Շաբաթ, 28.12.2024, 10:33
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 2-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Հունաստան
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:18 | Գրառում # 16
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ARS
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:19 | Գրառում # 17
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Օգտակար հանածոներ
Հունաստանը չունի օգտակար հանածոների զգալի պաշարներ։ Առավել լայնորեն տարածված և մշակվում են լիգնիտի հանքերը, կամ թույլ-ածխացած կարմիր ածուխ։ Այն հանդիսանում է Հունաստանի հիմնական ջերմային պաշարը: XX-րդ դարի վերջում Էգեյան ծովում հայտնաբերվեցին նավթի և գազի փոքր հանքավայրեր, կատարվում է դրանց մշակումը։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:19 | Գրառում # 18
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հունաստանը համեմատաբար հարուստ է հանքաքարային օգտակար հանածոներով։ Դրանք են երկաթի, մանգանի, նիկելի, քրոմի, պղնձի և պոլիմետաղական հանքաքարեր: Ատտիկայում, Լավրիում քաղաքի մոտ, հին Աթենքի ժամանակներից կատարվում է արծաթի և կապարի արդյունահանում։
Թրակիայում արդյունահանվում են սուլֆիդային և նիկելային ապարներ։
Նակսոս կղզու վրա է գտնվում աշխարհում ամենախոշոր հղկաքարի հանքը։ Սանտորինի և Նիսիրոս կղզիների վրա կատարվում է պեմզայի զանգվածային արդյունահանում։ Կիկլադների վրա արդյունահանում են շինարարական նյութեր` մարմար, գրանիտ, կրաքար և ավազաքար։
Հունաստանում կան բոքսիտների, կամ ալյումինի հանքաքարի զգալի պաշարներ։ Երկրաբանների գնահատականներով դրանք կազմում են մոտ 650 միլիոն տոննա, ինչը դարձնում է Հունաստանը Եվրոպայում այս տեսակի հանքաքարի խոշորագույն արդյունահանող։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:19 | Գրառում # 19
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Բնություն
Հունաստանի տարածքում պահպանվել են ոչ այնքան շատ վայրի կենդանիների տեսակներ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հազարավոր տարիների պատմություն ունեցող մարդու ազդեցությամբ ակտիվորեն վերացել են տեղի բույսերը և կենդանիները։ Այստեղ բնակվող կենդանիներից բնորոշիչ են փոքր կենդանիները` նապաստակները, փորսուղները, մացառախոզերը և տարբեր մկներ։
Խոշոր կաթնասուններից առավել տարածված են գորշ արջը, շնագայլը, աղվեսը, լուսանև և վայրի խոզը։ Բազմաթիվ կենդանիների տեսակներ մտցված են Կարմիր գրքի մեջ, նրանց մեջ միջերկրածովյան ծովային կրիան և ճգնավոր-փոկը։ Հունաստանում տարածված են սողունները, օձեր և մողեսներ։ Թռչյուններից այստեղ առավել հաճախ կարելի է հանդիպել վայրի բադեր, ծղնիներ և կաքավներ, ինչպես նաև գիշատիչներից` բվեր, արծիվներ և ուրուրներ։ Ափամերձ տարածքներում պատահում են շատ որորներ, իսկ Հունաստանի ջրերում կա կակղամորթների և ձկների հսկայական բազմազանություն, չնայած վերջին ժամանակներուն նրանց պաշարները զգալիորեն նվազել են։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:19 | Գրառում # 20
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հունաստանի տարածքում տարածված են ավելին քան 5000 տեսակի բույսեր։ Լայն տարածում ունեն ոչ մեծ բույսերը և թփուտները` մակվիսները, մշտադալար, փշոտ թփուտներ։ Խալկիդիկի թերակղզու վրա հաճախ հանդիպում են սոճու անտառներ: Տարածված են նոճիները և սոսիները։ Այս ծառերից որոշների տարիքը հասնում է մի քանի հազար տարի։ Շատ տարածված է ձիթենիները, Հունաստանի և ամբողջ միջերկրածովյան շրջանի առավել թանկ գնահատվող ծառերը։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 21
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Վարչական բաժանում
Նախկինում Հունաստանը բաժանվում էր 13 վարչական շրջանների, որոնք իրենց հերթին բաժանվում էին 54 նոմերի (կամ պրեֆեկտուրաների)։ Ինչպես նաև Հունաստանի կազմի մեջ էր մտնում մեկ ինքնավար շրջան՝ Այոն Օրոս (Սուրբ լեռը) Աֆոն լեռան շրջակայքում, եկեղեցական պետություն, որը կառավարվում է 20 աֆոնյան վանական միաբանությունների ներկայացուցիչների խորհրդով։ Իրական ինքնավարություն գոյություն ուներ նոմերի մակարդակում և ավելի փոքր կազմավորումներում՝ համայնքապետարաններում։ Համայնքապետարանը գլխավորում էր համայնքապետը, նոմերը՝ նահանգապետերը։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 22
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Սակայն, 2011 թվականի հունվարի 1-ից, համաձայն Կալիկրատիսի ծրագրի, Հունաստանի վարչական կառավարման համակարգը արմատապես փոխվեց։ Նախկին 13 վարչական շրջաններ, 54 նոմեր և 1033 համայնքապետարաններ համակարգը փոխվեց 7 ապակենտրոնացված վաևչակազմերով, 13 շրջաններով և 325 համայնքապետարաններով։ Շրջանները և համայնքապետարանները ամբողջովին ինքնավար են, սկսած արդեն իսկ առաջին ընտրություններից, որոնք տեղի էին ունեցել 2010 թվականի նոյեմբերի 7-ին և 14-ին։ Իսկ ապակենտրոնացված վարչակազմերը կառավարվում են գլխավոր քարտուղարի կողմից, որին նշանակում է Հունաստանի կառավարությունը։ Ինքնավար վանական միաբանության պետությունը ազատված է այդ ռեֆորմներից։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 23
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հունաստանի մայրաքաղաք, Աթենքը (հունարեն՝ Αθήνα), աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և միաժամանակ Եվրոպայի ամենաերիտասարդ մայրաքաղաքներից մեկն է, այս կարգավիճակը քաղաքը ստացել է միայն 1834 թվականին XIX-րդ դարի Հունաստանի ազգային ազատագրական պատերազմից հետո։ Այժմ մայրաքաղաքում են ապրում երկրի ամբողջ բնակչության մոտ 35%-ը։
Սալոնիկը (հունարեն՝ Θεσσαλονίκη, Հունական Մակեդոնիա շրջանի մայրաքաղաքն է, գտնվում է Թերմանիկոս ծովածոցի ափեզրին։ Երկար դարերի ընթացքում Սալոնիկը եղել է Հելլադայի կարևորագույն մշակութային և կրոնական կենտրոն։ Այսօր, այն նաև հզոր տնտեսական և կրթական կենտրոն է։ Ամեն տարի Սալոնիկում անցկացվում է աշխարհում ամենախոշոր Միջազգային ցուցահանդեսներից մեկը, իսկ այստեղ գտնվող Արիստոտելի համալսարանը խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է Հունաստանում։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 24
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ARS
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 25
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հունաստանի մայրաքաղաք, Աթենքը (հունարեն՝ Αθήνα), աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և միաժամանակ Եվրոպայի ամենաերիտասարդ մայրաքաղաքներից մեկն է, այս կարգավիճակը քաղաքը ստացել է միայն 1834 թվականին XIX-րդ դարի Հունաստանի ազգային ազատագրական պատերազմից հետո։ Այժմ մայրաքաղաքում են ապրում երկրի ամբողջ բնակչության մոտ 35%-ը։
Սալոնիկը (հունարեն՝ Θεσσαλονίκη, Հունական Մակեդոնիա շրջանի մայրաքաղաքն է, գտնվում է Թերմանիկոս ծովածոցի ափեզրին։ Երկար դարերի ընթացքում Սալոնիկը եղել է Հելլադայի կարևորագույն մշակութային և կրոնական կենտրոն։ Այսօր, այն նաև հզոր տնտեսական և կրթական կենտրոն է։ Ամեն տարի Սալոնիկում անցկացվում է աշխարհում ամենախոշոր Միջազգային ցուցահանդեսներից մեկը, իսկ այստեղ գտնվող Արիստոտելի համալսարանը խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունն է Հունաստանում։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 26
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ինքնավար շրջանի կարգավիճակ ունի Աֆոն վանական միաբանության պետությունը, որը գտնվում է Խալկիդիկի թերակղզու արևելյան թևի, Այոն Օրոսի, կենտրոնական և հարավային մասում։ Դա քսան վանքերի ինքնավար համայնք է, որը սկսած 1313 թվականից գտնվում է Կոնստանտինոպլսի Պատրիարքի անմիջական եկեղեցական ենթակայության տակ։ Ի տարբերություն Կոնստանտինոպլսի Պատրիարքայանի մյուս թեմերի այստեղ օգտագործվում է հուլյան օրացույցը, այդ թվում նաև վարչական փաստաթղթերում։ Ամբողջ աշխարհի ուղղափառների համար Աֆոնը ամենասուրբ վայրերից մեկն է, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգություն։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:20 | Գրառում # 27
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Մուտքը Եվրամիություն
Հիմնվելով մի շարք չափանիշերի վրա (գնաճ, բյուջեի դեֆիցիտ, պետական ​​պարտք, երկարաժամկետ տոկոսադրույքներ, փոխարժեք)՝ 2000թ հունիսի 19-ին Հունաստանը Եվրախորհրդի կողմից ընդունվեց Եվրամիության Արժույթի միջազգային հիմնադրամ։ 2004թ նոր ժողովրդավարական կառավարության կողմից կատարված աուդիտից հետո, Եվրոստատը ցույց տվեց, որ բյուջեի դեֆիցիտի վիճակագրությունն իջել է։
Վերստուգված բյուջեի դեֆիցիտի տարբերությունների մեծ մասը կապված էին նոր կառավարության հաշվապահական հաշվառման ժամանակավոր փոփոխության հետ, այսինքն՝ արձանագրված ծախսերի մեջ է մտել ռազմամթերքը, որն ավելի շատ պատվիրվել է, քան ստացել։ Ինչևէ դա Եվրոստատի Եվրոպական հաշիվների համակարգի մեթոդաբանության ետգործուն կիրառումն էր, որը վերջապես բարձրացրեց 1999թ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.38%-ի՝ գերազանցելով 3%-ի սահմանը։ Սա հանգեցնում է այն պնդմանը (նման պնդումներ արվել են նաև եվրոպական այլ երկրների՝ օրինակ Իտալիայի շուրջ), որ Հունաստանը չի բավարարում բոլոր 5 չափանիշերին, և որ երկիրը մտել է Եվրագոտի «կեղծ» դեֆիցիտային թվերի շնորհիվ։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:21 | Գրառում # 28
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Քաղաքներ
Հունացի գրեթե երկու երրորդն ապրում են Հունաստանի քաղաքային բնակավայրերում։ Հունաստանի ամենամեծ և ամենաազդեցիկ կենտրոններն են Աթենքն և Սալոնիկը, որի բնակչությունը մոտավորապես 4 միլիոն և 1 միլիոն բնակիչ համապատասխանաբար: Այլ նշանավոր քաղաքները, որոնց բնակչությունը անցնում է 100 000 թիվը հետևյալն են՝ Պատրաս, Հերակլիոն, Լարիսա, Վոլոս, Ռոդոս, Հոնինա, Խանյա և Խալկիդա։
Ստորև բերված աղյուսակում թվարկվում են Հունաստանի խոշոր քաղաքները ըստ բնակչության* Արդյունքները բերված են 2011 թ. մայիսին Հունաստանում տեղի ունեցած մարդահամարից։
 
NANAJanԱմսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:26 | Գրառում # 29
Генерал-майор
Խումբ: լրագրող
Գրառումներ: 319
Պարգևատրություններ: 21
Հեղինակություն: 14
Կարգավիճակ: Offline
apres
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 21:57 | Գրառում # 30
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
NANAJan, mersiiiiiiiiiiii
 
  • Էջ 2-րդ 3-ից
  • «
  • 1
  • 2
  • 3
  • »
Որոնել:


Copyright MyCorp © 2024