
Ավելացված է (28.02.2013, 00:45)
---------------------------------------------
Մի անգամ մի կույր մարդ նստած էր աստիճանների վրա,իսկ նրա ձեռքերում մի ցուցանակ կար. ''Ես կույր եմ,խնդրու'մ եմ,օգնեք'': Մի մարդ, երբ անցնում էր նրա կողքով,կանգ առավ. նա տեսավ այդ պապիկին,ում գլխարկի մեջ ընդամենը մի քանի կոպեկներ կային: Նա տվեց նրան մի քանիսը, առանց թույլտվության վերցրեց ցուցանակն ու նոր բառեր գրեց դրա վրա, տվեց պապիկին ու հեռացավ: Երեկոյան,երբ նա տուն էր վերադառնում,կրկին հանդիպեց պապիկին ու տեսավ,որ գլխարկը լի է դրամներով: Պապիկը ճանաչեց նրա ոտնաձայները ու հարցրեց,թե ինչ էր նա գրել ցուցանակի վրա. _ Ոչ մի սխալ բան,ես ուղղակի Ձեր գրածը այլ կերպ գրեցի,_ ասաց նա ու ժպտալով հեռացավ... Ցուցանակի վրա այսպես էր գրված. ''Շուտով գարուն է,բայց ես չեմ կարող տեսնել այն''♥♥♥