Եգիպտոս
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:59 | Գրառում # 1 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Եգիպտոս
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:59 | Գրառում # 2 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:59 | Գրառում # 3 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:59 | Գրառում # 4 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:59 | Գրառում # 5 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Ղպտիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը: Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել է Թութանհամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:00 | Գրառում # 6 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլ աստված-աստվածուհիների: Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում` Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց: Հին եգիպտական պետության զարգացումը տևել է մոտ 2500 տարի, մինչև այն ժամանակ, երբ մ.թ.ա. 525 թ-ին այն գրավել են օտարները՝ երկաթե զենքերով զինված բանակով: Իսկ ավելի ուշ, երբ մ.թ.ա. 30 թ-ին մահացել է Եգիպտոսի Կլեոպատրա թագուհին, երկիրը դարձել է Հռոմեական կայսրության մաս և անկում ապրել: Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:00 | Գրառում # 7 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| XVI դարի սկզբներին Եգիպտոսն ընկել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Ավելի ուշ՝ XIX դարում Եգիպտոսին տիրել են անգլիացիները, իսկ արդեն 1922 թ-ին Եգիպտոսը հռչակվել է անկախ թագավորություն: 1953 թ-ից այն հանրապետություն է՝ նախագահի գլխավորությամբ: Եգիպտոսը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է Եվրոպայի հզոր երկրների (Անգլիայի ու Ֆրանսիայի) և Իսրայելի հարձակումներին: 1967 թ-ին Իսրայելը գրավել է Եգիպտոսին պատկանող Սինայի թերակղզին, որը վերադարձվեց 1982 թ-ին: Միայն 1974թ-ին իսրայելական զորքերը հեռացան Սուեզի ջրանցքի արևելյան ափից: Այդ ջրանցքով կարելի է նավարկել Միջերկրականից դեպի Կարմիր ծով: Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:00 | Գրառում # 8 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական: Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով: Նեղոսի հովիտը մարդկային քաղաքակրթության զարգացման կենտրոններից է, որովհետև ծածկված է բերրի հողերով և խիստ տարբերվում է երկրի հիմնական տարածքը կազմող անապատային և կիսաանապատային լանդշաֆտներից: Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք: Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:01 | Գրառում # 9 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Նեղոսի վրա կառուցված է Ասուանի ամբարտակը: Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը` 7 մլն): Այստեղ արտադրում են ոչ միայն սննդամթերք ու գործվածքներ, այլև ավտոմեքենաներ, տրակտորներ, երկաթուղային վագոններ, ձուլում ենպողպատ, թուջ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:01 | Գրառում # 10 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայերը Եգիպտոսում
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:02 | Գրառում # 11 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Եգիպտոսում հայերը հաստատվել են դեռևս մեր թվականությունից շատ առաջ: 1947–48 թթ-ին ավելի քան 3,5 հզ. եգիպտահայեր ներգաղթել են Հայաստան: Այժմ Եգիպտոսում ապրում է 6 հզ. հայ, որոնք կենտրոնացած են Կահիրեում և Ալեքսանդրիայում: Նրանք միշտ էլ գնահատելի դեր են կատարել Եգիպտոսի քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կյանքում: Եգիպտահայ համայնքի կյանքում նշանակալի ավանդ ունի Նուբարյան գերդաստանը (Նուբար փաշա Նուբարյան, Պողոս Փաշա Նուբարյան):
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:02 | Գրառում # 12 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Նուբար փաշա Նուբարյանը զբաղվել է Եգիպտոսի հայ գաղութի հարցերով, մշակել օրենսդրական բարեփոխումներ, նպաստել և դրամական միջոցներ է տրամադրել հայ պարբերականների հրատարակման, դպրոցների հիմնադրման համար, վարել բարձր պաշտոններ (Արտաքին գործերի նախարար, վարչապետ): Ալեքսանդրիայում կանգնեցված է Նուբար փաշայի արձանը (1904 թ.). նրա անունով կոչվել են փողոցներ Կահիրեում և Ալեքսանդրիայում:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 22:02 | Գրառում # 13 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պողոս փաշա Նուբարյանի նախաձեռնությամբ հիմնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (1906 թ.) բացվել բազմաթիվ մշակութային կենտրոններ, հրատարակվել պարբերականներ, ֆինանսավորել է օտար երկրներից հայրենադարձող հայերի համար Երևանի մոտակայքում ավանի կառուցումը, որը նրա անունով կոչվել է Նուբարաշեն: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմը կազմավորվել է 1825 թ-ին (առաջնորդանիստը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է): Ներկայումս գործում են հայկական 6 եկեղեցի, ազգային 3 վարժարան, մշակութային, բարեգործական և մարզականմիություններ:
|
|
| |
Mimi | Ամսաթիվ: Երեքշաբթի, 26.03.2013, 20:23 | Գրառում # 14 |
Сержант
Խումբ: մոդերատոր
Գրառումներ: 27
Կարգավիճակ: Offline
| Հին Եգիպտոս (հին հուն.՝ Αἴγυπτος/«Այգյուպտոս»-ից և լատ.՝ Aegyptus/«Էգիպտուս»-ից), ինքնանվանումը Տա-կեմետ, Տա-մերի, Տա-ուի և այլն (tA-kmt, tA-mrj, tA-wy), Կեմի (ղպտիերեն Kὴμε), տարածաշրջանի և հին աշխարհի քաղաքակրթության անվանում, որ գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի ստորին հոսանքներում: Հին Եգիպտոսի պատմությունը տևում է մոտ 40 դար և իր մեջ ներառում է մինչդինաստիական, այսինքն նախնադարյան շրջանը, դինաստիական շրջանը (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, տևում է 27 դար) և հելլենական (Պտղոմեոսյանների և հռոմեական շրջանները): Սովորաբար եգիպտական քաղաքակրթության սկիզբը համարում են մ.թ.ա. IV-րդ հազարամյակի կեսերը, իսկ ավարտը մ.թ. IV-րդ դարը, որին հաջորդում է արդեն վաղ միջնադարյան բյուզանդական և ղպտիական շրջանները (մինչև VII-րդ դարը):
|
|
| |
Mimi | Ամսաթիվ: Երեքշաբթի, 26.03.2013, 20:24 | Գրառում # 15 |
Сержант
Խումբ: մոդերատոր
Գրառումներ: 27
Կարգավիճակ: Offline
| Եգիպտոս կամ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, երկիր հյուսիսային Աֆրիկայում, սակայն ներառելով նաև Սինայի թերակղզին համարվում է ասիական պետություն։ Տարածքն է 1,001,450 քառակուսի կիլոմետր։ Եգիպտոսի հարևարններն են Լիբիան` արևմուտքում, Սուդանը` հարավում, ու Գազայի գոտին և Իսրայելը` արևելքում։ Հյուսիսում ողողվում է Միջերկրական ծով, իսկ արևելքում` Կարմիր ծովի ջրերը: Եգիպտոսը հռչակավոր է իր հին քաղաքակրթությամբ և իր բուրգերով։ Եգիպտոսն ամենամեծ բնակչություն ունեցող աֆրիկյան երկիրն է։
|
|
| |