Շաբաթ, 28.12.2024, 10:12
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Նար-Դոս
MimiԱմսաթիվ: Երեքշաբթի, 26.03.2013, 20:14 | Գրառում # 16
Сержант
Խումբ: մոդերատոր
Գրառումներ: 27
Պարգևատրություններ: 23
Հեղինակություն: 12
Կարգավիճակ: Offline
Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1.3.1867, Թիֆլիս-13.7.1933, Թիֆլիս), հայ գրող։ Նար-Դոսի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։
 
MimiԱմսաթիվ: Երեքշաբթի, 26.03.2013, 20:14 | Գրառում # 17
Сержант
Խումբ: մոդերատոր
Գրառումներ: 27
Պարգևատրություններ: 23
Հեղինակություն: 12
Կարգավիճակ: Offline
Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիս նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։
Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-18-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։
1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։
1891-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսը այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր սխեմաներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։
1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։
 
  • Էջ 2-րդ 2-ից
  • «
  • 1
  • 2
Որոնել:


Copyright MyCorp © 2024