Շաբաթ, 28.12.2024, 10:13
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Շվեդիա
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:46 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեդիա
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:46 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեդիայի Թագավորություն
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:46 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեդիան պետություն է Հյուսիսային Եվրոպայում` Սկանդինավյան թերակղզու արևելքում և հարավում: Նրան են պատկանում Գոթլանդ, Էլանդ և մի շարք փոքր կղզիներ: Ափերը ողողում են Բալթիկ և Հյուսիսային ծովերը:
Երկրի մակերևույթը հիմնականում հարթավայրային է: Առավել բարձր է հյուսիսարևմտյան՝ Նորվեգիային սահմանակից մասը, որտեղ տարածվում են Սկանդինավյան լեռները (բարձրությունը` մինչև 2123 մ, Կեբնեկասե լեռ): Խիստ մասնատված ափերին շատ են մանր կղզիները` շխերները: Տարածքում են Նորլանդ սարահարթը և Միջինշվեդական դաշտավայրը:
Երկրի ընդերքում հայտնաբերվել են բարձրորակ երկաթաքարի համաշխարհային նշանակության պաշարներ: Կան նաև ցինկի, կապարի, պղնձի, վոլֆրամի հանքավայրեր:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:47 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Կլիման հյուսիսում ցամաքային է, ձմեռները խիստ են (Բոտնիկական ծոցը 4 ամիս սառչում է), հարավում՝ մեղմ և խոնավ:
Հարուստ է ջրաէներգետիկ պաշարներով: Գետերը կարճ են ու ջրառատ: Ինդալսէլվեն, Օնգերմանէլվեն գետերից յուրաքանչյուրի վրա գործում են 10-ից ավելի ջրէկներ: Հարավային հարթավայրերում շատ են լճերն (Վենեռն, Վեթեռն, Էլմարեն, Մելարեն) ու ճահիճները: Տարածքի 54 %-ը ծածկված է սոճու և եղևնու անտառներով: Կենդանիներից կան որմզդեղն, գորշ արջ, գայլ, աղվես, բևեռաղվես, կզաքիս, լուսան և այլն: Շատ են ջրլող թռչունները, բազմատեսակ ձկները: Կան բազմաթիվ ար
գելոցներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:47 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեդիայի տարածքում մարդու բնակության հետքերը մ.թ.ա. VIII–IX հազարամյակներից են: Մ.թ. առաջին դարերում Շվեդիայում բնակվել են հյուսիսգերմանական ցեղեր՝ սվիոններ, գաուտներ: Շվեդական վիկինգները (նույն նորմանները կամ վարյագները) առևտրի և թալանի նպատակով ասպատակել են հարևան երկրները: XI դարում երկիրը միավորվել է միասնական թագավորության մեջ: Շվեդական պետությունը բազմաթիվ պատերազմներ է մղել Բալթիկային տիրելու համար և, զավթելով Արևելյան Մերձբալթիկան, դարձել է Եվրոպայի հզոր պետություններից մեկը: 1700–21 թթ-ի Հյուսիսային պատերազմում Շվեդիան պարտություն կրեց Ռուսաստանից և կորցրեց որոշ տիրույթներ: Անընդմեջ պատերազմները (XVI դարի վերջ – XIX դարի սկիզբ) հանգեցրին տնտեսության լիակատար քայքայման: Իսկ Օսկար II-ի օրոք (1872–1907 թթ.) Շվեդիան դարձավ ավանդական չեզոքության երկիր, ինչը պահպանվեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:47 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
[b]Ազգային կազմը միատարր է. բնակչության 96 %-ը շվեդներ են, բնակվում են նաև սաամներ (Հյուսիսային Շվեդիայի բնիկներ), ֆիններ և այլք:
Խոշոր քաղաքներն են Ստոկհոլմը, Գյոթեբորգը, Մալմեն:
Մայրաքաղաք Ստոկհոլմը (շվեդերեն «ստոկ»` ծոց, և «հոլմ»՝ կղզի, բառերից) հիմնադրվել է 1252թ-ին, գտնվում է Բալթիկ ծովի ափին:
Ներկայիս Շվեդիան աշխարհի առավել զարգացած երկրներից է՝ բազմաճյուղ արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ: Արդյունաբերության ճյուղերից առանձնանում են մետաղաձուլությունը (բարձրորակ պողպատ, գունավոր մետաղներ) և մեքենաշինությունը (նավեր, ինքնաթիռներ, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ): Ավտոմեքենաշինության մեջ հայտնի է «Վոլվո» վերազգային մենատիրությունը՝ համանուն ավտոմեքենաների արտադրությամբ: Զարգացած է փայտամշակման արդյունաբերությունը, արտադրվում է կահույք, թուղթ և այլն:
Գյուղատնտեսությունն ապահովում է Շվեդիայի մթերքների պահանջի 80 %-ը, այդ թվում՝ կաթի, մսի, սննդամթերքի, հացահատիկի պահանջը ամբողջությամբ
: Զարգացա[/b]ծ է նաև ձկնորս
ությունը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:48 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
[u]Շվեդները մեծ ներդրում ունեն գիտությունների զարգացման բնագավառում: Դրան մեծապես նպաստել է Ուփսալայում և Լունդում առաջին համալսարանների (համապատասխանաբար` 1477 և 1668 թթ-ին) ու աստղադիտարանների (1650 և 1670 թթ-ին) հիմնադրումը: Համաշխարհային ճանաչում ունի բնախույզ Կարլ Լիննեյը, որը եղել է Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին նախագահը: Քիմիկոս Շեելեն ստացել է քլորը, գլիցերինը, Լ. Նիլսոնը՝ սկանդիում քիմիական տարրը, Ա. Կրոնստեդտը՝ նիկելը, Գ. Պաշը՝ անվտանգ, այսպես կոչված, «շվեդական լուցկիները»: Հանրահայտ է գյուտարար և արդյունաբերող Նոբելների ընտանիքը: Ալֆրեդ Նոբելը (հայտնագործել է պայթուցիկ նյութեր դինամիտը և բալիստիտը) սահմանել է Նոբելյան մրցանակը, որը տրվում է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության, 1968 թ-ից՝ նաև տնտեսագիտության բնագավառների աշխատանքների և խաղաղության ամրապնդման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար:
Հանրահայտ են նաև աստղագետ-ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, գրողներ Աստրիդ Լինդգրենը, Յուհան Ավգուստ Սթրինդբերգը, կինոռեժիսոր Ինգմար Բերգմանը, կինոդերասաններ Ինգրիդ Բերգմանը, Գրետա Գարբոն և ուրիշն[/
u]եր:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:48 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայերը Շվեդիայում
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:49 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայ-շվեդական առնչությունները սկիզբ են առել վաղ միջնադարից: Շվեդիայում հայտնաբերված մի շարք հնություններ, շվեդ մասնագետների կարծիքով, Սկանդինավիա են հասել հայկական Պարտավ (Բարդա) քաղաքից (Ուտիքի նահանգ): Հայերի բնակեցումը Շվեդիայում տեղի է ունեցել տարերայնորեն. եկել են Ռուսաստանից, Թուրքիայից, Մերձավոր Արևելքից: Շվեդահայ համայնքը կազմավորվել է 1970-ական թվականներին՝ Լիբանանից, Պաղեստինից, Սիրիայից, Իրանից գաղթած հայերով: Ներկայումս հայերի թիվը Շվեդիայում շուրջ 6 հզ. է, որից 4 հզ-ը բնակվում է Ստոկհոլմում և Ուփսալայում: Հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ձևավորվել է համայնքի ազգային կյանքը: 1974 թ-ին Ստոկհոլմում հիմնվել է շվեդահայ անդրանիկ կազմակերպությունը՝ Հայ մշակութային միությունը: Հետագայում ևս ստեղծվել են հայկական տարբեր ընկերություններ և միություններ (Ուփսալայի հայ մշակութային, Հայ-շվեդական, «Րաֆֆի», «Արարատ» և այլն): Գործում են երգչախմբեր, գրական խմբակներ, գեղագիտական դաստիարակության կենտրոններ: Աշխույժ է հայ առաքելական եկեղեցու գործունեությունը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:49 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Շվեդիայում գործող օրենքի համաձայն` երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի երեխաներին ընձեռված է պետական դպրոցներում մայրենի լեզու սովորելու հնարավորություն: Կան նաև մշակութային միություններին կից գործող շաբաթօրյա դպրոցներ:
1910–20-ական թվականներին Շվեդիայում լույս են տեսել Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված տասնյակ հրատարակություններ: 2000 թ-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Շվեդ ճանաչված կինոռեժիսոր Փ. Հոլմքվիաթը նկարահանել է «Վերադարձ դեպի Արարատ» վավերագրական կինոնկարը:
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024