Հովհաննես Թումանյան
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:24 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ,
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:24 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը (փետրվար 19, 1869 - մարտ 23, 1923), լույս աշխարհ գալով Լոռվա Դսեղ գյուղում, նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև` Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887թ. ստիպված եղել թողնել դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև` Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Թումանյանը սկսել է ստեղծագործել ու համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ 80-ականների կեսից, լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս` որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ.), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ.)։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ. ստանձնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահի պաշտոնը: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։ Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին` 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |