ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:03 | Գրառում # 1 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Բանաստեղծություններ
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:05 | Գրառում # 2 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| 1885-1920
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:05 | Գրառում # 3 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Քո աչքերը
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։ Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող։ Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:05 | Գրառում # 4 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ
Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...
Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն, Թալիսմանները՝ մեռած և անուժ, Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ... — Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:06 | Գրառում # 5 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Սիրում եմ
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին, Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ, Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։
Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ, Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,— Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,— Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։
Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ, Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,— Մանկական անպաճույճ երգի պես միամիտ, Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:06 | Գրառում # 6 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ԿԱՐՈՒՍԵԼ
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել...
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր Խնդություն մշուշում վարդագույն, Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր Արևոտ ժպիտով իմ հոգուն...
Սիրո խոսք, և համբույր, և խոստում... — Արբեցե՛ք այս անուշ համերգում,— Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում, Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար հեռու մի երկիր թովչական, Արև էր ոսկեղեն աշխարհում. Շողացին, ժպտացին — էլ չըկան, Էլ չըկան պատրանքները սիրուն։ Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք, — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. — Խավարիր, խաբուսիկ անրջանք, Հեռավոր օրերի հիացում...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել...
Կար մի երգ հեռավոր աշխարհում,— Դու այն երգն ես կրկնում հեռավոր — «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս, Եվ հին են քո խոսքերը բոլոր...
Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ», Ծառուղին՝ ամայի պուրակում, Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ. Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:07 | Գրառում # 7 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել...
Պարում են խելագար խնջույքում, — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,— Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,— Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...
Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել..
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:07 | Գրառում # 8 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Որպես ծաղիկն է անխոս գունատվում Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի, Այնպես թող սերը մեռնի իմ սրտում, Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի... Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ, Զվարթ կժպտամ բախտավորի պես,— Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ, Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ. Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին, Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե, Որ չըմտորես իմ ցավի մասին, Որ քո թունավոր խոսքը չըկասե.
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:07 | Գրառում # 9 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ԴԱՐՁ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ Ու գունատ հույսի քայլերով տարտամ Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։
Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն Ու հոգնածորեն դուռը կըբանաս — Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս, Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։
Եվ գթությունը քո քրոջական Սիրտըս կըլցնե խնդության լուսով, Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով, Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:08 | Գրառում # 10 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ***
Մռայլ թաղումի ջահերի նըման Մեկը աստղերն է վառում տխրությամբ. Ւմ հոգու վրա իջել է մի ամպ, Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։
Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում. Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին. Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին — Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։
Իմ սրտում միայն սառած հեկեկանք Բայց արցունք չըկա իմ սև օրերում. Մեռնում է սիրտըս անհուն խավարում, Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:08 | Գրառում # 11 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| ***
Արդյոք ո՞ւր ես դու... Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։
Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։
Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:08 | Գրառում # 12 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
|
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:09 | Գրառում # 13 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| *** Ողշույն քեզ, տանջանք, ահեղ հիացում Գրկիր իմ սիրտը, քեզ օրհնում եմ ես, Մանուկ օրերից իմ դուռն ես ծեծում, Եվ հոժար հոգիս ընդունում է քեզ....
Փռեցեք այստեղ մարմինըս հլու, Խաչեցեք նորից իմ խոցված հոգին, Սիրտըս բացված է անանց սիրելու Եվ տառապելու կրկին ու կրկին...
Ո՜վ գերագույն փառք, վերջի՛ն հիացմունք, Արյունի՛ր սիրտըս քո համբույրներում։ Թափվե՜ք, իմ երգեր, արցունք առ արցունք Այնտեղ, ուր մարդկանց տանջանքն է լռում...
|
|
| |
HaRuT1 | Ամսաթիվ: Երկուշաբթի, 11.03.2013, 14:09 | Գրառում # 14 |
Генерал-полковник
Խումբ: ադմինիստրատոր
Գրառումներ: 1148
Կարգավիճակ: Offline
| * * * Դու խոսում ես, բայց կարծես, Դու չես, գիշերն է երգում. Այնպես նուրբ ես և այնպես Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...
Լուսեղեն է խոսքերիդ Իմաստը պարզ ու խորունկ, Որպես մեղմ ու անառիթ Գարնան անուշ մտորմունք...
Եվ անդորր է ձայնը քո, Հաշտ է թախծոտ իր շեշտով, Որպես անուշ երեկո` Լիքը սիրով ու վշտով:
Դու չես, դու չես.-հեռավոր Վարդենիներն են շրշում, Ծովն է երգում լայն ու խոր Ոսկեպայծառ մշուշում...
Իմաստուն է և արդար Օրերի երգն անընդհատ, - Դառը տանջանք ու դադար, Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...
Գիշեր, գիշեր, լռություն, Անուշ թախծի լուսե երգ. Փռվիր, փռվիր իմ հոգում, Խաղաղություն անեզերք...
|
|
| | |
|