Կիպրոս
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:32 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| DROSH@
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:33 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կիպրոս (հունարեն՝ Κύπρος, թուրքերեն` Kıbrıs) կամ պաշտոնապես` Կիպրոսի Հանրապետություն (հունարեն` Κυπριακή Δημοκρατία, թուրքերեն` Kıbrıs Cumhuriyeti), պետություն է Միջերկրական ծովի արևելյան մասում` Թուրքիայից հարավ, որը գտնվում է նույնանուն կղզու վրա։ Կիպրոսի Հանրապետությունը զարգացած երկիր է և անդամ է Եվրոպական Միության՝ 2004-ի մայիսի 1-ից։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:33 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Աշխարհագրություն
Կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով. պղինձը առաջինը հայտնաբերվել է այնտեղ: «Կիպրոս» անունից է ծագել պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», որովհետև կղզին շատ հարուստ է պղնձի հանքերով։ Կղզու մակերևույթը լեռնային է: Հյուսիսային ափի երկայնքով ձգվում են Կիրենիա, հարավում՝ Տրոոդոս լեռնաշղթաները, իսկ կենտրոնում Մեսաորիա հարթավայրն է: Կան պղնձի, քրոմի, երկաթի, ասբեստի պաշարներ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:33 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Արդյունաբերություն
Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (պղինձ, քրոմ, երկաթ) և գյուղատնտեսական հումքի վերամշակող (ծխախոտ, գինի, մրգի պահածոներ և այլն) ճյուղերը: Կա նաև տնայնագործական և արհեստագործական արտադրություն (գորգեր, ձեռագործ, խեցեղեն): Մշակում են ցորեն, գարի, ընդեղեն, բոստանային բույսեր, խաղող, ցիտրուսներ, ծխախոտ, նշենի: Կան ձիթենու և ընկուզենու պուրակներ: Զարգացած է շերամապահությունը, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությունը:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:33 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պատմական ակնարկ
Իր գոյության հազարամյակների ընթացքում Կիպրոսը շատ քիչ է եղել անկախ: Մ.թ.ա. I հազարամյակում կղզուն տիրել են ասորեստանցիները, խեթերը, եգիպտացիները, պարսիկները, Ալեքսանդր Մակեդոնացու փոխարքաները, հռոմեացիները: VII դարում այն զավթել են արաբները, XII դարում՝ խաչակիրները, իսկ 1571թ-ից՝ օսմանյան թուրքերը: 1878թ-ին Արևմտյան Հայաստանում Ռուսական կայսրության առաջխաղացումը դիմագրավելու նպատակով Կիպրոսը զավթել են անգլիացիները, որոնց տիրապետությունն այնտեղ տևեց մինչև 1960 թ-ի օգոստոսի 16-ը, երբ Կիպրոսը հռչակվեց անկախ հանրապետություն և 1961-ն դարձել է Ազգերի Համագործակցության անդամ հանրապետություն։ : Բայց անկախություն ստանալուց հետո էլ Կիպրոսը չձերբազատվեց գաղութային կապանքներից, քանի որ Անգլիան այնտեղ պահպանում էր իր ռազմական խարսխակայանները և Հունաստանի ու Թուրքիայի հետ հանդես էր գալիս կիպրական պետության «երաշխավոր»: Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հզ. տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում: Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը: 1974-ին, կիպրացի հույների և թուրքերի միջև Բախումներից հետո Իսկ 1974 թ-ին Թուրքիան պարզապես նվաճեց Կիպրոսի հյուսիսարևելյան մասը և այնտեղ հռչակեց այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որին մինչև օրս, բացի Թուրքիայից, ոչ մի երկիր չի ճանաչել: Այդ պատճառով հազարավոր կիպրացիներ ստիպված եղան տեղահանվել և «անկախ» թուրք-կիպրական կարավարություն կազմվեց կղզու հյուսիսում։ Այդ իրադարձությունները և ստեղծված քաղաքական իրավիճակը տակավին դժվարություններ են պատճառում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:33 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Վարչական բաժանում
Կիպրոսի Հանրապետությունը, որն աշխարհի երկրների կողմից ճանաչված պետություն է, գերիշխանության պահանջներ է հայտարարել ամբողջ Կիպրոս կղզու և շրջակա ջրերի նկատմամբ, բայց de facto կղզին բաժանված է չորս մասի. Կիպրոսի Հանրապետության վարչությանը ենթակա հարավային շրջանը «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» թուրքաբնակ ինքնակոչ «պետությունը» հյուսիսում Կղզու երկու հակառակ մասերը միմյանցից տարանջատող և ՄԱԿ-ի կողմից վերահսկվող Կանաչ Գիծը Բրիտանական գերիշխանության տակ գտնվող Ակրոտիրի և Դեկելիա ռազմական բազաների տարածքը
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:34 | Գրառում # 7 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Տուրիզմ
Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով: Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիրը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:34 | Գրառում # 8 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:04 | Գրառում # 9 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| http://www.encyclopedia.am/about.php
|
|
| |
|
HaRuT1 | Ամսաթիվ: Հինգշաբթի, 07.03.2013, 11:57 | Գրառում # 11 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| mersi NANAJan,
|
|
| |