Հովհաննես Թումանյան
|
|
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 1 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հովհաննես Թումանյան
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 2 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 3 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 4 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 5 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:04 | Գրառում # 6 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:05 | Գրառում # 7 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:05 | Գրառում # 8 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:05 | Գրառում # 9 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Բանաստեղծություններ
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:05 | Գրառում # 10 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ՀՐԱԺԵՇՏ
Այստեղ ահա կըբաժանվենք. Մնաս բարյավ, սիրելի. Այսպես ես չեմ ցավել երբեք Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ Եվ չգիտեմ, ուր կերթաս. Կասկածներից ես դողում եմ... Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս, Օրը տարի կդառնա, Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր, Որ քեզ շատ եմ կարոտել. Եվ տեսության ժամի համար Չըմոռանաս աղոթել։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:06 | Գրառում # 11 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն...
Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն, Այն չըքնաղ ուրուն, Որ զըրկում է ինձ Գիշերը քընից։ Դո՞ւ ես գըրկաբաց Հայտնըվում հանկարծ, Ուզում ես գըրկել, Ու հանկարծ, մեկ էլ Խավարի միջում Սահում ես, կորչում Դո՞ւ ես ծիծաղով Կամ ծանոթ ձայնով Մեր սիրած երգի՝ Իմ լուռ սենյակի Մոտից հեռանում Գիշերվա մըթնում Ասա՛, իմ սիրո՛ւն, Դո՞ւ ես այն ուրուն, Որ զրկում է ինձ Գիշերը քընից:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:06 | Գրառում # 12 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Ուշ է արդեն....
Մի որոնիր մի ժամանակ Արհամարածդ`այս կրծքի տակ, Հառաչանքով դւրս թռավ նա, Ու դատարկ է տեղը հիմա...
Էլ մի կանչիր,մի լար իզուր. Քո արցունքից միայն տխուր Հին-հին հուշեր պիտի զարթնեն, Եվ ինչ օգուտ ուշ է արդեն....
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:06 | Գրառում # 13 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ
Սիրում էի երբեմըն քեզ... Այժըմ ևս տակավին Իմ սրտումը դու ապրում ես, Բայց ոչ ուժով քո նախկին:
Առաջ հընչում էիր մաքուր, Որպես աղոթք իմ հոգում, Որպես սիրո նախանձ և հուր՝ Տաք արյունս բորբոքում:
Այժմ՝ որպես վաղուց մեռած Բարեկամի հիշատակ, Կամ մանկության օրով սիրած Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս, Էլ «հոգյակ» չեմ ես ասում, Չեմ աշխատում քուն մտնելիս, Որ քեզ տեսնեմ երազում:
Բայց զարմանքով երբեմնապես, Մտածում եմ ակամա, Ինչո՞ւ էլ դու սիրելի չես, Ինչո՞ւ ես քեզ մոռացա..
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:07 | Գրառում # 14 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ԻՄ ՍԵՐԸ
Ես սիրել եմ վարդը տըժգույն Սիրուց տանջված այտերի, Մելամաղձոտ խաղաղություն Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում Մի լուռ գաղտնիք սիրային, Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ, Օ՜, դրժվար է համբերել, Չասել՝ ինչով բախտավոր եմ, Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: ՈՒրբաթ, 22.03.2013, 11:07 | Գրառում # 15 |
 Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |