Դանիա
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:58 | Գրառում # 1 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դանիա
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:13 | Գրառում # 2 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դանիա (դան. Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի թագավորություն (դան. Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում` Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից` հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց` Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից` Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան։[7] Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թ. Դանիան դարձավ Եվրոմիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրոմիություն չմտնել։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:13 | Գրառում # 3 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը՝ Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում։ Սա նշանակում էր, որ լինելով Շվեդիայի և Գերմանիայի միջև, Դանիան հայտնվել էր Բալթիկ ծովին տիրանալու փոխադարձ պայքարի կենտրոնում, քանի որ մինչև Քիլի ջրանցքի փորելը, ջրային ուղիները դեպի Բալթիկ ծով հնարավոր էին միայն երեք ջրանցքներով, որոնք հայտնի էին որպես Դանիական ջրանցքներ։ Դանիան երկար ժամանակ վիճարկում էր Շվեդիայի հետ Սկանիայի վրա (Սկանիական պատերազմ) վերահսկողություն ունենալու համար և Նորվեգիայի հետ Հանսական Միություն Շլեզվիգ (Դանիական կալվածք) և Հոլշտայն (Գերմանական կալվածք) հերցոգությունների վրա վերահսկողություն ունենալու համար։ Ի վերջո Դանիան հակամարտությունը տանուլ տվեց և արդյունքում սկզբում Սկանիան զիջեց Շվեդիային, իսկ ավելի ուշ Շլեզվիգ-Հոլշտայնը Գերմանական կայսրությանը։ Չնայած Դանիական կայսրությունը կառավարում էր Դանիան և Նորվեգիան, սակայն 1814 թ. Դանիա-Նորվեգիայի լուծարումից հետո Դանիան ձեռք բերեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները, որոնք տասնչորսերորդ դարից գաղութի կարգավիճակում էին։ Քսաներորդ դարում Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան երկուսն էլ դարձան Դանիայի Ոստանի անքակտելի մասերը և ստացան ինքնակառավարման իրավունք համապատասխանաբար 1948 և 1979 թթ.։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:13 | Գրառում # 4 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Միավորված Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ Դանիան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության անդամ է։ Գերզարգացած խառն արդյունաբերություն ունեցող տնտեսությամբ և համատարած բարեկեցիկ Դանիան առաջատար երկրներից է բնակչության եկամտի հավասարաչափ բաշխվածության ցուցանիշով և մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով յոթերորդն է աշխարհում: Հաճախ Դանիան գնահատվում է որպես ամենաերջանիկ երկիրը [8][9], իսկ կաշառակերությամբ` վերջինը: [10] Պաշտոնական լեզուն դանիերենն է, որը սերտորեն կապված է շվեդերենի և նորվեգերենի հետ, որոնց հետ այն ունի մշակութային և պատմական սերտ կապեր: Դանիան Շվեդիայի և Նորվեգիայի հետ միասին Սկանդինավիա մշակութային տարածքի մասն է, ինչպես նաև Հյուսիսային խորհրդի անդամ է։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:13 | Գրառում # 5 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անվանում
Դանիա բառի ստուգաբանությունը միշտ բանավեճերի առարկա է եղել։[11][12] Բանավեճերը հիմնականում կենտրոնացված են "Դան" նախածանցի վրա, արդյոք այն հղվում է Դաներ գերմանական ցեղին, թե պատմական նշանակալի անձ Դան թագավորին։ Շատ ձեռնարկներ բացատրում են,[13] որ դան տերմինը ժողովրդի անվանում է որը նշանակում է "հարթավայր", գերմաներենից Tenne "ներքնահարկ", անգլերենից den "քարանձավ", սանսկրիտով dhánuṣ- (धनुस्; "անապատ")։ Առաջին անգամ Դանիա բառի արձանագորությունը գտել են սեպագրերի տեսքով Ելինգում գրված Գորմ Մեծահասակի կողմից 955 թ. և Հերալդ I Կապտատամի կողմից 965թ.։ Երկու քարերի վրա էլ Դանիա բառը փորագրված է տարբեր լեզուներով։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:14 | Գրառում # 6 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Նախապատմություն Առաջին հնագիտական բացահայտումները Դանիայում վերաբերվում են մ.թ.ա. 130,000–110,000 թվականներին:[14] Դանիան բնակեցվել է մոտավորապես մ.թ.ա. 12.500 թվականին, իսկ գյուղատնտեսությունը այստեղ զարգացել է մոտ մ.թ.ա 3900 թվականից։[15] Դանիայի տարածքում հայտնաբերվել են նաև Բրոնզե դարի (1800–600 մ.թ.ա) դամբարաններ և գերեզմանատներ, որտեղ թաղված են եղել բրոնզե տարատեսակ իրեր և Արևային սայլեր։ Երկաթե դարի ընթացքում տեղաբնակները սկսեցին գաղթել հարավ, Հռոմեական կայսրության ժամանակ հռոմեական պրովինցիաները սկսեցին առևտրով զբաղվել տեղի ցեղերի հետ, այդ մասին են վկայում Դանիայի տարածքում գտնված հռոմեական մետաղադրամները։ Մեծ է եղել նաև Կելտական մշակույթի հետևանքները տարածաշրջանի վրա, այս մասին են վկայում երկրի տարածքում գտվնած կելտական սպասքը և տարատեսակ այլ իրեր։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:14 | Գրառում # 7 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պատմաբանները հավատում են որ դանիացիների նախնիները եկել են Դանիական կղզիների հարավից (Զիլանդ) և խոսում էին վաղ գերմանական լեզուներով, իսկ Յուտլանդիայի և մոտակա կղզիների մեծ մասը բնակեցվել են Յուտերի կողմից։ Հետագայում նրանք հրավիրվեցին Մեծ Բրիտանիա որպես վարձկաններ Բրիտանական թագավոր Վորտիգերնի կողմից և բնակություն հաստատեցին Քենթի հարավ-արևելյան մասում, Ուեյտ կղզին նույնպես այն կղզիներից էր, որտեղ նրանք բնակություն հաստատեցին։ Հետագայում նրանք ենթարկվեցին էթնիկ զտման անգլո-սաքսոնների կողմից։ Մնացած բնակչությունը ձուլվեց Դան ժողովրդի հետ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:14 | Գրառում # 8 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Միջին դարեր
VIII դարից մինչև X դարը Դան ժողովուրդը հայտնի էր որպես Վիկինգներ։ Նորվեգացիների և Շվեդների հետ նրանք գաղութականացրել են և առևտրով են զբաղվել Եվրոպայի մեծ մասով։ Վիկինգ նավագնացները հանկարծակի 9-րդ դարում հայտնաբերեցին Իսլանդիան, Ֆարերյան կղզիների ճանապարհին հայտնաբերեցին նաև "Վինլանդը" (գինու երկիր), որը այժմ հայտնի է Նյուֆաունդլանդ անվանմամբ Կանադայում։ Դանիական վիկինգները ամենաակտիվն էին բրիտանական կղզիներում և Արևմտյան Եվրոպայում։ Նրանք ժամանակավորապես բնակություն հաստատեցին Անգլիայում, Իռլանդիայում և Ֆրանսիայում, որտեղ հիմնեցին Նորմանդիան։ Շատ անգլո-սաքսոններ այս ժամանակահատվածում բնակություն հաստատեցին Դանիայում, հետո տեղափոխվեցին Անգլիա։ Ինչպես վկայում են սեպագրերը, Դաները քրիստոնեություն են ընդունել մոտ 965 թ., որի գլխավոր տարածողը Հերալդ Բլյութութն է եղել։ Ենթադրվում է, որ Դանիան դարձել է քրիստոնյա քաղաքական պատճառներով, որպեսզի ապահովագրվի աճող քրիստոնեական ուժի ներխուժումից և Գերմանիայի հետ առևտրային հարաբարությունների պահպանմամբ։ Այս ժամանակահատվածում Հերալդը կառուցեց վեց ամրոց Դանիայի տարածքում իսկ ավելի ուշ կառուցեց Դաներվիրկեն։ XI դ. սկզբին Կնուդ մեծը հաղթանակ տարավ և միավորեց Դանիան, Անգլիան և Նորվեգիան մոտ 30 տարով։[16] Բարձր և Ուշ միջնադարերում Դանիան նվաճեց նաև Սկանիան (Սկոնը, Հալլանդը և Բլեկինգը) և Դանիական Էստոնիան, ինչպես նաև Սվեզլիգի և Հոլշտեյնի դքսությունները։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:14 | Գրառում # 9 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1397 թ., Դանիան միություն ստեղծեց Նորվեգիայի և Շվեդիայի հետ, այն ղեկավարում էր Մարգարեթ I-ին թագուհին։ Միությունում երեք երկրների իրավունքները հավասար էին: Սակայն Մարգարեթի ղեկավարումը Դանիային տալիս էր մի փոքր շատ իրավունքներ։[17] Այսպիսով սկանդինավյան պատմության հաջորդ 125 տարին կապված էր այս միության հետ։ Բողոքականների բարեփոխումները Սկանդինավիա եկան 1530-ականներին և հաջորդեց քաղաքացիական պատերազմ, Դանիան ընդունեց Լյութերականություն 1536 թ.։ Ավելի ուշ Դանիան Նորվեգիայի հետ ստեղծեց նոր միություն։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:14 | Գրառում # 10 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Վաղ ժամանակակից պատմություն
Կալմարյան միությունից 1523 թ. Շվեդիայի դուրս գալուց հետո Դանիան անընդհատ փորձում էր վերականգնել իր տիրապետություն Շվեդիայում: Առաջին փորձը Հյուսիսային յոթամյա պատերազմն էր, որն ընթացավ 1563 - 1570 թթ.։ Երկրորդ փորձը Կալմարյան պատերազմն էր, երբ Կրիստիան IV-ը հարձակվեց Շվեդիայի վրա 1611 թ., բայց չհասավ իր հիմնական նպատակին` պարտադրել Շվեդիային վերադառնալ միություն։ Պատերազմը տարածքային փոփոխություններ չմտցրեց, բայց Շվեդիան ստիպված վճարեց 2 միլիոն արծաթ ռազմատուգանք։[18] Կրիստիան թագավորը այս միջոցներով կառուցեց մի քանի քաղաքներ և ամրոցներ, որոնցից ամենահայտնին են Գլյուկխտադտը (որպես հակակշիռ Համբուրգին), Կրիստանիան (հետագայում վերանվանվեց Օսլո), Կրիստիանշավնը, Կրիստիանսթադը և Կրիստիանսանդը։ Ոգեշնչվելով Նիդերլանդների գաղութատիրական քաղաքականությունից թագավոր Կրիստիանը որոշեց ծրագրավորել դանիական գաղութատիրական քաղաքականությունը, որի շրջանակներում ծրագրավորում էր գաղութականացնել Շրի Լանկան, սակայն այս ծրագրի արդյունքում հաջողվեց գաղութականացնել Տրաքեբարը Հնդկաստանում։ Դանիայի գաղութատիրական կայսրությունը սահմանափակվում է միայն մի քանի որոշիչ առևտրային տարածքներով Աֆրիկայում և Հնդկաստանում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:15 | Գրառում # 11 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Երեսնամյա պատերազմի ժամանակ Կրիստիանը փորձեց ղեկավարել Գերմանիայի Լյութերեն նահանգները, բայց ջախջախիչ պարտություն կրեց Լյութերի ճակատամարտում։[19] Արդյունքում կաթոլիկ բանակը Ալբրեխտ ֆոն Վալենշտայնի գլխավորությամբ գրավեց և կողոպտեց Յուտլանդիան,[20] ստիպելով Դանիային դուրս գալ պատերազմից: Դանիան կարողացավ խուսափել տարածքներ կորցնելուց, սակայն տարածաշրջանում ընդհանուր հսկողությունը անցավ Շվեդիայի ձեռքը։ Շվեդական զորքերը 1643 թ. ներխուժեցին Յուտլանդիա և նվաճեցին Սկոնեն 1644 թ.։ Շվեդական ներխուժման արդյունքում տուժեց Դանիայի գյուղատնտեսությունը, իսկ բնակչությունը նվազեց 20 տոկոսով։[21] 1645 թ. Բրոմսբերի պայմանագրով Դանիան կորցրեց Հոլլանդը, Գոթլանդը, Դանիական Էստոնիայի մնացած հատվածը և Նորվեգիայի որոշ տարածքներ։ 1657 թ. Ֆրեդերիկ III-ը պատերազմ հայտարարեց Շվեդիային և շարժվեց դեպի Բրեմեն-Վերդեն։ Սա բերեց դանիական զորքերի վերջնական ջախջախմանը և 1658 թ. Ռոսկիլդի պայմանագրով Շվեդիային անցան Յուտլանսիան, Ֆունենը և Զիլանդի մեծ մասը։ Կառլ X Գուստավը մտափոխվեց, որ ամբողջությամբ չի ոչնչացրել Դանիան և սկսեց Կոպենհագենի երկամյա պաշարումը, բայց չկարողացավ գրավել այն։ Հաջորդ հաշտության պայմանագրով Դանիային հաջողվեց պահպանել իր անկախությունը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:15 | Գրառում # 12 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դանիան փորձեց վերականգնել վերահսկողությունը Սկոնեում Սկանիան պատերազմում, բայց չհաջողվեց։ Հաջորդ Հյուսիսային Մեծ պատերազմում (1700–1721 թ.), Դանիային հաջողվեց վերականգել հսկողությունը Շլեզվիգում և Հոլսթեյնում։ Նապոլեոնական պատերազմներում Դանիան պահպանեց չեզոք դիրք, շարունակելով առևտրային հարաբերությունների մեջ մնալ հակամարտող կողմերի հետ և միացավ Երկրորդ չեզոք զինված լիգային Ռուսական կայսրության, Շվեդիայի և Պրուսիայի հետ միասին: Մեծ Բրիտանիան այս միացման գործուղությանը համարեց թշնամական արարք և հարձակվեց Կոպենհագենի վրա, արդյունքում ոչնչացվեց Դանիայի ռազմածովային ուժերը և ավերվեց Կոպենհագենի մի հատվածը։ Սկսվեց Դանիա-Բրիտանական պատերազմը, որի արդյունքում Դանիան հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ և տնտեսությունը անկման եզրին կանգնեց։ Դանո-Նորվեգիական դաշինքը լուծարվեց Կիելի պայմանագրով 1814 թ.։ Նորվեգիան Շվեդիայի հետ ստեղծեց նոր միություն, որը գոյատևեց մինչև 1905 թ.։ Դանիան կարողացավ պահպանել Իսլանդիան, Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:16 | Գրառում # 13 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Սահմանադրական միապետություն
Դանիայի լիբերալ և ազգային շարժումները ձևավորվեցին 1830-ականներին և Եվրոպական հեղափոխություններից հետո 1849 թ. հունիսին Դանիան դարձավ սահմանադրական միապետություն։ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմից հետո 1864 թ. Դանիան զիջեց Շլեզվիգ Հոլսթեյն նահանգները Պրուսիային։ Դրանից հետո Դանիան չեզոք դիրք գրավեց Եվրոպայում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալի պայմանագրով Դանիային վերադարձվեց Շլեզվիգ-Հոլսթեյն նահանգը: Վախենալով Գերմանիայի Իրրեդենտիզմից, Դանիան որոշեց Շլեզվիգ նահանգում հանրաքվե անցկացնել։ Հանրաքվեի արդյունքում ձայների մեծամասնությամբ Շլեզվիգը միացավ Դանիային, իսկ հանրաքվեի օրը նահանգում ազգային տոն է հայտարարված։
Դանիան դարձավ Եվրոպական միության անդամ 1973-ին։ Գերմանիայի ներխուժումը Դանիա տեղի ունեցավ 1940 թ. ապրիլի 9-ին, երկու ժամ դիմադրությունից հետո Դանիայի կառավարությունը անձնատուր եղավ։ Տնտեսական համագործակցությունը Գերմանիայի հետ շարունակվեցին մինչև 1943 թ., երբ Դանիայի կառավարությունը խզեց բոլոր հարաբերությունները և ոչնչացրեց իր ռազմանավերը, իսկ սպաներին տեղափոխեց Շվեդիա։ Պատերազմի ընթացքում Դանիայի հրեաները քիչ տուժեցին կառավարության վարած հրեապաշտպան քաղաքականության շնորհիվ։ 1948 թ. Իսլանդիան անկախացավ, իսկ Ֆարերյան Կղզիներին տրվեց ինքնիշխանական կարգավիճակ։ Պատերազմից հետո Դանիան դարձավ Միացյալ Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ և 1973 թ. Բրիտանիայի և Իռլանդիայի հետ միասին միացավ Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (այժմյան Եվրոպական միություն) 1972 թ. հանրաքվեից հետո։ Գրենլանդիան ստացավ ինքնիշխանություն 1979-ին։ Ոչ Գրենլանդիան, ոչ էլ Ֆարերյան կղզիները չեն մտնում Եվրոպական միության մեջ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:16 | Գրառում # 14 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Աշխարհագրություն
Դանիայի աշխարհագրություն
Դանիայում տարածված են հիմնականում լայնատերև անտառները Գտնվելով Հյուսիսային Եվրոպայում, Դանիան զբաղեցնում է Յուտլանդիա թերակղզին և 443 անվանված կղզիներ (ընդհանուր 1419 կղզի, որոնց մակերեսը մեծ է 100 մ²)[22]։ Այս կղզիներից 72 բնակեցված են, Ֆյունը և Զելանդիան խոշորագույններն են, Բորնհոլմը տեղակայված է արևելքում, Բալթիկ ծովում։ Մեծ կղզիներից շատերը միացած են իրար կամուրջներով։ Էրեսունդի կամուրջը միացնում է Զելանդիան Շվեդիայի հետ, Մեծ գոտի կամուրջը միացնում է Ֆյունը Զելանդիայի հետ, և Փոքր գոտի կամուրջը միացնում է Յուտլանդիան Ֆյունի հետ։ Մյուս կղզիների հետ կապը իրականացվում է լաստանավերով կամ օդանավերով։ Յուտլանդիա թերակղզու հարավային մասում Դանիան սահմանակից է Գերմանիայի հետ, մյուս կողմերից թերակղզին շրջապատված է Հյուսիսային և Բալթիկ ծովերով։ Սկագերակ նեղուցը Դանիան բաժանում է Նորվեգիայից, իսկ Կատեգատ և Էրեսուն նեղուցները` Շվեդիայից։ Պաշտոնապես Դանիայի կազմի մեջ է մտնում նաև աշխարհում ամենամեծ կղզի` Գրենլանդիան, ինչպես նաև Ֆարերյան կղզիները։ Սակայն այս երկու տարածքները ինքնավար են և փաստացիորեն անկախ։ Դանիայի խոշորագույն քաղաքները, որոնց բնակչությունը ավելին է քան 100 000-ը` մայրաքաղաք - Կոպենհագենը (1 096 187) Զելանդիայի վրա, Օրհուսը (219 003) և Օլբորգը (120 059) Յուտլանդիայում, և Օդենսեն (145 300) Ֆյունի վրա։ Դանիայի տարածքի մակերեսն է 43,094 կմ²։[23][3] Դանիայի ցամաքային մասի մակերեսը հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, քանի որ օվկիանոսը անընդհատ լվանում կամ ավելացնում է ափեզրը, բացի այդ իրականացվում են բազմաթիվ հողերի ամրապնդման ծրագրեր (որպեսի պայքարեն լավացման դեմ)։ Գերմանիայի հետ սահմանի երկարությունը 68 կմ, մյուս կողմերից շրջապատված է 7 314 կմ երկարությամբ մակընթացային ափեզրով (ներառյալ բազմաթիվ փոքր ծովախորշեր)։[24] Դանիայում չկա մի վայր, որը հեռու լինի ծովեզրից ավելին քան 52 կմ։ Դանիայի ամենահյուսիսային կետը Սկագեն քաղաքն է (հյուսիսային Սկավ ծովափ) 57° 45' 7" հյուսիսային լայնության վրա, ամենահարավային կետը` Գեդսեր գյուղն է (Ֆալստեր կղզու հարավային ափին) 54° 33' 35" հյուսիսային լայնության վրա, ամենաարևմտյան կետը Բլավենդշուկ հրվանդանն է 8° 4' 22" արևելյան երկայնության վրա, և ամենաարևելյան կետը` Օյստերսկար ժայռն է 15° 11' 55" արևելյան երկայնության վրա, այն գտնվում է Էրթոլմեն կղզեխմբում 18 կիլոմետր Բորնհոլմ կղզուց հյուսիս-արևելք։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 16:16 | Գրառում # 15 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Լանդշաֆտը ցածրադիր է, հիմնականում երեք տեսակի` գյուղատնտեսական մշակահողեր, անանտառ տարածքներ (մարգագետիններ, ճահիճներ, քարքարուտներ) և անտառներ։ Ռելիեֆը հարթավայրային է սառցակալման հետքերով, միջին բարձրությունը ծովի մակարդակից 31 մետր է։ Երկրի ամենաբարձր կետն է Ինդինգ Սկովհոյը (173 մ), ամենացածրը Լամեֆյորդը (-7 մ)։ Երկրի տարածքում գտնվող ջրային տարածքների մակերեսը կազմում է 700 կմ²։ Յուտլանդիայի արևմուտքում գերակայում են ավազային և քարակարկառների հարթավայրերը, հյուսիսում և արևելքում ցածր լեռներ են 173 մ առավելագույն բարձրությամբ և բազմաթիվ լճեր։ Դանիայում հիմնականում հոսում են փոքր գետեր, որոնցից ամենանշանակալին Գուդենոն է (երկարությունը 176 կմ) է։ Հարթավայրային մասում կան բազմաթիվ սառցադաշտային ծագման լճեր։ Անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11,8 %-ը։ Դանիայի տարածքի բնական լայնատերև (հաճարենու և կաղնու) անտառները ամբողջությամբ ոչնչացվել են մարդու գործունեության արդյունքում, այժմ վերականգնելու համար բնական անտառները ամեն տարի տնկվում է մոտ 3 000 հա անտառ։ Կղզիների վրա գերակշռում են մշակվող կաղնու անտառները, Յուտլանդիա թերակղզում` փշատերևները (եղևնի, սոճի)։ Դանիայի տարածքում բնակվում են կաթնասունների 49 տեսակ, որոնցից 19 ներառված են Դանիայի Կարմիր գրքում։ Նրանց մեծամասնությունը կրծողներ և միջատակերներ են։ Անտառներում պահպանվել են այծյամը և եղջերուն, Հյուսիսային ծովի ջրերում կա բալթիական ներպա, հասարակ փոկ, երկարադունչ փոկ։ 1850 թ. հետո անհետացած են համարվում մոտ 350 տեղաբնակ կենդանիների տեսակներ և բույսեր։
|
|
| |
|