Ճամայկա
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:38 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ճամայկա[size=15]
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:38 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ճամայկան պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում: Զբաղեցնում է Ճամայկա և հարակից մանր կղզիները: Բրիտանական համագործակցության անդամ է: Կղզու մակերևույթն զբաղեցնում է 500–1000 մ բարձրության սարավանդը: Արևելքում Բլու Մաունթին (Կապույտ լեռ) լեռներն են, որոնք աստիճանաբար ձուլվում են առափնյա դաշտավայրին: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բոքսիտների (պաշարներով աշխարհում 5-րդն է), մարմարի, կրաքարի պաշարներ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:38 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| [size=12]Կլիման արևադարձային է: Գերակշռում են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհն աղքատ է: Ճամայկա կղզին 1494 թ-ին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը և անվանել Սանտյագո: Հետագայում հնդկացիները կղզուն տվել են Հայմակա (Աղբյուրների կղզի) անվանումը, ապա՝ Ճամայկա: Կղզին 1509 թ-ին զավթել է Իսպանիան, 1670 թ-ին՝ Մեծ Բրիտանիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1962 թ-ին: Բնակչության 90 %-ը ճամայկացիներ են: Խոշոր քաղաքներն են Քինգսթոնը, Սպանիշ Թաունը, Պորտմորը: [/size]
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:39 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ճամայկայի տնտեսության առաջատար ճյուղը բոքսիտների արդյունահանումն է: Կան սննդի, կարի, կաշվի-կոշիկի, նավթավերամշակման, մետաղամշակման ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը շաքարեղեգն է, մշակում են նաև ադամաթուզ, կակաո, սրճենի, եգիպտացորեն, ցիտրուսներ և այլն: Երկրին նկատելի եկամուտներ է բերում հյուրեկ զբոսաշրջությունը:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:40 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պետական կարգը՝ միապետություն Մայրաքաղաքը՝ Քինգսթոն Տարածքը՝ 11,5 հզ. կմ2 Բնակչությունը՝ 2,7 մլն Պետական լեզուն՝ անգլերեն Դրամական միավորը՝ ճամայկայական դոլար
|
|
| |