Կիրակի, 29.12.2024, 01:51
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ադրբեջան
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:12 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
chem sirum es erkir@ sick sick sick sick
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:12 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Պետական լեզու` ադրբեջաներեն
Քաղաքամայր` Բաքու
Պետական կարգ` Նախագահական հանրապետություն
Կրոն` իսլամ 93.4%, քրիստոնեություն 4,9, հուդայականություն 0,4, այլք 1,4%
Մակերես` 75.142 կմ² (0,6% ջրային)
Ազգաբնակչություն` 9.493.600 (2012)
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:12 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ադրբեջան (ադրբեջաներեն՝ Azərbaycan, պաշտոնապես Azərbaycan Respublikası, Ադրբեջանական Հանրապետությունը) հանրապետություն է Հարավային Կովկասում և գտնվում է Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանում։ Սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը արևմուտքում, Վրաստանին հյուսիսարևմուտքում, Ռուսաստանի Դաշնությանը հյուսիսում և Իրանի Իսլամական Հանրապետությանը հարավում։ Ադրբեջանական Հանրապետության կազմի մեջ է մտնում նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որը սահմանակցում Հայաստանի Հանրապետությանը, Իրանին և Թուրքիային (7 կմ լայնությամբ միջանցքով)։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:13 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Պատմություն
Այժմյան Ադրբեջանի տարածքը ներառում է պատմական Աղվանքը, Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան, մասամբ նաև Սյունիք և Այրարատ նահանգները: Իսկ «Ադրբեջան» տեղանունը, որն Իրանի հյուսիսարևմտյան երկրամասի պատմական անվանումն էր, մինչև 1918 թ. չի տարածվել նրա տարածքների վրա: Ադրբեջանի ժողովրդի ձևավորումն սկսվել է XI դարի վերջից, երբ արևելյան Այսրկովկաս են ներխուժել թուրքալեզու քոչվոր ցեղերը: Այն ընթացել է թուրքալեզու և իրանալեզու տարրերի համախմբման պայմաններում, տնտեսական և կրոնամշակութային ընդհանրությունների հիմքի վրա: Մինչև 1920-ական թվականները ադրբեջանցիները հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով: XVI դարի սկզբին ժամանակակից Ադրբեջանի տարածքը մտնում էր Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ, և այստեղ ձևավորվեցին մի քանի խանություններ` Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղուբայի և այլն: XIX դարի սկզբին Ադրբեջանի տարածքը միացվեց Ռուսական կայսրությանը: Ադրբեջանական ազգային պետականությունը ձևավորվել է 1918 թ-ի մայիսին, երբ Խորհրդային Ռուսաստանից անջատված Այսրկովկասում ստեղծվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները: Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն ունեցավ մինչև 1920 թ-ի ապրիլի 28-ը, երբ այստեղ՝ առաջինն Այսրկովկասում, հաստատվեցին խորհրդային կարգեր: Վիթխարի է Կասպից ծովի նշանակությունը երկրի տնտեսության համար, որը ողողում է երկրի ամբողջ արևելյան ափը: Այն էժան տրանսպորտային միջոց է, ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հարուստ է նավթի և գազի պաշարներով, արժեքավոր ձկնատեսակներով (Կասպից ծովին բաժին է ընկնում թառափի համաշխարհային որսի ավելի քան 80%-ը):
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:13 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Աշխարհագրականորեն բուն Ադրբեջանից անջատված է նրա կազմի մեջ մտնող Նախիջևանի Հանրապետությունը, որի տարածքը կազմել է Մեծ Հայքի մի մասը և մտել է նրա տարբեր աշխարհների (Այրարատ, Սյունիք, Վասպուրական) կազմերի մեջ, սակայն 1921 թ-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված պայմանագրով այն Ադրբեջանին է բռնակցվել (ավելի ուշ՝ 1924 թ-ին, այստեղ ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը): Նույն՝ 1921 թ-ին, Մոսկվայի ցուցումով Ադրբեջանին էր միացվել նաև Արցախը (1923 թ-ին այստեղ կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որը 1991 թ-ին հռչակեց իր անկախությունը): 1991 թ-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, որն առաջինը ճանաչեց Թուրքիան: Ադրբեջանը բազմազգ երկիր է. ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության 80%-ը: Ազգային փոքրամասնություններից են թալիշները, թաթերը, լեզգիները, ռուսները, հրեաները, ուկրաինացիները, քրդերը, մինչև 1991 թ.` նաև հայերը և այլք: Խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանի տնտեսությունը որոշակի զարգացում ապրեց: Բացի նավթից, որն արդյունահանվում էր դեռևս XIX դարից, բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններն արտադրում են պողպատ, տարբեր մեքենաներ ու հաստոցներ, սինթետիկ կաուչուկ, ավտոդողեր, քիմիական նյութեր և այլն: Սննդի արդյունաբերության ճյուղերից առավել աչքի են ընկնում մրգի և ձկան պահածոների արտադրությունն ու գինեգործությունը: Զարգացած է նաև գորգագործությունը: Գյուղատնտեսության մեջ մշակում են բամբակենի, ծխախոտ, թեյ, ձիթենի, ցիտրուսներ, հացահատիկային բույսեր: Նախալեռնային շրջաններում տարածված է խաղողագործությունը: Ամենուրեք կան պտղատու այգիներ (առավել տարածված պտուղներն են նուռը, նուշը, թուզը, սերկևիլը): Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն ու տավարաբուծությունն են: Զարգացած է ձկնորսությունը (հատկապես` թառափի և սաղմոնի):

 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:13 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Տնտեսություն
Ադրբեջանը, լինելով ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև` ԽՍՀՄ-ի մասը, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի ու բնական հարուստ պաշարների շնորհիվ դարձել է ինդուստրիալ-ագրարային երկիր։
Տնտեսության մեջ առաջատարը ծանր արդյունաբերությունն է։
Խորհրդային իշխանության տարիներին էլ ավելի զարգացավ ավանդական ճյուղը` նավթարդյունահանումն ու նավթի վերամշակումը։ Միաժամանակ ստեղծվեցին քիմիական, սև մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի ու թեթև արդյունաբերական ձեռնարկություններ։ Ճյուղային կառուցվածքի հետ մեկտեղ փոխվեց նաև արդյունաբերության տարաբաշխումը։ Եթե նախկինում այն կենտրոնացված էր հիմնականում Ապշերոնյան թերակղզում, ապա ներկայումս տեղաբաշխված է ողջ Ադրբեջանով։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:13 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Անվանում
Երկիրն ադրբեջաներեն կոչվում է Ազերբայջան, որը կազմված է պարսկերեն ազեր «կրակ» և բայջան «երկիր» բառերի միացումից, այսինքը նշանակում է «կրակե երկիր»։ Ենթադրում են, որ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են կրակապաշտների տաճարներ)։ Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն ադուր բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է ադր)։ Երկրի հարավային մասը հին հունական աղբյուրներում կոչվում է Ատրոպատենե, հայկականում` Ատրպատական։ Այդպես է կոչվել Փոքր Մարաստանում Աքեմենյանների սատրապ Ատրոպատեսի անունով (նա մ.թ.ա. 321-ին Փոքր Մարաստանը հռչակել է անկախ թագավորություն և դարձել հարստության հիմնադիր թագավորը)։ Ադրբեջանցի ժողովուրդը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը հայտնի էր թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով, այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա` ադրբեջանցիներ (ինքնանվանումը` ազերբայջանլար)։ sick
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024