Մոլդովա
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:10 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Մոլդովա
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:10 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Քիշնև Տարածքը՝ 33,7 հզ. կմ2 Բնակչությունը՝ 4,4 մլն Պետական լեզուն՝ մոլդավերեն Դրամական միավորը՝ լեյ
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:10 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Մոլդովան պետություն է Արևելաեվրոպական հարթավայրի հարավ-արևմուտքում, որտեղ հարթավայրն ընդհուպ մոտենում է Սև ծովին: Երկրի տարածքը հիմնականում դաշտավայրային է, սակայն զառիթափ բլուրները, հեղեղատներն ու գետերի խորը հովիտներն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես գտնվում ես լեռնոտ տարածքում: Դա հատկապես բնորոշ է Կենտրոնամոլդովական բարձրավանդակին կամ Կոդրերին (թարգմանաբար՝ հին խիտ անտառ): Եվ իրոք, ժամանակին այդ բարձրավանդակը գրեթե ամբողջությամբ անտառածածկ էր: Երկրի ընդերքը հարուստ է կրաքարի (տեղական հիմնական շինանյութն է), ցեմենտի հումքի, քվարցային ու շինարարական ավազի, գիպսի ու կավի պաշարներով:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:10 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կլիմա Բայց այդ երկրամասի գլխավոր հարստությունը բարեբեր մեղմ կլիման ու արգավանդ սևահողերն են (կազմում են տարածքի 80 %-ը): Այստեղ շատ են արևոտ օրերը: Ձմեռն ուշ է սկսվում, իսկ սառնամանիքները հազվադեպ են: Երկրի խոշոր գետը Կարպատներից սկիզբ առնող Դնեստրն է, որին բնորոշ են գարնանային, հաճախ՝ նաև ամառային հորդացումները: Մոլդովայի տարածքում այն ավելի քան 600 կմ նավարկելի է: Դնեստրի վրա, Դուբոսարի քաղաքի մոտ, կառուցվել են ջրէկ և երկրի ամենամեծ ջրամբարը: Գետի ափերը գեղատեսիլ են ու խիտ բնակեցված, նրա երկայնքով միմյանց հաջորդում են պտղատու և խաղողի այգիների մեջ թաղված մեծ ու փոքր քաղաքներն ու գյուղերը: Մեծությամբ երկրորդ գետը Պրուտն է՝ Դանուբի վտակը, որի ջրերը հիմնականում օգտագործվում են ոռոգման համար:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:10 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պատմություն Մոլդովան բնակեցված է հնուց ի վեր: Այդ են վկայում քարանձավային կացարաններն ու մ.թ.ա. III–II հազարամյակներին վերաբերող տիրասպոլյան մշակույթի հուշարձանները: I դարի կեսերին այս հողերը նվաճել են հռոմեացիները, իսկ Հռոմեական կայսրության անկումից հետո` V–VI դարերում, այստեղ հայտնվել են սլավոնական ցեղեր: Սլավոնների և ռոմանացած տեղաբնիկների ձուլումից են առաջացել մոլդովացիների նախնիներ վոլոխների ցեղերը: XIV դարում ստեղծված Մոլդովական իշխանապետությունը XVI դարում ընկավ Օսմանյան կայսրության տիրապետության տակ: XVIII դարից սկսած` մոլդովական հողերն աստիճանաբար անցան դեպի Բալկանյան թերակղզի առաջացող Ռուսական կայսրությանը, և XIX դարի սկզբին կազմավորվեց Բեսարաբիա ծայրագավառը: Այստեղ բնակչության թիվն սկսեց աճել, կառուցվեցին քաղաքներ, զարգացան արհեստներն ու առևտուրը:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:11 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1918 թ-ին Մոլդովայում հաստատվեց խորհրդային իշխանություն: Սակայն Ռումինիան գրավեց Բեսարաբիան, իսկ 1940 թ-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում, այդ տարածքը գրավեցին խորհրդային զորքերը, և այնտեղ ստեղծվեց նախ՝ ինքնավար, ապա՝ միութենական հանրապետություն: 1991 թ-ից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Մոլդովան անկախ պետություն է: Մոլդովան բազմազգ երկիր է. բնակվում են մոլդովացիներ (65 %), ուկրաինացիներ (15 %), ռուսներ (10 %), գագաուզներ, բուլղարներ, հայեր և այլք: Խոշոր քաղաքներն են Քիշնևը, Բելցին, Տիրասպոլը, Բենդերին: Մոլդովայի տարածքում պահպանվել են միջնադարյան ամրոցներ, վանքային համալիրներ, եկեղեցիներ: Հատկապես առանձնանում է Տրիպոլյան մշակույթի (մ.թ.ա. IV-III հազարամյակներ) խեցեգործությունը: Մ.թ. VI դարից հայտնի են սլավոնական ցեղերի մշակույթի հուշարձաններ, XIII-XIV դարերում դեկորատիվ-կիրառական արվեստում նկատելի է Բյուզանդիայի և մահմեդական Արևելքի արվեստների ազդեցությունը: Մոլդովայում հայտնի են մշակույթի գործիչ Դմիտրի Կանտեմիրը, գրողներ Միխայ Էմինեսկուն, Իոն Դրուցեն, երգչուհի Մարիա Բիեշուն, կինոռեժիսոր Էմիլ Լոտյանուն, կոմպոզիտոր Եվգենի Դոգան և ուրիշներ:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:11 | Գրառում # 7 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Գյուղատնտեսություն Երկրի զարգացած գյուղատնտեսությունը կանխորոշել է նրա արդյունաբերության հիմնական ուղղվածությունը. առաջատար է սննդարդյունաբերությունը, որն ընդգրկում է գինեգործական, շաքարի, ծխախոտի, պահածոների, ալրաղաց, մսի ու կաթնեղենի արտադրության և այլ ճյուղեր: Դրանց շարքում ամենահինը, իհարկե, գինեգործությունն է, որի արտադրանքը հայտնի է շատ երկրներում: Զարգացած են նաև մեքենաշինությունն ու էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը: Մոլդովան կոչում են «այգի հանրապետություն»: Այգեգործությունը և խաղողագործությունը երկրագործության մյուս ճյուղերի հետ միասին տալիս են Մոլդովայի գյուղատնտեսության համախառն արտադրանքի 70 %-ը: Մոլդովայի ընդարձակ հարթավայրերում ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի դաշտերին հաջորդում են բանջարանոցները. մշակում են լոլիկ, ձմերուկ, սեխ, սմբուկ, վարունգ և այլն:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 20.02.2013, 15:11 | Գրառում # 8 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Կոդրերի լանջին՝ Դնեստրի վտակ Բիկի հովտում է գտնվում մայրաքաղաք Քիշնևը, որը կանաչապատ, ուղիղ փողոցներով ու սպիտակ բազմահարկ շենքերով գեղեցիկ քաղաք է: Այստեղ են գտնվում Մոլդովայի բուհերի մեծ մասը, գիտությունների ակադեմիան, թատրոններ ու թանգարաններ: Մոլդովայի տարածքում է Գագաուզիայի ինքնավար տարածքային կազմավորումը: 2005թ-ին Մոլդովայի խորհրդարանն ընդունեց օրենք Մերձդնեստրովիեի իրավական կարգավիճակի վերաբերյալ, ըստ որի՝ Մերձդնեստրովիեն ինքնավար տարածաշրջան է Մոլդովայի կազմում: Սակայն Մերձդնեստրովիեի ժողովուրդն ու իշխանությունները հրաժարվեցին ինքնակառավարումից՝ հօգուտ անկախության, և ցայսօր այդ խնդիրը մնում է չլուծված: Մի ժամանակ Մոլդովան անվանում էին «բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր», և տխուր էին հնչում մոլդովական ժողովրդի երգերը՝ դոյնաները, բայց ներկայումս պատկերը բոլորովին այլ է:
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Չորեքշաբթի, 06.03.2013, 21:04 | Գրառում # 9 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| http://www.encyclopedia.am/about.php
|
|
| |
|