Շաբաթ, 28.12.2024, 10:26
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Գևորգ Էմին
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:00 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գևորգ Էմին
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:00 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Քո աչքերի մեջ

Քո աչքերի մեջ հայացք կա ուրիշ,
Գանգուրների մեջ մատների շոյանք,
Շուրթերիդ՝ հուշ հին համբույրների,
Մատիդ՝ մատանուց մնացած օղակ:

Բայց դու մի ժպտա մեղավորի պես,
Եվ մի խեղճանա,
Քեզ չեմ նախատում,
Դու լավ գրքի ես նմանվում այնպես,
Իսկ գիտե՞ս:
Լավը շատերն են կարդում:

Կարդու՞մ:
Այլ բան է լավ գիրքը բացել,
Եվ այլ՝
Հասկանալ,
Զգալ,
Հավատալ...

Նրանք շուրթերդ են թերթել ու անցել,
Իսկ ես ուզում եմ
Քո սիրտը կարդալ...
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:01 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ԼՈՐԿԱՅԻ ԱՂՈԹՔԸ

Մեղավո~ր էլ չեն նրանք, տե'ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ո'չ երգեցիկ-
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,
Ինչո?ւ ագռավի երա'մ նետեցիր.
Թե ճերմա~կ էիր, տե'ր, ինձ ստեղծել,
Ի~նչ գործ ունեի այս սև երամում,
Ուր ամեն սև հանք փորձեր ինձ կտցել-
Ճերմակը կարծած գո~ւյնը թշնամու...

Եթե պիտի ինձ թողնեիր կտցել
Եվ արյունլվա ցա~ծ նետել վերից,
Ինչո?ւ կամեցար հենց այստե'ղ գցել`
Այս վտառի' մեջ իժ ու օձերի...

Չ՞է որ հավքերը, գիտե~ս, իմաստո'ւն,
Սողուննեի~ց են երբեմն սերել,
Եվ ամեն սողուն, նախանձը սրտում,
Թռչունի ճախրը չի~ կարող ներել.

Եվ, ինչքան էլ խե~ղճ լինի իմ առջև,
Նրանո'վ է հենց հզոր ինձանից,
Որ,- անզո~ր ինձ պես ճախրել ու թռչել,-
Վախ չունի կյանքում նաև... անկումի~ց..

Մեզավո~ր էլ չեն նրանք, տե'ր, գուցե,
Իմ թշնամիներն այս` ոչ երգեցիկ.
Թե սոխա~կ էիր դու ինձ ստեղծել,-
Ինչո?ւ ագռավի երա'մ նետեցիր...
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:01 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Մահը մի՛շտ հիշիր

Մահը մի՛շտ հիշիր,

Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրեւի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխ
արհում...
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:02 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ԳԱԼԻՔԻՆ

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Տե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ.......
 
HaRuT1Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:02 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գևորգ Էմին - Մեր այբուբենը

Այբուբեն չէ սա
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ:
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար.
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու համար:
Խունկը խորանի
Ծնողը բանի,
Կնիքն ինքնության.
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան:
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի,մատյան հավատքի,
Յուղ անմար ջահի:
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:
Ռումբն է մեր ռազմի,
ռունգը բնազդի,
ռահվիրան կյանքի,
Սերն ու սիրտն է մեր,
սերմը միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր:
Տունը՝ ցամաքում,
տապանը ջրում,
Րոպեն սլացքում,
Ցորյանը արտում,
ՈՒղին անհայտում,
Փառքը սխրանքում:
Քիստն է ու քաղն է մեր,
քանքար ու քնար,
քարավան ու ափ,
ԵՎ
Օջախն անմար,
օժիտն անհատնում
Ֆե-ից մինչև Այբ:
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024