Շաբաթ, 28.12.2024, 10:22
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Հովհաննես Թումանյան
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:24 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ,
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:24 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը (փետրվար 19, 1869 - մարտ 23, 1923), լույս աշխարհ գալով Լոռվա Դսեղ գյուղում, նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև` Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր վիճակի պատճառով 1887թ. ստիպված եղել թողնել դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև` Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Թումանյանը սկսել է ստեղծագործել ու համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ 80-ականների կեսից, լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս` որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ.), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ.), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ.)։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Թումանյանի պոեմներից, բալլադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ. ստանձնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահի պաշտոնը: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին` 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.03.2013, 11:25 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
0011
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024