Կիրակի, 29.12.2024, 02:36
Ողջույն Гость | RSS

jldghfjzbghfjghdjfghlsfjgh,fdhmsngfm,dng,mng,mfdngmfdgnmf...

[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Իտալիա
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:53 | Գրառում # 1
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Իտալիա
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:53 | Գրառում # 2
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Իտալիան (իտալերեն` Italia), պաշտոնապես Իտալական Հանրապետություն (իտալերեն` Repubblica Italiana), երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:54 | Գրառում # 3
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Գեղեցիկը՝ իր բոլոր դրսևորումներով
Իտալիան առաջինն է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը): Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով):
Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria: Առաջին օրենսգիրքը նախագծվել է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։ Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»:
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:54 | Գրառում # 4
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն է(«Վեսպա» տարատեսակը):
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:54 | Գրառում # 5
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել ՆԱՍԱ-ում): Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։ Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»: Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella».
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:54 | Գրառում # 6
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Նորաձևությունը և դիզայնը

Ժամանակակից Իտալիան ունի երկարաճիտ կոշիկի ձև, ինչը խիստ խորհրդանշական է՝ հաշվի առնելով այս երկրի հագուստի և կոշկեղենի արտադրության ծավալները։ «Made in Italy» արտահայտությունը փոխաբերական իմաստով թարգմանվում է՝ էլեգանտ հագուստ և նրբաճաշակ դիզայն։ Այդպիսով, գեղեցկությունը հավանաբար ունի երկարաճիտ կոշիկներով նրբագեղ իտալուհու շորորուն քայլվածք, որն այստեղ՝ Իտալիայում, իր ընթացքն Է ապրում Հռոմ–Ֆլորենցիա-Միլան նորաձևության եռանկյունու շրջանակներում։ Այս հանգամանքն այնքան էլ տարօրինակ չի թվում, եթե ընդունենք, որ մոդելագործական տաղանդն իտալացիների արյան մեջ է, իսկ նորաձևության արվեստն այս երկրում ունի 7 հարյուրամյակի պատմություն։ Իտալական fashion արդյունաբերության սկիզբ է համարվում 1962թ–ը, երբ Հռոմում ստեղծվեց Բարձր նորաձևության Ազգային պալատը՝ Փարիզի Haute Couture խմբակցության նմանությամբ։ 20-րդ դարի 50-ական թվականներին Ֆլորենցիայում սկիզբ էր առել alta moda pronta երևույթը (pret-a-porte-ի նմանությամբ): Իսկ արդեն 70-ականներից համաշխարհային նորաձևության կենտրոն դարձավ Միլանը, ուր մինչ օրս անց են կացվում Բարձր նորաձևության ամենահեղինակավոր շաբաթները։ Հաստատված է, որ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ է առնում Կոմոյից. հենց այստեղ են ստեղծվում կնոջ ամենահայտնի թիկնոցները։ Իտալիան առաջատար է նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ. արտադրություն է մտնում կտոր, իսկ դուրս է գալիս պատրաստի զգեստ։ Սակայն խիստ դժվար է խոսել նորաձևության տների այն ահռելի բազմազանության մասին, որոնք թելադրում են նորաձևության ոչ միայն իտալական, այլև համաշխարհային ողջ ընթացքը՝ Giorgio Armani,Versace, Gianfranco Ferre’, Valentio,Gucci,Dolce & Gabbana, Roberto Cavalli,Prada,Ferragamo, Մարինելլայի փողկապները (Նեապոլից), որոնք կրում են մի շարք պետությունների ղեկավարներ... Իսկ Swatch ժամացույցների, Swarovski բյուրեղապակու, Philips հեռուստացույցների դիզայնը պատկանում Է Ալեսսանդրո Մենդինի անունով մի իտալացու։ Եվ, ամենակարևորը, Կունեո քաղաքում ապրող Ջորջիո Ջուջիարոն է ստեղծել մեքենաների, ռադիոյի, լուսանկարչական մեքենաների հարյուրավոր մոդելներ և անգամ սակեի՝ ծագող արևի երկրի ազգային խմիչքի շիշը։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:55 | Գրառում # 7
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Խոհանոցը
Եթե մարդն այն է, ինչ ուտում է, ապա իտալացիներն, անկասկած, աշխարհի ամենալավ ժողովուրդն են։ Ֆրանսիական խոհանոցը, որ երկրորդ տեղում է իտալականից հետո, լավն է պարզապես այն պատճառով, որ Եկատերինա Մեդիչին, ամուսնանալով Հենրիխ II Նավարացու հետ, խոհեմություն ունեցավ իր հետ վերցնելու իտալացի խոհարարների։ Ի դեպ, հայտնի շամպայնը հայտնագործվել Է իտալացի բենեդիկտյան միաբան Ֆրանչեսկո Սկակիի կողմից, որն էլ 1335 թ–ին գրի առավ գազով գինու բաղադրատոմսը։ Իտալական խոհանոցը հիրավի հանճարեղ է. պատահական չէ, որ տասնհինգերորդ դարում դեռևս անհայտ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայում Վերոկիոյի քանդակագործության դպրոցն ավարտելուց հետո աշխատեց «Tre lumache» (Երեք խխունջ) ռեստորանում նախ որպես մատուցող, ապա՝ խոհարար։ Իտալական «պաստան», պանիրները, ապուխտը, պաղպաղակը, սուրճը և նույնիսկ պիցցան, որն առաջինն է մտաբերվում իտալական խոհանոցի մասին խոսելիս, իրականում ոչ այլ ինչ են, քան ընդամենը համտեսներ։ Ըստ ամերիկյան Journal of Medecine-ի՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվողների մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով՝ ուռուցքների գոյացության վտանգը։ Իտալական խոհանոցը (slow food), սակայն, ոչ միայն առողջարար է, այլև համեղ, նախընտրելի և բազմազան նաև այն պատճառով, որ ըստ խոհանոցի գիտակների՝ համակցված է մի շարք մարսողական խմիչքներով (grappa, sambuca) և, իհարկե, հայտնի իտալական գինիներով ու spumante–ով։ Իտալիայի գյուղատնտեսության անկյունաքարը, անկասկած, խաղողագինեգործությունն է, որի արտադրանքի արտահանման երկրների ցուցակը գլխավորում են Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Կանադան և որի վաճառքի ծավալը, տարեցտարի ավելանալով, կազմում է 8,5 միլիարդ եվրո։ Ոչ բոլորը գիտեն, որ ալկոհոլն առաջին անգամ թորվել Է 1000 թ–ին Սալերնոյի՝ Նեապոլին հարող հիասքանչ այս քաղաքի Բժշկական Ինստիտուտում: Արդյունքում, այսպիսի խոհանոցը դրդում է ոչ միայն համտեսների, այլև լուրջ գիտական աշխատությունների, ինչպես, օրինակ, Ֆրենսիս Էնթոնիի Low-Carb Italian Cooking-ը :
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:55 | Գրառում # 8
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Իտալիան՝ զբոսաշրջիկների ուխտատեղի

«Ես պաշտում եմ Իտալիան, այստեղ ամենուր լավ է»,- ժամանակին ասել է Ք. Բեյլին, և դա բացարձակ ճշմարտություն է:
Բավական Է մտածել այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են Թուրինը (Իտալիայի առաջին մայրաքաղաքը, որտեղ 2006 թվականին կայացան ձմեռային օլիմպիական խաղերը), Նեապոլը, Ֆերարան, Պադովան, Պարման, Բերգամոն, Ջենովան (ընտրված՝ 2004 թվականի Եվրոպական մշակույթի մայրաքաղաք, տես ինտերնետային կայք՝ Genova-2004, Ռավեննան, Սիցիլիա և Սարդենիա կղզիները, Կապրին և Իսկիան, Պուլիայի և Կալաբրիայի կամ ամալֆյան գեղատեսիլ ծովափները, Սան Ռեմոն, Ասիզին, Գարդա լիճը, Ապենինյան և Ալպյան լեռները (լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Enit, Touringclub, Agroturismo ) ինտերնետային կայքերը):
Պատահական չէ, որ Իտալիայում են գերադասում իրենց հանգիստն անցկացնել թե՛ Տոնի Բլերը և թե՛ Գերհարդ Շրոդերը։ Վենետիկը, հիրավի, «Միջերկրական ծովի մարգարիտն» է։
 
HaRuT1Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:55 | Գրառում # 9
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
Ինչպես ժամանակին ասել է Բրոդսկին՝ այստեղ «մարմինը միայն տրանսպորտային միջոց է աչքերի համար», որոնք փոքր-ինչ լայն բացելով՝ կտեսնենք, որ Վենետիկն իրականում ոչ միայն գոնդոլաներով զբոսանք է ջրանցքներով, աղավնիներով լի հրապարակ, կամուրջներ, փողոցային սրճարաններ, դիմակներ կամ ջահեր:
118 կղզիների վրա գտնվող այս քաղաքը Հրաշքների կամուրջ է, որից արժե կյանքում գոնե մեկ անգամ դիմավորել վենետիկյան գեղանկարիչների կտավներից էլ գունեղ և խորհրդավոր մայրամուտը: Այն նաև Կա Ռեցցոնիկո թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել իսկական վենետիկյան կահույք, ջահեր և փայլատ հայելի:
Հենց այստեղ՝ Մխիթարյան միաբանությունում էր, որ 1512 թվականին աբբահայր Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը, և այստեղ է, որ երեք դար շարունակ պահվում են արվեստի եզակի նմուշներ՝ եգիպտական սարկոֆագներից մինչև Այվազովսկու կտավները: Սուրբ Ղազար կղզու մասին Պալացեսկին գրում է. «Արևելքից եկած մի կղզի, որ հանգրվանել է այստեղ՝ զմայլված Վենետիկի գեղեցկությամբ»:
 
HaRuT1Ամսաթիվ: Կիրակի, 24.02.2013, 19:47 | Գրառում # 10
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Պարգևատրություններ: 33
Հեղինակություն: 31
Կարգավիճակ: Offline
ARS ARS ARS ARS ARS ARS ARS ARS
 
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել:


Copyright MyCorp © 2024