ՈՒրբաթ, 27.12.2024, 18:06
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

Մուտքի ձև
Մենք Օդնօկլասնիկոմ
Մինի - չաթ
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սիրուշո - ՊռեԳոմեշ
Մեր հարցումը
ձեր սիրած երգչուհին
Պատասխանների ընդհանուր քանակը: 55
Քեզ Համար

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 15 » anavart SER
15:23
anavart SER
Ես քեզ կորցրեցի...Կորցրեցի, առանց մտածելու, որ էլ քո նմանը չի լինելու, որ էլ քո պես հրաշքի չեմ գտնելու, որ առանց քեզ կյանքս անգույն ու դատարկ է լինելու: Կորցրեցի ու առանց գիտակցելու հիմարությունս....Կորցրեցի ու հիմա եմ հասկանում, որ չեմ կարող անցածը, առավել ևս քեզ՝ հետ բերել:
Չգիտեմ, երևի շատ էի տարվել քեզնով, երևի շատ էի նվիրվել ու գուցե այդքան էլ գոռոզ չէի, որ չընկնեի հետևիցդ ու շատ անգամներ չասեի <<Կներես ինձ>>՝ անգամ եթե սխալը ես չեմ եղել:
Անավարտ մնաց մեր սերը ու ինքս էլ չեմ գիտակցում ինչու՞: Պատճառը չգիտեմ կամ էլ՝ չեմ հիշում...Առաջինն ես եղել իմ կյանքում: Առաջինն ես ձեռքս բռնել, ամուր գրկել, փաթաթվել: Առաջինը քեզ եմ ասել <<Սիրում եմ>>:
Կարոտել եմ քեզ ^_^:
Հավատալով շուրջս պտտվող բամբասանքներին՝ իմ մեջ ուժ գտա ու վերջ տվեցի մեր հարաբերություններին: Ապրեցի առանց քեզ հանգիստ, սիրտս քո անունը լսելուց էլ արագ չէր զարկում: Աչքերս ամեն տեղ քեզ չէին որոնում ու հոգումս ամեն բան իրար չէր խառնվում: Կարողանում եմ ապրել հանգիստ, կարողանում եմ առաջ շարժվել, ստեղծագործել...Միայն թե դու բացակա ես...Բացակա ես ու հոգուս ինչ-որ մասնիկ բացակա է...Կորցրել եմ...Էնպես է ցավում հոգիս, էնպես կուզեի չկորցնել քեզ, էնպես կուզեի հետ բերել....Հենց այն ժամանակ էլ քեզ հետ չվիճել ու չբաժանվել կուզեի...Ասում են՝ ամենամեծ սխալը կատարած սխալը չուղղելն է, բայց ես չեմ կարող կորցրածս հետ բերել, չեմ կարող սխալս ուղղել, քանի որ նախ չգիտեմ, կուզե՞ս դու, թե ոչ և երկրորդ. քեզանից հետո ես հպարտությունս գտա ու եթե շատ էլ ուզեի, և՜ ամոթս, և՜ հպարտությունս թույլ չէր տա քեզ ասել. <<Ուզում եմ հետ բերել քեզ, ուզում եմ դառնալ քո կյանքի մի, չէ, մի չէ, շատ մեեծ մասնիկն եմ ուզում դառնալ...>>:
Ես գիտեմ ինչ է բաժանումը…Երբ հեռանալիս մենք ուզում ենք լսել «խնդրում եմ մի գնա» խոսքերը, որոնք այդպես էլ չեն արտասանվում: Դա անբացատրելի ցավ է, որը քեզ երկնքից ցած է նետում: Ցավ, որից սկսում է մթագնել կյանքիդ իմաստը: Հիասթափություն, արցունքներ, անքուն գիշերներ, կարմրած աչքեր…և այդպես էլ անպատասխան մնացած հարցեր…Ինքնաքննադատություն, փոխադարձ մեղադրանքներ և տանջող հիշողություններ, անավարտ մնացած պատմություն ու սեր...
Դիտումներ: 507 | Ավելացրեց: Gij | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ARSEN  
0

2 HaRuT1  
0

1 hovo  
0
0169 0169 0169 sa verja

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Հտ Հայկո
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Գրառումների պահոց
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Սիլվա Հակոբյան
Arman Tovmasyan
Միհրան Ծառուկյան

Copyright MyCorp © 2024