շատ են կարստային ծագման լճերը, նրանք որպես կանոն մեծ չեն և սնվում են հիմնականում ստորերկրյա ջրերով։ Դրանցից ամենամեծն է Յանինան (22 կմ²)։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 13 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 14 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կղզիներ Նավագիո ծովածոցը, Զակինթոս կղզու վրա Հունաստանի կազմի մեջ են մտնում ավելին քան 2000 կղզիներ, խոշոր Կրետե և Էուբեա կղզիներից մինչև փոքրիկ Պատմոս, Քրիսի և Կաստելորիզո կղզիները: Կղզիները կազմում են ամբողջ Հունաստանի տարածքի մոտ 20%։ Բոլոր կղզիները բաժանվում են մի քանի խմբերի` Հոնիական կղզիներ, գտնվում են Հոնիական ծովում, Հունաստանի արևմտյան ափերի մոտ։ Ամենամեծ կղզին է Կեփալոնը։ Հյուսիսային Էգեյան կղզիներ, գտնվում են Էգեյան ծովի հյուսիսային մասում, Թուրքիայի ափերի մոտ։ Ամենամեծ կղզին է Լեսբոսը։ Կիկլադներ, գտնվում են Էգեյան ծովի կենտրոնում։ Հինավուրց զարգացած Կիկլադական մշակույթի կենտրոնը։ Այստեղ գտնվում են հիմնականում ոչ մեծ կղզիներ` Անդրոսը, Նակսոսը, Միկնոսը, Սանտորինին։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 15 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դոդեկանես, գտնվում է Էգեյան ծովի հարավային մասում, Թուրքիայի ափերի մոտ։ Երբեմն նրանց անվանում են Հարավային Սպորադներ։ Սա Հունաստանի զբոսաշրջիկության կարևորագույն կենտրոն է: Ամենամեծ կղզին է Հռոդոսը։ Կրետե, Հունաստանի ամենամեծ կղզին: Հինավուրց Կրետեական քաղաքակրթության կենտրոնը։ Կղզու մոտակայքում գտնվում են բազմաթիվ փոքր կղզիներ (Քրիսի և այլն)։ Կղզու հարավային ափերը լվացվում են Լիբիական ծովով։
|
|
| |
|