Կիրակի, 29.12.2024, 01:43
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:06 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Երկրի ցածրադիր հարթավայրային շրջաններում արհեստական ոռոգման շնորհիվ աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:06 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայաստանը հնուց ի վեր հռչակված է անուշահամ պտուղներով՝ խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, բալ, կեռաս, սալոր և այլն։ Հատկապես հռչակված է ծիրանը, որն օտարների կողմից ստացել է հայկական (armeniaca) անունը։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:06 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ars
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:06 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հացահատիկային կուլտուրաների (ցորեն, գարի, հաճար, կորեկ) մշակությամբ նշանավոր են եղել Շիրակը, Բագրևանդը, Տարոնը, Սևանի ավազանը, Երզնկայի և Խարբերդի դաշտերը։ Հայաստանը եղել է վայրի ցորենի նախահայրենիքներից մեկը:

Ցամաքային կլիմայի պատճառով անտառները համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում, չնայած հնում, շատ ավելի տարածված են եղել։ Անտառները, որոնք մեծ մասամբ կոչվում էին մայրի, օղակում էին Հայկական լեռնաշխարհը՝ զբաղեցնելով նրա եզրային և տեղ-տեղ կենտրոնական շրջանները։ Ծառատեսակներից առավել տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին, սոճին և այլն։ Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Աղձնիքի, Կորճայքի անտառներում ամենուրեք հանդիպում են վայրի պտղատու ծառեր և թփեր։ Հայաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ չոր կլիմայի պատճառով գործնականում բացակայում են անտառները,տնկվել են արհեստական անտառներ։ Դրանցից Խոսրովի անտառը ներկայումս վերածված է պետական արգելոցի։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:07 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հնուց ի վեր ընտանի կենդանիներից Հայաստանում բուծել են ոչխար, այծ, կով, գոմեշ, ձի և պահել զանազան թևավորներ՝ հավ, բադ, սագ։ Վայրի կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, արջը, նապաստակը, կինճը (վայրի խոզ), վիթը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը և այլն։ Վայրի թռչուններից հանդիպում են արծիվը, անգղը, բազեն, արագիլը, կաքավը, բադը, սագը, լորը և այլն։ Մարդու գործունեության հետևանքով բավականին կրճատվել է կենդանական աշխարհը։ Սեպագիր աղբյուրների համաձայն՝ հեռավոր ժամանակներում Հայաստանի հարավում եղել են փղեր, ջայլամներ և առյուծներ, որոնցից վերջինները հիշատակվում են նաև «Աշխարհացոյց»-ում։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:07 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ARS
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:08 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայաստանի մի քանի աշխարհներ հնուց ի վեր հռչակված են եղել որպես ձիաբուծության խոշոր կենտրոններ։ Երկրի լեռնային և նախալեռնային ծաղկառատ վայրերում մեծ զարգացման էր հասել մեղվապահությունը։ Արարատյան դաշտում բազմացող մի տեսակի որդից պատրաստում էին որդան կարմիր կոչվող ընտիր ներկ, որն արտահանվում էր տարբեր երկրներ։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:08 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
0011
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024