Լատվիա
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:08 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Լատվիա
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:08 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Ռիգա Տարածքը՝ 64,6 հզ. կմ2 Բնակչությունը՝ 2,3 մլն Պետական լեզուն՝ լատիշերեն Դրամական միավորը՝ լատ
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:08 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Լատվիա (Լատվիերեն` Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում: Մայրաքաղաքն է Ռիգան: Լատվիան մերձբալթիկ երկրներից մեկն է` Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից:Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին: Երկիրը բաժանված է 4 մասերի ` Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:09 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:09 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Աշխարհագրական դիրք, բնություն Լատվիան գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրում, արևմուտքից ողողվում է Բալթիկ ծովի և նրա մաս կազմող Ռիգայի ծոցի ջրերով: Հարթ ալիքավոր դաշտավայրերը (Մերձծովյան, Միջինլատվիական, Հյուսիսլատվիական) հերթագայվում են բլրավոր բարձրություններով (Վիձեմյան, Կուրզեմի, Լատգալի): Ամենուր կարելի է տեսնել հնագույն սառցադաշտերի հետքեր՝ գլաքարեր, քարակարկառային բլրակներ, ծովային մանրաքարեր և ավազի նստվածքներ: Ցածրավայրերում շատ են ճահիճները: Ընդերքում կա շինանյութերի առատ հումք՝ դոլոմիտ, կրաքար, կավ, մանրախիճ, ավազ, ինչպես նաև տորֆ, սաթ: Բալթիկ ծովի հարևանությունն իր կնիքն է դրել երկրամասի կլիմայի վրա: Կլիման բարեխառն անցումային է՝ ծովայինից ցամաքայինի: Լատվիայի ամենամեծ գետը Դաուգավան է (Արևմտյան Դվինայի ստորին հոսանքը), որին ժողովուրդը կոչել է մայր գետ և իր երգերում գովերգել նրա գեղեցկությունը: Նավարկելի մեծ գետեր են նաև Վենտան, Լիելուպեն, իսկ ամենագեղեցիկը Գաուայան է, որի բարձր անտառապատ ափերին է գտնվում «Վիձեմյան Շվեյցարիան»: Լճերը, որոնցից առավել խոշոր են Լուբանասը, Ռեզնասը, Լինպայասը, զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 2 %-ը: Լատվիան հարուստ է անտառներով (տարածքի մոտ 1/3–ը):
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:09 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կենդանական աշխարհ Հարուստ է նաև կենդանական աշխարհը. անտառներում կան որմզդեղն, ազնիվ եղջերու, այծյամ, վարազ, աղվես, ճագար, սկյուռ, կուղբ և այլն: Թռչուններից տարածված են մայրեհավը, աքլորը, աքարը, խլահավը, գետափերին, լճերում՝ բադերն ու սագերը: Ծովն ու քաղցրահամ ջրերը հարուստ են ձկներով:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:09 | Գրառում # 7 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պատմություն Դարեր շարունակ բալթյան այս երկրի տարածքում խաչաձևվել են գերմանական ավատատերերի, սկանդինավյան նվաճողների, ռուսական իշխանների ու լեհական թագավորների շահերը: XVIII դարում, երկարատև Հյուսիսային պատերազմներից հետո, լատվիական հողերը աստիճանաբար մտել են Ռուսական կայսրության կազմի մեջ: Չնայած գրեթե 200-ամյա ցարական տիրապետությանը` XX դարի սկզբներին Լատվիան արդեն արդյունաբերապես զարգացած երկրամաս էր: 1918 թ-ի փետրվարին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երկիրը նվաճեցին գերմանական զորքերը: Բայց արդեն նույն թվականի նոյեմբերին, երբ Գերմանիան պարտություն կրեց պատերազմում, Լատվիան հռչակեց իր անկախությունը: Դա որոշ ընդհատումներով շարունակվեց մինչև 1940թ-ի ամառը, երբ սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լատվիան գրավվեց և ընդգրկվեց ԽՍՀՄ կազմի մեջ: Լատվիան Խորհրդային Միության մերձբալթյան հանրապետություններից առաջինն էր, որ 1991 թ-ի մարտի 3–ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով հռչակվեց անկախ ինքնիշխան պետություն: Լատվիայի հիմնական բնակիչները լատիշներն են, թվաքանակով երկրորդը ռուսներն են: Բնակվում են նաև բելառուսներ, լեհեր, ուկրաինացիներ, լիտվացիներ, հրեաներ, հայեր և այլք:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:09 | Գրառում # 8 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Արդյունաբերություն, գյուղատնտեսություն Լատվիան բարձր զարգացած արդյունաբերության ու գյուղատնտեսության երկիր է: Զարգացած են արդյունաբերության էլեկտրոնային, ռադիոտեխնիկական, սարքաշինական ճյուղերը, տրանսպորտային մեքենաշինությունը: Գործարաններն արտադրում են էլեկտրագնացքների վագոններ, տրամվայներ, ավտոմատ հեռախոսակայաններ, հեռախոսներ, բարդ ու ճշգրիտ այլ սարքեր և մեքենաներ: Հանրահայտ են Ռիգայում արտադրված հեռուստացույցները, ռադիոընդունիչներն ու տրանզիստորները, «ՌԱՖ» միկրոավտոբուսները: Մայրաքաղաք Ռիգայում, ինչպես նաև Դաուգավպիլս, Վալմիերա, Օլայնե քաղաքներում, որոնք քիմիական արդյունաբերության կենտրոններ են, արտադրվում են սինթետիկ մանրաթել, ապակեթել, կապրոն, քիմիական ռեակտիվներ, կենսաքիմիական դեղանյութեր, բարձրորակ լաքեր ու ներկեր, կենցաղային քիմիայի տարբեր առարկաներ: Արտադրանքի ծավալով ու որակով աչքի են ընկնում թեթև (բրդե ու վուշե գործվածքներ, տրիկոտաժ, կոշիկ) և սննդի (խտացրած կաթը, պանիրը, կարագը, խոզապուխտը, ձկան պահածոները մեծ պահանջարկ ունեն) արդյունաբերությունները: Լատիշ ժողովրդի կյանքը հնուց ի վեր կապված է ծովի հետ: Այսօր էլ երկիրն ունի հզոր ձկնորսական նավատորմ, որը ձուկ է որսում ոչ միայն Բալթիկ ծովում, այլև Հյուսիսային ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրերում: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնաբուծությունն է:
|
|
| |
|