Կիրակի, 29.12.2024, 01:59
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Լիբանան
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 15:59 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Լիբանան
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:00 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Լիբանան
Լիբանան (արաբերեն՝ لبنان), պաշտոնապես կոչվում Լիբանանի Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية اللبنانية), պետություն է Միջերկրական ծովի արևելյան ափին։ Տարածությունը 10.4 հազ.քառակուսի կմ է, բնակչությունը, որը բաղկացած է քրիստոնյաներից, մահմեդականներից և փոքրամասնություններից, ըստ CAS-ի հարցախույզի, 1997-ին եղել է 4 մլն, որի 92.4 տոկոսը լիբանանցիներ են։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տարածված են նաև ֆրանսերենն ու անգլերենը։
Գլխավոր քաղաքներն են Բեյրութը (մայրաքաղաք), Տրիպոլին, Սայդան, Զահլեն, Ջունիեն և Սուրը։ Բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է Բեյրութում և նրա շրջակայքում։ Դրամական միավորը լիբանանյան ֆունտն է՝ լիրան։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:00 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Պետական կառուցվածքը

Լիբանանը խորհրդարանական հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որին ընտրում է խորհրդարանը (առաջին փուլում ձայների երկու երրորդի, իսկ երկրորդ փուլում՝ պարզ մեծամասնությամբ) 6 տարի ժամանակով։ Ներկայիս նախագահն է Միշել Սուլեյմանը։ Իր հերթին նախագահը նշանակում է վարչապետին խորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո։ Խորհրդարանի պատգամավորները, թվով 128 հոգի, ընտրվում են չորս տարին մեկ շրջանային ընտրություններում, որտեղ ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ շրջանի մեծության և բնակչության քանակի։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:00 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հանրապետության ժողովրդավարական քաղաքական համակարգը և խոսքի ու հավատի սահմանադրականորեն ձևակերպված ազատությունները լայն ճանապարհ են հարթել քաղաքական կուսակցությունների առաջ։ Երկրում գործում են ավելի քան 30 կուսակցություններ և քաղաքական խմբավորումներ, որոնցից են Առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը (հիմնված՝ 1949-ին), Ազգային բլոկը (հիմնված՝ 1935-ին), Լիբանանյան ֆալանգները (Քաթաիբ, հիմնված՝ 1936-ին), Սահմանադրական բլոկը (հիմնված՝ 1934-ին), Ազգային լիբերալ կուսակցությունը (հիմնված՝ 1958-ին), Նաջադեն (հիմնված՝ 1934-ին) և Լիբանանի աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան (հիմնված 1970-ին)։ Գործում են նաև հայկական ավանդական (Հնչակյան, Ռամկավար-ազատական և Դաշնակցություն) կուսակցությունների մասնաճյուղերը։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:00 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Դրոշը
[խմբագրել]Աշխարհագրությունը և ժողովրդագրությունը

Լիբանանը լեռնային երկիր է։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք զուգահեռ ձգվում են Լիբանանի լեռնաշղթաները` մի կողմից մինչև 3083 մ, իսկ մյուս կողմից մինչև 2814 մ բարձրությամբ։ Երկուսի միջև ձգվում է Բեքաա բերրի հովիտը, որտեղից հոսում են գլխավոր երկու գետերը՝ Ասին և Լիտանին, որոնք օգտագործվում են ոռոգման և հիդրոէներգիա ստանալու համար։ Կլիման մերձարևադարձային է, չոր ամառով և խոնավ ձմեռով։ Չորս եղանակները հավասարապես բաշխված են տարվա ընթացքում։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:00 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Տնտեսությունը

Կառավարությունը ընդհանուր առմամբ կիրառում է մասնավոր ներդրումների գործին չխառնվելու քաղաքականություն։ Կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ չկան։ Հանրային սեփականությունը սահմանափակված է ենթակառույցներով և կենցաղային սպասարկման հիմնարկներով։ Մասնավոր հատվածը, որը 80 տոկոսով է մասնակցում երկրի տնտեսությանը, ընդգրկում է գյուղատնտեսությունը, շինարարությունը, մշակող արդյունաբերությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, բանկային և հյուրանոցային համակարգերը, լրատվական և գովազդային ծառայությունները և այլն։
Տնտեսության աճը 1960-70-ականների տարեկան 5 տոկոսի փոխարեն 1970-75 թթ կազմել է տարեկան 7 տոկոս։ Աճի հիմնական աղբյուրը ծառայությունների՝ հիմնականում զբոսաշրջության, բանկային և ապահովագրության բնագավառներում է արձանագրվել։
Քաղաքացիական պատերազմի ավերիչ հետևանքներից հետո, 1991-ից սկսած տնտեսությունը վերականգնվեց: Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով համախառն արտադրանքի չափն ավելացավ մոտ 40 տոկոսով։
1992-ին Հարիրիի առաջին կառավարությունը միջոցներ ձեռնարկեց ամրապնդելու տնտեսական կայունությունը։ 1992-97 թթ տնտեսական աճը կազմեց միջին հաշվով 5-7 տոկոս։ Պատերազմի հետևանքով առաջացած փողի արժեզրկումը սկսեց նվազել և 1998-ին հասավ ընդամենը երեք տոկոսի։ Հետագայում՝ Հոսի կառավարության օրոք, ավելի նվազեց և կազմեց 0,25 տոկոս։ Այդ կառավարությունը նաև մշակեց ֆինանսական բարենորոգումների հնգամյա մի ծրագիր, որը նպատակաուղղված է բյուջեի դեֆիցիտը և հանրային պարտքը նվազեցնելուն։ Կառավարությանն են պատկանում էլեկտրականության, ջրային տնտեսության, ավիաընկերության, ամրացված հեռախոսային կապի բնագավառները։ Կենտրոնական բանկը, իր հերթին, ունի նշանակալի ակտիվներ, որոնց թվում ազգային ավիաընկերության՝ «Միդլ իսթ էրլայնզի» գրեթե բոլոր բաժնետոմսերը։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:01 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Զբոսաշրջությունը
Լիբանանի աշխարհագրական դիրքը, մեղմ կլիման և բնության գեղեցկությունը (ձյունածածկ լեռները, բերրի հովիտները և Միջերկրական ծովի զուլալ ջրեր) զբոսաշրջության գրավականներն են։ Երկիրն արաբական աշխարհում միակն է, որ դահուկասպորտի և ձմեռային այլ սպորտաձևերի ու միջոցառումների հնարավորություն ունի։ Մեծ ներդրումներ են 36_2_67 կատարվում այժմ ընդլայնելու և արդիականացնելու զբոսաշրջության բոլոր ծառայությունները։

Արդյունաբերությունը
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:01 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
1995-ին երկրի արդյունաբերությունը (հիմնականում ցեմենտի, թղթի, դեղորայքի, կոսմետիկական և ախտահանող միջոցների, հագուստեղենի և ուտեստեղենի արտադրությունը) կազմում էր համախառն արտադրանքի 17.3 տոկոսը։ Համարյա բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհված են։ Կառավարությունը քաջալերում է արդյունաբերական կառույցների հիմնադրումը՝ երկրում վարելով մաքսային տուրքերի նվազեցման և հարկերից ազատելու քաղաքականություն։
1993-2001 թթ Միջազգային ֆինանսական կորպորացիան 34 ներդրումային և ֆինանսական ծրագրեր է իրականացրել Լիբանանում՝ երկրին բերելով 336 միլիոն ԱՄՆ դոլար, գումարած 256 միլիոն դոլարի վարկեր։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:01 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Կրթական համակարգը

Կրթական կառույցների բազմազանությունը խոսում է միջազգային հանրության առաջ բաց քաղաքականություն վարելու օգտին։ Երկրում գործում են տեղական և օտար, բազում կրոնական և աշխարհիկ, պետական և մասնավոր դպրոցներ, որոնց թիվը հասնում է 2.719-ի (1998-1999 թթ)։ Դրանցից 45.7 տոկոսը պետական դպրոցներ են, 36.2 տոկոսը՝ մասնավոր կոմերցիոն, իսկ 10 տոկոսը՝ մասնավոր ոչ կոմերցիոն։ Ընդհանուր առմամբ դպրոցներում ընդգրկված են 871.580 աշակերտներ (1998-99 ուստարվա տվյալներով)։
Համալսարանական ուսանողների թիվը նույն ուստարվա համար կազմում է 101.400։ Գլխավոր համալսարաններն են՝ Լիբանանյան համալսարանը, Արաբական համալսարանը, Բեյրութի ամերիկյան համալսարանը, Լիբանանա-ամերիկյան համալսարանը, Աստվածամոր համալսարանը, Ճիզվիտների Սենթ Ժոզեֆ համալսարանը, Հայկազյան համալսարանը և Բալամանդ համալսարանը։ Գործում է նաև ֆրանսիական և լիբանանյան կառավարությունների ջանքերով ստեղծված Գործարարության բարձրագույն դպրոցը, որը կառավարման, գործարարության և ֆինանսական բնագավառի մասնագետներ է պատրաստում։
Բոլոր ուսումնական հաստատությունները հագեցած են ժամանակակից հարմարություններով։
Կրթության հանդեպ կառավարության ցուցաբերած առանձնահատուկ հոգատարության վկայությունն են երկրում գործող երեք՝ ազգային կրթության, երիտասարդության և սպորտի, պրոֆտեխնիկական կրթության ու մշակույթի և բարձրագույն կրթության նախարարությունները։
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 25.02.2013, 16:01 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
1516-ից 1918 թթ Լիբանանը գտնվել է Օսմանյան կայսրության վարչական և քաղաքական իշխանության ներքո։ 1920-ին ֆրանսիական զորքերի հրամանատար Գուրոյի հրամանով երկրի ներկայիս տարածքը դարձավ պետություն՝ Մեծ Լիբանան անունով։ 1922-ին Ազգերի լիգան հաստատեց այդ տարածքի վրա Ֆրանսիայի մանդատը, որն էլ ուժի մեջ մնաց մինչև 1941 թվի նոյեմբերի 26-ը։ Սակայն փաստացի քաղաքական անկախություն հանրապետությունը ձեռք բերեց 1943 թվի նոյեմբերի 22-ին։ Այդ օրն էլ համարվում է երկրի ազգային տոնը՝ Անկախության օրը։ 1945-ին Լիբանանը դարձավ Արաբական երկրների լիգայի և այնուհետև ՄԱԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Օտարերկրյա զորքերի դուրսբերումն ավարտվեց 1946 թվի դեկտեմբերի 31-ին։ Հաջորդ երեսուն տարիների ընթացքում Լիբանանը ամենատարբեր մշակութային ժառանգությունների խառնարանը հանդիսացավ։ Հարևան երկրներում տիրող անկայունության պատճառով մեծ թվով հմուտ արհեստավորներ, ձեռնարկատերեր և մտավորականներ մուտք գործեցին Լիբանան։ Նրանք էլ նպաստեցին, որ Լիբանանը դառնա տարածաշրջանի առևտրական, ակադեմիական, բժշկական և մշակութային առաջավոր կենտրոն։ Ներքին և արտաքին ուժերի համակցված սադրանքների հետևանքով, սակայն, 1975 թվին երկրում ծայր առած քաղաքացիական պատերազմը տասնյակ հազարավոր զոհեր խլեց և նյութական ծանր վնասներ պատճառեց ժողովրդին։ Դրությունը սաստկացավ իսրայելական զորքերի երկու (1978-ին և 1982-ին) ներխուժումների հետևանքով։ Այս շրջանում չափազանց թուլացավ կառավարության իշխանությունը, ավերվեցին երկրի ենթակառույցները, և մասնագետների արտահոսքը հասավ նշանակալի չափերի։ Պատերազմական գործողությունները վերջացան 1990-ի հոկտեմբերին՝ 1989 թվին Սաուդյան Արաբիայի Թաիֆ քաղաքում ստորագրված հաշտեցման պայմանագրով։ Նախագահ ընտրվեց Էլիաս Հրաուին։ Երկրի վարչապետ նշանակվեց դոկտ. Սալիմ էլ Հոսը, որին 1992-ին փոխարինեց Ռաֆիկ Հարիրին։ Երկրում կայացան վերջին 20 տարիների ընթացքում առաջին խորհրդարանական ընտրությունները։ 1995-ին, սահմանադրական որոշ փոփոխությունների հետևանքով նախագահ Հրաուիի իշխանության ժամկետը երեք տարով երկարացվեց։ 1998-ի հոկտեմբերին նախագահ ընտրվեց զորավար Էմիլ Լահուդը, որն էլ դոկտ. Սալիմ էլ Հոսին նշանակեց վարչապետ։ Սակայն 2000 թվի խորհրդարանական ընտրություններից հետո Ռաֆիկ Հարիրին փոխարինեց Հոսին այդ պաշտոնում։ Պաշտոնը ստանձնելու իր երդմնառության ճառում, նախագահ Լահուդը մասնավորապես շեշտեց կառավարական կառույցների հզորացման կարևորությունը, կարգ ու կանոնի հաստատումը, թափանցիկության անհրաժեշտությունը, հավասարության և սոցիալական արդարության կիրառումը և պատասխանատվության զգացումի բարձրացումը։
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024