Շաբաթ, 28.12.2024, 10:22
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ուզբեկստան
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:23 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ուզբեկստան
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:23 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ուզբեկստանի Հանրապետություն
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:23 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ուզբեկստանը պետություն է Միջին Ասիայի կենտրոնական և հյուսիսային մասերում:
Երկրի տարածքի հիմնական մասը գտնվում է Սիրդարյա և Ամուդարյա խոշոր գետերի միջև՝ Թուրանի դաշտավայրի սահմաններում: Ծայր արևելքում Տյան Շանի և Հիսարա-Ալայան լեռներն են (ամենաբարձր լեռնագագաթը՝ Ադելունգա-Տոգի, 4643 մ): Հյուսիսում և կենտրոնական մասում Կզըլկում ավազային անապատն է՝ առանձին լեռնազանգվածներով:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:23 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ պղինձ, բիսմութ, բազմամետաղներ, ոսկի, վոլֆրամ, նավթ, ածուխ, գազ, մարմար և այլն: Կան նաև ոչ մետաղական հումքի (դաշտային սպաթ, գրաֆիտ, ծծումբ, քվարց, կրաքար, գիպս, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր) արդյունաբերական նշանակության հանքավայրեր: Բխում են բազմաթիվ տաք աղբյուրներ, որոնք օգտագործվում են բուժիչ նպատակներով, կան նաև խոշոր արտեզյան ավազաններ:
Երկրի հարթավայրային մասում գետերը քիչ են և ամռանը ծանծաղում են, իսկ ստորին հոսանքում` ցամաքում: Լեռնային գետերը ջրառատ են, հորդանում են գարնանն ու ամռան սկզբին: Լճերը հիմնականում գտնվում են հովիտներում և խոշոր գետերի դելտաներում: Կան ջրամբարներ, լեռներում՝ ոչ մեծ սառցադաշտեր:
Շատ բազմազան է Ուզբեկստանի բուսական աշխարհը: Տարածված են հացազգիները, սաքսաուլը, բոշխը, ակացիան, օշինդրը, օշանը և բիյուրգունը: Գետահովիտներում կան ողողատային անտառներ (ընկուզենի, բարդի, ուռենի), կարմրան, մատուտակ, ուղտափուշ: Ցածրադիր լեռներում աճում են խոտաբույսեր, մեղրատու բույսեր, թխկի, սալորենի, խնձորենի, իսկ բարձրադիր նախալեռներում՝ սեզ, գարի, տուղտ, նշենի, փշամանդիկ: Օազիսներում աճեցնում են բամբակենի, ցորեն, գարի, բրինձ, մրգեր, բանջարեղեն:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:23 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հարուստ է կենդանական աշխարհը: Ավազային անապատներում տարածված են մորմը, կարիճը, պարսկական կլորագլուխ մողեսը, վիշապօձը, նետաօձը, գետնասկյուռը, ավազամուկը, ճագարամուկը, հանդիպում են գայլ, որմզդեղն, աղվես, նապաստակ: Ալպյան գոտում բազմաթիվ են հիմալայան հնդկահավը, գառնանգղը, գետակինճը, լեռնային ոչխարը, գորշուկը, կզաքիսը, կնգումը, աքիսը, արջը, հովազը, գայլը: Շատ են թռչունները, ջրավազաններում՝ ձկները:
Երկրում ստեղծվել են 10-ից ավելի արգելոցներ. ամենախոշորը Չատկալյան արգելոցն է: Գործում է Ուզբեկստանի ազգային պարկը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Մ.թ.ա. VIII դարից Ուզբեկստանի տարածքում գոյություն են ունեցել հնագույն պետություններ Բակտրիան, Խորեզմը, Սողդիանան: Տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն է դարձել Մարականդան (Սամարղանդ): Մ.թ.ա. VI դարում Ուզբեկստանի տարածքը գտնվել է Աքեմենյանների տիրապետության տակ, մ.թ.ա. IV դարում այն նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, մոտ 250 թ-ին մտել է Հունա-Բակտրիական թագավորության, մ.թ.ա. մոտ I դարի վերջից մինչև մ.թ. IV դարի կեսը` Քուշանական թագավորության կազմի մեջ: V դարի կեսից մինչև VI դարի 60-ական թվականները գտնվել է հեփթաղների տիրապետության տակ, որի անկումից հետո` VI դարում կազմավորվել է Թյուրքական խաքանությունը (Միջին Ասիան մտնում էր Արևմտաթյուրքական խաքանության մեջ): VIII դարի կեսին Ուզբեկստանի տարածքը գրավել են արաբները, բռնի տարածել մահմեդականությունը: IX դարում Միջին Ասիայում կազմավորվել է Սամանյանների պետությունը, որի առավել զարգացած մարզերից էր Ուզբեկստանը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
X դարի վերջին – XIII դարի սկզբին Ուզբեկստանի գրեթե ողջ տարածքը պատկանել է Կարախանյանների պետությանը, արևմտյան մասը՝ Խորեզմին: XIV դարի 2-րդ կեսին – XV դարի վերջին Ուզբեկստանի տարածքը եղել է Թիմուրյանների պետության կազմում: XVI դարի սկզբին ձևավորվել է Շայբանյանների ուզբեկական պետությունը, XVI դարում՝ Բուխարայի և Խիվայի, XVIII դարում՝ Կոկանդի խանությունները: XIX դարի 60–70-ական թվականներին ռուսական զորքերը գրավել են Ուզբեկստանի ամբողջ տարածքը, 1867 թ-ին կազմավորվել է Թուրքեստանի գեներալ – նահանգապետությունը, 1873 թ-ին ավարտվել է նաև Խիվայի և Բուխարայի խանությունների նվաճումը: 1917 թ-ի նոյեմբերից – 1918 թ-ի մարտը երկրամասում հաստատվել է խորհրդային իշխանություն, և Ուզբեկստանը Թուրքեստանի ԻԽՍՀ կազմում մտել է ՌԽՖՍՀ կազմի մեջ: 1924 թ-ի հոկտեմբերին կազմավորվել է Ուզբեկական ԽՍՀ, 1925–91թթ-ին եղել է ԽՍՀՄ կազմում՝ որպես միութենական հանրապետություն: 1991 թ-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հռչակվել է երկրի անկախությունը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ուզբեկստանի բնակչության շուրջ 70 %-ը ուզբեկներ են, խոսում են ուզբեկերեն: Դավանում են մահմեդականություն: Բնակվում են նաև ռուսներ, թաթարներ, ղազախներ, տաջիկներ, ուկրաինացիներ, կարակալպակներ, կորեացիներ, հայեր, բաշկիրներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Տաշքենդը, Սամարղանդը, Նամանգանը, Անդիժանը, Բուխարան, Ֆերգանան, Կոկանդը:
Ուզբեկստանն ագրոարդյունաբերական երկիր է:
Արդյունաբերության ճյուղերից զարգացած են հանքարդյունաբերությունը, մետաղաձուլությունը, նավթաքիմիան, մեքենաշինությունը, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ունի զարգացած հանքարդյունաբերություն (պղինձ, արծաթ, ոսկի, կապար, ցինկ, վոլֆրամ, երկաթ, մանգան և այլն): Կան բնական գազի, ծծմբի, օզոկերիտի, կերակրի աղի մեծ պաշարներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղերն են քիմիական (ազոտական և ֆոսֆորական պարարտանյութերի, քիմիական մանրաթելերի և պլաստամասսաների արտադրություններ), մեքենաշինական (հիմնականում` գյուղատնտեսական և տեքստիլ արդյունաբերության սարքավորումների), ինչպես նաև էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սարքաշինական, ավիացիոն արդյունաբերությունները:
Գյուղատնտեսության հիմքը ոռոգովի երկրագործությունն է. առավել զարգացած են բամբակագործությունը և կանեփագործությունը: Բամբակենու ցանքերը կենտրոնացած են գետերի հովիտներում, կանեփինը՝ Տաշքենդի մարզում: Աճեցվում են նաև ծխախոտ, շաքարեղեգ, բրինձ, ցորեն, գարի, պտուղներ, խաղող, բանջարաբոստանային մշակաբույսեր (հատկապես նշանավոր է սեխը), թթենի (տերևներն օգտագործվում են շերամապահության մեջ): Անասնապահության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, որը մասնագիտացել է կարակուլատու (մինչև 4 ամսական գառների գանգուր մորթին օգտագործվում է գլխարկներ, մուշտակներ կարելու համար) և մսաճարպատու ուղղություններով: Բուծում են նաև ուղտեր ու ձիեր:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 11
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հանրահայտ են ուզբեկ կառավարիչներ` աստղագետ Ուլուգբեգը, գրողներ Հուսեին Բայկարան և Բաբուրը, մաթեմատիկոսներ ալ Բիրունին, ալ Խորեզմին, բանաստեղծներ Ալիշեր Նավոին, Ալամի Մեջլիսին, Սադրիդդին Այնին և ուրիշներ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:24 | Գրառում # 12
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայերն Ուզբեկստանում
Ռուսական վարչակազմի հովանավորությամբ հայերն Ուզբեկստան են եկել Այսրկովկասից (հիմնականում՝ Ղարաբաղից, Զանգեզուրից), Ռուսաստանից, Պարսկաստանից: Հայ արհեստավորները, բանվորները, առևտրականները բնակվում էին քաղաքներում և նկատելի դեր ունեին երկրի տնտեսական կյանքում, հատկապես` առևտրի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, շինարարության, բամբակագործության բնագավառներում: Հայերի թվաքանակն Ուզբեկստանում մշտապես աճել է, արդեն 1920-ական թվականներին համայնքը դարձել է ամենախոշորը Միջին Ասիայում: Հայերը եկեղեցիներ են կառուցել Սամարղանդում (Սուրբ Աստվածածին, 1903 թ-ին), Կոկանդում (1910 թ-ին), Անդիժանում, Բուխարայում: Եկեղեցիներին կից գործել են ծխական դպրոցներ: Սակայն խորհրդային իշխանության տարիներին բոլոր եկեղեցիներն ու դպրոցները փակվել են:
Ուզբեկստանի հայազգի գիտական և մշակութային գործիչներից լայն ճանաչում են ձեռք բերել տնտեսագետ Ս. Գուլիշամբարովը, գյուղատնտես Ս. Մելիք-Սարգսյանը, երկրաբան Ա. Բաբաևը, պարուհի, պարուսույց Թ. Պետրոսյանը (Թամարա խանում), նկարիչներ Հ. Թադևոսյանը, Վ. Երեմյանը և այլք: Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո հիմնվել են Տաշքենդի հայ մշակույթի կենտրոնը, Սամարղանդի «Լույս» մշակութային ընկերությունը:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:25 | Գրառում # 13
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Հայ համայնքի պահանջով նրան է վերադարձվել Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանված շենքը, որը ուզբեկահայ բարերար Արթուր Մարտիրոսյանի աջակցությամբ հիմնովին նորոգվել է և վերաօծվել 1995 թ-ի օգոստոսին: Ներկայումս Ուզբեկստանում բնակվում է շուրջ 70 հզ. հայ:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:25 | Գրառում # 14
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Տաշքենդ
Տարածքը՝
447,4 հզ.կմ2
Բնակչությունը՝
27 մլն
Պետական լեզուն՝
ուզբեկերեն
Դրամական միավորը՝
սում
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024