Անտարկտիդա
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:40 | Գրառում # 1 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անտարկտիդա
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:41 | Գրառում # 2 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:41 | Գրառում # 3 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել: Հարավային բևեռային շրջան առաջինը 1772 թ-ին մուտք է գործել անգլիացի ծովագնաց Ջ. Կուկը: 1820 թ-ին ռուս ծովագնացներ Ֆ. Բելլինսգաուզենը և Մ. Լազարևն առաջին անգամ մոտեցան Անտարկտիդայի ափերին. հարավային նոր մայրցամաքը հայտնագործված էր: Դրանից 80 տարի անց, 1899 թ-ին, այստեղ ափ իջավ 10 մարդուց բաղկացած խումբ՝ նորվեգացի Կ. Բորխգրևինկի գլխավորությամբ: Նրանք առաջինն էին, որ համարձակվեցին ձմեռել անծանոթ մայրցամաքում և ապացուցեցին, որ Անտարկտիդայում հնարավոր է ապրել:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:41 | Գրառում # 4 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Մեկը մյուսի հետևից կազմակերպվեցին նոր արշավախմբեր՝ անգլիական, գերմանական, շվեդական, ֆրանսիական, նորվեգական: 1911 թ-ի դեկտեմբերի 15-ին` Ռ. Ամունդսենը, իսկ 1912 թ-ի հունվարի 18-ին Ռ. Սկոտը հասան Հարավային բևեռ: Այժմ այնտեղ գործում են ԱՄՆի «Ամունդսեն-Սկոտ» մշտական գիտական կայանը, Ռուսաստանի «Մոլոդյոժնայա» կայանը, Դեյվիսի ծովի ափին՝ «Միռնի» ավանը և այլն: Երկրի վրա մարդու հայտնվելուց դեռևս միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային անտառներ, բնակվում էին ահռելի չափերի կենդանիներ: Գիտնականները գտնում են, որ եղել է ժամանակ, երբ Անտարկտիդան Ավստրալիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի մի մասի հետ միասին կազմել է մի հսկա աշխարհամաս՝ Գոնդվանան:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:41 | Գրառում # 5 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Սառցե շերտի տակ հայտնաբերվել են լեռնաշղթաներ, որոնց բարձրությունը 3000–4000 մ է: Անտարկտիկական Անդերի Վիլսոն լեռնագագաթը (5140 մ) Անտարկտիդայի ամենաբարձր կետն է
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:42 | Գրառում # 6 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անտարկտիդայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ երկաթի հանքաքար, ոսկի, ալմաստ, գունավոր մետաղներ, քարածուխ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:42 | Գրառում # 7 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքն է: Այն երկարատև ամռան ընթացքում ստանում է մեծ քանակությամբ ջերմություն, սակայն սառցածածկույթն անդրադարձնում է այդ ջերմության 90 %-ը, և մակերևույթը չի տաքանում: Նվազագույն ջերմաստիճանը (-88,3օC) գրանցվել է «Վոստոկ» գիտահետազոտական կայանում, որը համարվում է երկրագնդի ցրտի բևեռը: Կան շրջաններ, որտեղ տարվա ընթացքում 340 օր շարունակ ձնաբքեր են լինում: Անտարկտիդայի առափնյա շրջաններում կան սառցածածկույթից ազատ տարածքներ՝ անտարկտիկական օազիսներ (տարածքի 0,2–0,3 %-ը), որտեղ աճում են մամուռներ, քարաքոսեր:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:42 | Գրառում # 8 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ջրերը հարուստ են ծովային կաթնասուններով՝ մի քանի տեսակի փոկեր, ծովալուսաններ, կետեր, այդ թվում` երկրագնդի ամենախոշոր կենդանին՝ կապույտ կետը: Շատ են թռչունները՝ պինգվիններ, ճայեր, մրրկահավեր, ծովագռավներ: Անտարկտիդան ոչ մի պետության չի պատկանում և չունի մշտական բնակչություն, գիտահետազոտական կայաններում աշխատում են տարբեր երկրների գիտնականներ, որոնք ուսումնասիրում են մայրցամաքի դեռևս չբացահայտված գաղտնիքները:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 15.02.2013, 17:42 | Գրառում # 9 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1959 թ-ին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը և 10 այլ պետություններ կնքել են համաձայնագիր, ըստ որի՝ մայրցամաքը կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով, իսկ 1991 թ-ին կնքված նոր համաձայնագրով` 50 տարով արգելվում է այնտեղ օգտակար հանածոների արդյունահանումը:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Շաբաթ, 16.02.2013, 22:18 | Գրառում # 10 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
NANAJan | Ամսաթիվ: Կիրակի, 17.02.2013, 16:48 | Գրառում # 11 |
Генерал-майор
Խումբ: լրագրող
Գրառումներ: 319
Կարգավիճակ: Offline
| SHAT EM SIRUM MISHT LSEL NORUTUNNER < LSEL VICHAKAGRUTUNNER< ORINAK VERJERS IMACA VOR ASHXARHUM AMENATARACVAC ANUN@ MUHAMEDNE
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Կիրակի, 17.02.2013, 18:34 | Գրառում # 12 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| NANAJan, es el
|
|
| |
NANAJan | Ամսաթիվ: Կիրակի, 17.02.2013, 18:37 | Գրառում # 13 |
Генерал-майор
Խումբ: լրագրող
Գրառումներ: 319
Կարգավիճակ: Offline
| shat hetaqrqir e
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Կիրակի, 17.02.2013, 18:41 | Գրառում # 14 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ba arjeri masin kardacel es? NANAJan,
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Կիրակի, 17.02.2013, 18:41 | Գրառում # 15 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |