Շաբաթ, 28.12.2024, 10:55
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Շվեյցարիա
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:50 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեյցարիա
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:50 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեյցարական Համադաշնություն
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:50 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում` Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը:
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին: Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ): Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով: Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը` Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:51 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը: Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը: Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային:
Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսը, քարայծը, ալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:51 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը: Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին: Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում` ֆրանսիացիներ, հարավում` իտալացիներ:
Շվեյցարիան, որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները: XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն: Նրա կազմի մեջ մտնում է 23 կանտոն:
1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին: Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ: Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը:
Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը` ֆրանսիացիներ, 7,6%-ը` իտ
ալացիներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:51 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը:
Շվեյցարիան զարգացած երկիր է. աչքի է ընկնում բնակչության ամենաբարձր կենսամակարդակով: Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից: Արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե ամբողջ հումքը ներմուծվում է: Ուստի, Շվեյցարիայում զարգացած են արդյունաբերության համեմատաբար քիչ հումքատար ճյուղերը՝ ժամագործությունը, ոսկերչությունը, վերջին տասնամյակներին՝ նաև սարքաշինությունը, բարձր ճշգրտության հաստոցաշինությունը: Հայտնի են նաև շվեյցարական պանիրները, «Նեստլե» ֆիրմայի բազմատեսակ արտադրանքը, ինչպես նաև դեղորայքը (երկրում արտադրվող դեղորայքի և ժամացույցների 90–95%-ը արտահանվում է):
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:51 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնաբուծությունն է, ինչը պայմանավորված է երկրում հրաշալի արոտավայրերի ու մարգագետինների առկայությամբ: Անասնաբուծության արտադրանքը կազմում է գյուղատնտեսության ամբողջ արտադրանքի 80 %-ը, որի մի մասն արտահանվում է: Շվեյցարիայի ոչ լեռնային շրջաններում հնարավոր չէ գտնել անմշակ հողակտոր:
Շվեյցարիան Եվրոպայի և ամբողջ աշխարհի բանկիրն է: Ավանդների գաղտնիության երաշխիքը և չեզոք երկրի կարգավիճակը դեպի Շվեյցարիայի բանկերն են ձգում բազմաթիվ երկրների դրամական կապիտալը: Այստեղ գործում են բազմաթիվ ազգային ու միջազգային բանկեր, որոնք գործարքներ են կատարում տարբեր պետությունների, բազմաթիվ արդյունաբերական, առևտրական ֆիրմաների, ընկերությունների հետ և համարվում են կայուն ու հուսալի ֆինանսական հաստատություններ: Այստեղ են գտնվում նաև մի շարք միջազգային կազմակերպություններ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպությունը (Ժնև), Միջազգային օլիմպիական կոմիտեն (Լոզան) և այլն:
Մեծ է շվեյցարացիների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում. Ի. Մայերը կազմել է Շվեյցարիայի առաջին աշխարհագրական ատլասը, իսկ երկրաբան Օրաս Սոսյուրն առաջինն է հետազոտել Ալպերը: Մեծ ճանաչում ունեն շվեյցարացի մանկավարժ Իոհան Պեստալոցցիի աշխատանքները:
Հանրահայտ են նաև գրող-դրամատուրգ Ֆրիդրիխ Դյուրենմաթը, կոմպոզիտոր Հանս Հուբերը և ուրիշներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայերը Շվեյցարիայում
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
XVII–XVIII դարերում Շվեյցարիա եկած առաջին հայերն առևտրականներ էին, XIX դարի կեսից` նաև սովորելու եկած հայ երիտասարդներ: Ժնևի, Լոզանի, Բազելի համալսարաններում ուսանել են հայ գրողներ Ռուբեն Սևակը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը: 1920-ական թվականներին Շվեյցարիայի հայ համայնքն ստվարացել է ի հաշիվ Թուրքիայից բռնագաղթած հայերի, իսկ 1960–70-ական թվականներին այստեղ են տեղափոխվել հայեր Լիբանանից, Իրանից: Հայերը բնակվում են բացառապես քաղաքներում (Ժնև, Ցյուրիխ, Բազել, Լոզան և այլն), աշխատում են արդյունաբերության, բանկային գործի, գիտության, առևտրի բնագավառներում: Ներկայումս Շվեյցարիայում բնակվում է 3 հզ. հայ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեյցարահայերի ազգային կյանքի կենտրոնը Ժնևն է: Այստեղ է գտնվում Շվեյցարիայի հայոց միության վարչությունը, Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հակոբ եկեղեցին, որին կից գործում են կիրակնօրյա դպրոց, Հայ տիկնանց միությունը, Երիտասարդության ակումբը, Հայ բժիշկների միությունը, «Պրո Արմենիա» կազմակերպությունը, «Անի» պարի համույթը, «Արաքս» երգչախումբը և այլն: XIX դարի վերջերից ցայսօր Շվեյցարիայում հրատարակվել են 10 անուն հայերեն պարբերականներ: Ժնևի համալսարանում գործում է հայագիտության ամբիոն:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 11
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ars
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 12
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
35
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:52 | Գրառում # 13
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեյցարիայի հայ համայնքը 1988 թ-ին մասնակցել է Վանաձորում «Արալեզ» բժշկական կենտրոնի կառուցմանը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:53 | Գրառում # 14
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Թուրքիայում 1894–96 թթ-ի հայերի կոտորածներից հետո Շվեյցարիայի հասարակական շրջանները պահանջել են դատապարտել հայերի կոտորածները և դրանք որակել որպես ոճրագործություն մարդկության դեմ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:53 | Գրառում # 15
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեյցարիայի խորհրդարանը 2003 թ-ի դեկտեմբերի 16-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հետևողականորեն հետամտում է համապատասխան օրենքի պահանջների կատարմանը:
 
  • Էջ 1-րդ 2-ից
  • 1
  • 2
  • »
Որոնել:


Copyright MyCorp © 2024